Երբ ընդդիմություն խաղացողները մեծամասնություն են

Վերջին շրջանում հաճախակի է բարձրացվում Փաշինյանի թիմին ուժեղ ընդդիմություն ստեղծելու անհրաժեշտության հարցը: Որպես հիմք բերվում է պնդում, թե Փաշինյանը միապետական հակումներ ունի, դիկտատուրա է հաստատում, մյուս քաղաքական ուժերը կաշկանդված են, իրավազրկված են եւ այլն, եւ այսպես շարունակ: Մի խոսքով, պետք է «սանձել» փաշինյանական դիկտատուրան, նրա անսահման իշխանությունը ու նման բաներ:

Չնայած այս թեզը որոշակի տարածում է ստացել նաեւ այն մարդկանց ու խմբերի որոշակի շրջանում, որոնք ազնիվ մղումներով ցանկանում են, որ իշխանությունը ունենա հզոր ու որակյալ ընդդիմություն, ինչը խիստ անհրաժեշտ է երկրի կայուն զարգացման եւ իշխանության վերահսկողության տեսակետից: Բայց սա Հայաստանի արդի ներքաղաքական իրավիճակի հետ որեւէ առնչություն չունեցող խիստ տեսական, դասագրքային պնդում է:

Իրականությունը այս պահին բոլորովին այլ է: Թերեւս արժե այս իրավիճակը դիտարկել պարզ թվաբանության տեսանկյունից: Իշխանությունն ունի երեք թեւ՝ գործադիր, օրենսդիր, դատական: Դատական իշխանությունը, ինչպես ցույց է տալիս գրավի դիմաց ազատ արձակումների այս աննախադեպ ալիքը, երբ ազատություն են ստանում նույնիսկ սպանությունների մեջ կասկածվող անձինք, ցույց է տալիս, որ դատական համակարգի վրա գործադիր իշխանությունը, այսինքն՝ Փաշինյանի թիմը որեւէ ազդեցություն չունի: Դա՝ մեղմ ասած: Իրականում դատական համակարգը ակնհայտ ու անթաքույց սաբոտաժ է հայտարարել վարչապետի թիմին եւ ունի կոնկրետ նպատակներ՝ վարկաբեկել կոռուպցիայի ու ամենաթողության դեմ սկսված պայքարը:

Իշխանության մյուս թեւը՝ Ազգային Ժողովը, նույնպես չի գտնվում վարչապետի աջակիցների շարքում: Այն, որ գործող ԱԺ-ն կողմ է քվեարկում կառավարության ներկայացրած «անշառ» օրինագծերին, դեռ ոչինչ չի նշանակում: Կասկածից վեր է, որ երբ կառավարությունը ԱԺ-ին ներկայացնի այնպիսի նախագծեր, որոնք ենթադրում են մասնավորապես ԱԺ-ի լուծարում, ԱԺ-ն դեմ է քվեարկելու: Բացի այդ, ԱԺ-ի նախկին մեծամասնության ներկայացուցիչները, օգտվելով իրենց ունեցած պաշտոններից, առիթը բաց չեն թողնում, օրինակ, միջազգային ատյաններում գործող կառավարությանը վարկաբեկելու համար:   

Որքան էլ տարօրինակ հնչի, Փաշինյանի թիմը լիակատար ու կայուն աջակցություն չունի նույնիսկ գործադիրում: Կառավարության անդամների մոտ կեսը ամենեւին էլ Փաշինյանի թիմից չեն եւ առանց վարանելու պատրաստ են ամենակարեւոր պահին սաբոտաժի ենթարկել գործող վարչապետի ցանկացած ծրագիր:

Եթե իշխանության թեւերին գումարենք նաեւ չորրորդ իշխանությունը, ապա այստեղ նույնպես վարչապետը չունի լիակատար աջակցություն: Ամեն օր բուսնող իբր «լրատվամիջոցները», որոնք չունեն նույնականացման ոչ մի տվյալ՝ հայտնի չէ ովքեր են խմբագիրները, չկա հասցե, հեռախոսահամար եւ այլն, ժամերի պարբերականությամբ ինչ-որ անհեթեթ, հաճախ նաեւ գռեհիկ «լուրեր» են տարածում: Դրան ավելացրած հազարավոր «ֆեյքերը»: Դրանց գումարած՝ հայտնի լրատվամիջոցների մի մեծ ցանկ, որոնք ամեն օր գուժում են երկրի կործանման հեռանկարը, տպագրում անանուն նամակներ Փաշինյանի դեմ, եւ որոնց գործունեության համար անհրաժեշտ ֆինանսական աղբյուրները բոլորովին անհայտ են:

Այս ամենին գումարած՝ այսպես կոչված օլիգարխիան եւ այն ստեղծած նախկին բարձրաստիճան իշխանավորները, որոնք ունեն Հայաստանի մասշտաբներով անսահման ֆինանսական ռեսուրսներ, մութ ու հանցավոր, բայց կայուն ու վստահելի կապեր, լիարժեքորեն վերահսկում են կրիմինալ աշխարհը, լիարժեք վերահսկում են դատական համակարգը, իրավապահ մարմիններում ունեն թաքնված աջակցություն եւ այլն:

Ինչ է այս ամենին հակադրում Փաշինյանի թիմը: Միայն ու բացառապես ժողովրդի բացարձակ մեծամասնության, մի քանի լրատվամիջոցների եւ ուժային մի քանի կառույցների ղեկավարների աջակցությունը:  

Ու եթե հաշվի առնենք այս պարզ «թվաբանությունը», ակնհայտ կդառնա, որ իրավական կամ քաղաքագիտական տեսանկյունից Փաշինյանի թիմը խիստ փոքրամասնություն է կազմում իշխանական համակարգում: Եվ ընդհակառակը՝ «ընդդիմությունը» բացարձակ մեծամասնություն է: Ընդ որում, Փաշինյանի թիմը կրում է իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը եւ ունի չնչին իրավունքներ իր գործունեության իրականացման համար, իսկ այսպես կոչված «ընդդիմությունը» ունի միայն իրավունքներ եւ ոչ մի բանի համար որեւէ պատասխանատվություն չի կրում: Միակ պատասխանատվությունը, որը կրում է, արտահայտվում է սոցիալական ցանցերում նրանց քննադատող հեղափոխականների գրառումների տեսքով ու անչափ վիրավորվում դրանից, ասում՝ խոսքի ազատությունը սահմանափակվում է եւ այլն: 

Այս աննորմալ իրավիճակը, երբ հասարակության կողմից նվազագույն աջակցություն ունեցող ուժերը ըստ էության բացարձակ մեծամասնություն են կազմում իշխանական համակարգում, իսկ բացարձակ մեծամասնության աջակցությունը վայելող թիմը հակառակը՝ ունի նվազագույն լծակներ, իրավունքներ եւ հսկայական պատասխանատվություն, կարող է շտկվել միայն խորհրդարանական արտահերթ շուտափույթ ընտրություններով: Երբ դրանք կանցկացվեն՝ անհայտ է: ՀՀԿ-ն ու նրա բաց եւ թաքուն արբանյակները ամեն ինչ անելու են, որ այդ ընտրությունները հնարավորինս ձգձգվեն կամ ընդհանրապես տեղի չունենան: Իսկ Փաշինյանի թիմը ամեն ինչ անելու է արտահերթ ընտրությունները հնարավորինս շուտ անցկացնելու համար: Եվ այս դիմակայության հարցում ամենակարեւոր, նույնիսկ որոշիչ գործոնը լինելու է Երեւանի ավագանու ընտրության արդյունքները:

Տպել
6145 դիտում

Մեր ընթացիկ խնդիրը հայեցկարգային եւ գաղափարական առումով Հայաստան-Սփյուռք սահմանները վերացնելն է․ վարչապետ

Թող 98թ․-ից առաջ միլիոններ կուտակեին, առյուծներ քշեին. Փաշինյանը՝ Քոչարյանի եւ Սարգսյանի շնորհավորական ուղերձների մասին

Լինելով ԱԱԾ տնօրեն՝ նա հայտարարություն է անում գերագույն հրամանատարի դեմ․ սպայի պատվին դրանից մեծ անարգանք չկա․ վարչապետ

Աղմկոտ միջադեպի գործով Վայոց Ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրյալ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Կդադարեցվի Ծաղկաձորի մի շարք օբյեկտների եւ Արագածոտնի մի շարք գյուղերի գազամատակարարումը

Արարատի մարզում աղջկա համար վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Կրակել են կարմիրգրքյան Սեւ արագիլի վրա, որից Հայաստանում ընդամենը վեց զույգ կա. Նաիրա Զոհրաբյան

Մանվել Գրիգորյանը պաշտոնը դադարեցնելիս 6 անշարժ գույք եւ 9 ավտոմեքենա ավելի է ներկայացրել, քան պաշտոնը ստանձնելիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Լոս Անջելեսում է

Կապանում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ մի քաղաքացի այրվածքներ է ստացել

Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է․ Գագիկ Սուրենյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 59.5 հա խոտածածկ տարածք ընդգրկող 47 հրդեհ

Մեղադրանք է առաջադրվել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

«Ամուլսարի հանքի շահագործմանը փայլուն եմ վերաբերում». Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին