Մենք պատրաստ ենք խաղաղ բանակցային գործընթացի, սակայն պատրաստ ենք նաեւ պատերազմի. վարչապետ (տեսանյութ)

«Մեզ ոչ մի բան չի կարող կանգնեցնել, մենք քայլ առ քայլ գնում ենք դեպի Երեւանի բարեկարգումը: Մեր թիմում մարդիկ են, ովքեր իրենց գործի գիտակ են, ովքեր սրտացավ են Երեւանի համար: Եթե վստահեք մեզ, եթե ձեր քվեն մեզ տաք, այս մարդիկ այն մարդիկ են, ովքեր ամեն ժամ, ամեն վայրկյան անելու են ամեն ինչ, որպեսզի մեր Երեւանը դառնա մեր երեւանցիներինը, այն դառնա մեզ համար հարմարվետ ու դառնա մեր այն քաղաքը, որը սիրել ենք, սիրելու ենք եւ պիտի սիրենք, որվհետեւ այստեղ երջանիկ են լինելու մեր երեխաները»,- այսօր հայտարարեց Իմ Քայլը դաշինքի Երեւանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ ծրագրային դրույթները ներկայացնելուց հետո:

Քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերադառնում էր Արցախից ու դեռեւս չէր հասել Աջափնյակ, որտեղ ընթանում էր այսօրվա քարոզարշավը, նրա հետ ուղիղ կապ հաստատվեց՝ վարչպետի ողջույնի խոսքը լսելու համար:

Վարչապետը նշեց. «Այսօր ես Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ եւ ՊՆ նախարարի, ՊԲ հրամանատարի ուղեկցությամբ հանդիպումներ ունեցա Արցախում, ծրագրված էր այնպես, որ ես պետք է վերադառնայի ու հասնեի Աջափնյակ՝ մասնակցելու քարոզարշավին, սակայն քանի որ եղանակային շատ վատ պայմաններ էին, իմ գալը մի փոքր հետաձգվեց:

Այսօր շատ հետաքրքիր հանդիպումներ ունեցա, հավատացեք, մեր սահմաններն անառիկ են պահպանվում, զինվորականներից մեկը, ունենալով 7 երեխա, ծովի մակերեւույթից շուրջ 3000 մետր բարձրության վրա ծառայություն էր իրականացնում, ինչպես նաեւ 6 երեխա ունեցող զինծառայողը, սա բացառիկ հավատ է սահմանային ծառայության եւ երկրի անվտանգության նկատմամբ:

Չկա որեւէ կասկած, որ մեր Զինված ուժերը վերահսկում են իրավիճակը, համարժեք պատասխան են տալիս սադրանքներին, սակայն սա չի նշանակում, որ մենք պատերազմ ենք հրահրում: Արցախի նախագահը պատրաստ է բանակցությունների, ես նույնպես պատրաստ եմ, մենք պատրաստ ենք խաղաղ բանակցային փուլի, սակայն մենք պատրաստ ենք նաեւ պատերազմի, սա հիմնված է մեր զինված ուժերի ու մեր ժողովրդի բացառիկ միասնականության վրա ունեցած մեր վստահությամբ:

Ես Երեւան վերադարձի ճանապարհին եմ:

Ուզում եմ մի բանից էլ խոսել, ասել, որ անհատ տաքսու վարորդներին մենք որոշել ենք ազատել հարկատվությունից, կարծում եմ, սա կարեւոր որոշում է, որովհետեւ հասարակ մարդիկ են իրենց ընտանիքների հոգսերը հոգում տաքսի վարելով: Կարծում եմ, մարդիկ, ովքեր անհատ տաքսիներ են վարում, ավելի լիարժեք կկատարեն իրենց աշխատանքը այսուհետ:

Նաեւ աշխատանքներ կտանենք, որ երթեւեկությունն ավելի անվտանգ դառա, կբարձրանա տեխզննման որակն ու ապահովագրական ծառայությունը: Անհատ տաքսու վարորդները կազատվեն հարկային որեւէ պարտավորությունից, սա կարող է նաեւ դրական նպաստել քաղաքային տրանսպորտի խնդրի լուծմանը, քանի որ հույս ունենք, որ հարկերից ազատվելու դեպքում այդ վարորդները կիջեցնեն սակագները:

Ես ուզում եմ ողջունել Հայկ Մարությանին, Իմ Քայլը դաշինքի բոլոր գործընկերներին, համոզված եմ, որ շատ լավ թիմ է ձեւավորված: Հավատացեք, մեր թիմի համար ձեզնից յուրաքանչյուրի ձայնը կարեւոր է եւ հույս ունենք ձեր ձայնը կտաք մեր դաշինքին, Հայկ Մարությանին ու Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը:

ՀՀ քաղաքացին պետք է իմանա, որ այսուհետ կարող է կարեւորագույն հարցեր լուծել 1 քվեաթերթիկի միջոցով: Համայնքային, պետական ու քաղաքային նշանակության տարբեր հարցեր են լինում, որոնք կարող է լուծել քաղաքացին իր ձայնով, քվեով:

Այս ընտրություններում քաղաքացին պետք է իր ընտրությունն արձանագրի, դա պետք է նշանավորվի հեղափոխությունը խորհրդանշող ուժի օգտին քվեարկելով: Սեպտեմբերի 23-ին հորդորում եմ, կոչ եմ անում, խնդրում եմ անպայման մասնակցել ընտրություններին:

Կարեւոր է ամեն ձայնը, մեր բոլորինը: Ես մի գաղտնիք բացեմ, ես մեկնելու եմ Նյու-Յորք՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին մաասնակցելու համար: Պետք է սեպտեմբերի 21-ին կամ 22-ին մեկնեի, սակայն ամեն ինչ հետաձգել եմ, որպեսզի քվեարկեմ ու նոր մեկնեմ, 23-ի առավոտյան ես քվեարկելու եմ ու անմիջապես մեկնեմ ԱՄՆ: Ուզում եմ նշել, թե որքան կարեւոր է մեզանից յուրաքանչյուրի ձայնը, քվեն»,-եզրափակեց վարչապետը:

Այնուհետ տեսակապն ավարտվեց, քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը շարունակեց շփումը Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետ, որից քիչ անց միացավ վարչապետն ու անձամբ ողջունեց բոլոր աջափնյակցիներին:

Տպել
3218 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն