Քրեական հեղինակություն Չարբախցի Գեղամի մոտ լուրջ հիվանդություն է հայտնաբերվել. վիրահատությունը հետաձգվել է

«Լիա» գեղեցկության սրահում 2016 թվականի նոյեմբերի 14-ին տեղի ունեցած սպանության գործով դատական նիստն այսօր հերթական անգամ հետաձգվեց:

Այս գործով ամբաստանյալի աթոռին են հայտնվել քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկ Բանդուրյանը եւ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը:

Այսօր Պետրոս Իսրայելյանն, ինչպես նաեւ սպանության գործով կալանքի տակ գտնվող մյուս ամբաստանալ Ալիկ Բանդուրյանը դատարան չէին բերվել: Դատարան չէին ներկայացել նաեւ գործով պաշտպանները:

Դատարանի հրապարակած գրության համաձայն՝ Պետրոս Իսրայելյանը հրաժարվել է ուղեկցող գումարտակի հետ դատարան ներկայանալ, քանի որ տեղեկացել է, որ իր պաշտպան Միհրան Պողոսյանը եւս չի ներկայանալու, այսպիսով, դատարան չի բերվել նաեւ Ալիկ Բանդուրյանը, քանի որ նման պայմաններում նիստը, միեւնույն է, կայանալ չէր կարող:

Այսօրվա նիստին նախատեսվում էր, որ մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանը հանդես կգա մեղադրական ճառով: Նշենք, որ այս գործով արդեն երկու ամիս է՝ դատական նիստեր տեղի չեն ունենում: Վերջին՝ հուլիսի 17-ի նիստին դատարանը հայտարարել է դատաքննության ավարտի մասին եւ անցել դատական վիճաբանությունների փուլին:

Այսօր տեղեկացանք, որ ամբաստանյալ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը առողջական խնդիրներ ունի, նրան օգոստոսի 30-ին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց: Այս մասին մեր զրույցում ասաց նաեւ նրա պաշտպան Միհրան Պողոսյանը: «Իմ պաշտպանյալին օգոստոսի 30-ին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց, որպեսզի առողջական խնդիրների հետ կապված վիրահատության ենթարկվի, ոչ կարեւոր վիրահատություն էր՝ առողջության պահպանման հետ կապված, սակայն ստանդարտ նախավիրահատական հետազոտություններ անցնելու ժամանակ պարզվել է, որ իր մոտ առկա է ուրիշ շատ լուրջ առողջական խնդիր, ինչի պայմաններում պլանավորված վիրահատությունը ցուցված չի եղել: Բժիկների կողմից խորհուրդ է տրվել անցնել բուժման՝ նոր հայտնաբերված հիվանդության հետ կապված, ինչի պայմաններում վիրահատությունը չի կատարվել եւ տեղափոխվել է հետ՝ քրեակատարողկան հիմնարկ»,- ասաց Պողոսյանը: Միհրան Պողոսյանը հայտնեց, որ այդ կապակցությամբ դիմել են ՔԿԾ–ի պետին՝ խնդրելով Իսրայելյանի բուժումը կազմակերպել «Դատապարտյալների հիավանդանոց» ՔԿՀ–ում կամ քաղաքացիական հիվանդանոցում, սակայն մինչ օրս պատասխան չեն ստացել։ «Մինչ օրս լրացուցիչ որեւէ գործողություն՝ ստացվելիք բուժման հետ կապված, իր նկատմամբ չի իրականացվում»,- նշեց պաշտպանը: Մեր հարցին, թե այսօր Պետրոս Իսրայելյանը կարող էր ներկայացվել դատարան, Միհրան Պողոսյանը պատասխանեց. «Ամեն դեպքում ինքը չկազդուրված առողջական վիճակով հետ է տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ»: Պետրոս Իսրայելյանի պաշտպանը չբառացեց, որ ի հայտ եկած առողջական խնդրի հիմքով հնարավոր է միջնորդի դատարանին՝ փոխել իր պաշտպանյալի նկատմաբ որպես խափանման միջոց ընտրած կալնավորումը: «Կախված իր իրավիճակից, ամեն դեպքում, այս պահի դրությամբ իր մոտ առկա է լուրջ առողջական խնդիր, հիմա մինչեւ հոկտեմբերի 2-ը կապահովի՞ արդյոք քրեակատարողական ծառայությունը Պետրոս Իսրայելյանի բուժումը, թե չի ապահովի, եւ ըստ դրա արդեն դիրքորոշում կհայտնենք խափանման միջոցի հետ կապված, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա, եթե բուժում չի ստանում քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում, ապա ազատության մեջ գտնվելու ընթացքում ստանա համապատասխան բուժումը»,- եզրափակեց Միհրան Պողոսյանը:

Նշենք, որ այս աղմկոտ սպանության գործով ամբաստանյալները հերթով առողջական խնդիրներ են ձեռք բերում: Մինչ այս պաշտպանական կողմը բարձրաձայնել էր սույն գործով ամբաստանյալ քրեական հեղիակություն Նորատուսի Ալիկ Բանդուրյանի առողջական խնդիրների մասին: Այս հիմքով մի քանի անգամ նրա պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ խնդրելով փոխել Նորատուսցի Ալիկի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը: Դատարանը, սակայն, մերժել է այս միջնորդությունները, ինչպես նաեւ մերժել է պատգամավորների երաշխավորությամբ Ալիկին ազատելու միջնորդությունը:

Հիշեցնենք, որ 2016-ի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ են հնչել, որի հետևանքով 25-ամյա Գևորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 35-ամյա Արամ Պետրոսյանն ու 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն. վերջինս հիվանդանոցում մահացել է: Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ համատեղ, Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառել, ինչպես նաև նույն օրը հանցավոր խմբին օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը՝ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, հետևաբար դրա խոչընդոտները վերացնելու եղանակով: Պետրոս Իսրայելյանն էլ մեղադրվում է մի խումբ անձանց կողմից սպանություն կատարելու համար:

Տպել
4922 դիտում

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան