«Ֆուլ հաուս 2»-ի եթեր հեռարձակվելուն քիչ է մնացել

1 ամսից էլ քիչ է մնացել «Ֆուլ հաուս 2»-ի եթեր հեռարձակմանը: Հեռուստադիտողները այն կարող են դիտել հոկտեմբերի 8-ից երկուշաբթի ու չորեքշաբթի օրերին: Նկարահանումները սկսվել են օգոստոսի 20-ին, եւ այս շրջանում դեռ ընթացքի մեջ են: Դերասաններն անընդհատ լուսանկարներ են հրապարակում նկարահանման տաղավարներից:

Ավելի վաղ armtimes.com-ի հետ զրույցում պրոդյուսեր եւ դերասան Արմեն Պետրոսյանն ասել էր, որ նոր «Ֆուլ հաուսը» ծավալվելու է բոլորովին նոր թեմայի շուրջ: Լուսանկարներից երեւում է, որ այն ոչ թե սրճարան է լինելու, այլ հյուրանոց: Այնտեղ աշխատելու են Գարիկ Սեփխանյանի կերպարը՝ Ռուբենը, եւ Քրիստինա Եղոյանի՝ Զառան:

Դերասանական անձնակազմը հիմնականում նույնն է: Գոռ Հակոբյանը, Արփի Գաբրիելյանը, Միհրան Ծառուկյանը, Մարջան Ավետիսյանը, Գրիգոր Դանիելյանը, Գարիկ Սեփխանյանը, Քրիստինա Եղոյանը, Մոսո Կարապետյանը կշարունակեն լինել հեռուստաէկրաններին։

Հիմնական կերպարներից բացակայում է միայն Անի Երանյանի Տաթեւը: Անին բնակվում է Մոսկվայում, այդ պատճառով էլ չի մասնակցում նախագծի աշխատանքներին:

Լեւոն Սարգսյանը կմարմնավորի Զառայի եղբորը

Ավելացել են նոր հերոսներ: Զառայի եղբորը կմարմնավորի Լեւոն Սարգսյանը, որը հեռուստադիտողին համեմատաբար վերջերս է հայտնի դարձել հեռուստանախագծերից: «Սթեդ-ափ» նախագծից հայտնի Աղաս Մանուկյանը կլինի Մուշեղի վարորդը: Նոր եթերաշրջանում հանդես կգա նաեւ դերասանուհի Շողեր Թովմասյանը:

Առաջիկայում լինելու են նաեւ «Ֆուլ հաուսի» ներկայացումները: Արմեն Պետրոսյանը նշել է, որ դրանք շարունակվելու են 2019 թվականից:

Տպել
2649 դիտում

Հայ ժողովուրդը ոչ միայն դարձել է ավելի ուժեղ, այլ ավելի ամուր է կանգնել իր ոտքերի վրա. վարչապետ

Անցնող շաբաթ Ադրբեջանի հետ շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակրի անունը կարդաց ՀՀ վարչապետը

Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Անկախության օրվա առթիվ

Google-ը Հայաստանից մուտք գործողներին այսօր եռագույն է ողջունում

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզի անտառներում (լուսանկարներ)

Երեւան-Գյումրի գնացքի տոմսերի համար 3-4 ժամ հերթ են կանգնում, տոմսեր վաճառում են միայն բողոքներից հետո. ահազանգ

Գյումրու Սև բերդում տեղի է ունենում «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը. ուղիղ

Բացահայտվել է 73 մլն դրամի էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք

28 տարի առաջ այս օրը մենք ինքներս ենք որոշել ապրել անկախ Հայաստանի Հանրապետությունում. Արարատ Միրզոյան

Սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար դարձավ նոր ճանապարհի սկիզբ. Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Գյումրու Սեւ բերդ ամրոցում մեկնարկում է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)

«Արսենալ»-ը շնորհավորել է Հայաստանի անկախության տոնը

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին

Ինչպիսին կլինեն տոնական միջոցառումները Գյումրիում ու Երեւանում. ժամանակացույց

Ինչո՞ւ են նախկինները գործում կամիկաձեների դեմ

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ` 70 մլն եվրո ներգրավմամբ

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի ծառայողներին (տեսանյութ)

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր