Խաղողի մթերում, ցորեն, ինտենսիվ այգիներ ու աջակցության խոստում. գյուղնախարար Արթուր Խաչատրյանը Տավուշում էր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը սեպտեմբերի 17-ին երկօրյա աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Այցի սկզբում նախարարը մարզպետ Վահե Ղալումյանի եւ փոխնախարար Արտակ Քամալյանի  ուղեկցությամբ եղել է «Իջեւանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ում, որտեղ արդեն երրորդ օրն է, ինչ մեկնարկել են խաղողի մթերման աշխատանքները: Ընկերության տնօրեն Արտակ Պարոնյանը տեղեկացրել է, որ Իջեւանի մթերման կետում նախորդ տարի մթերվել է 700 տոննա խաղող, այս տարի գործարանը պատրաստ է մթերել անսահմանափակ քանակություն: Մթերման գինը տատանվում է 140-190 դրամի սահմաններում, գումարը վճարվում է տեղում` առանց ուշացման: Պատասխանատուները վստահեցրել են, որ Տավուշի մարզում պատրաստ են մինչեւ 1000 տոննա մթերում իրականացնել, հանրապետությունում` մինչեւ 5000 տոննա։

Այգեհովիտ համայնքի բնակիչ Մխիթար Շախպարյանն այս տարի մոտ 2,5 տոննա խաղող ունի, որն ամբողջությամբ մթերվելու է 145 դրամով, նախորդ տարի բերքը հանձնել է 130 դրամով: Կարկտապաշտպան ցանցեր առայժմ չի կիրառում, քանի որ խաղողի այգու տարածքը մեծ չէ, եւ ցանցերի արդյունավետության վերաբերյալ հաշվարկներ չի իրականացրել:

«Իջեւանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ն արտադրում է նաեւ պահածոներ, որոնք իրացվում են թե´տեղական շուկայում, թե´արտահանվում են: Այնուհետեւ նախարարը մարզպետարանում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են մարզպետարանի, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի անասնաբուժական տեսչության մարզային պատասխանատուներ։

Արթուր Խաչատրյանը, մասնավորապես, անդրադարձ է կատարել կառավարության նախորդ նիստում ընդունված որոշմանը` սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 37 բնակավայրերի հողօգտագործողներին փաստացի կատարված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների համար պետական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ։ Նախարարն ընդգծել է, որ Տավուշի մարզից ցանկում ընդգրկված է 27 համայնք, որտեղ գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց սեփականության կամ համայնքային հողերի վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթի հիման վրա յուրաքանչյուր հեկտարի հաշվով 60 000 ՀՀ դրամ կտրամադրվի մինչեւ 7 հեկտար աշնանացանի համար։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաեւ համայնքային անասնաբույժների ինստիտուտի ներդրման, անասնաբույժների գործունեության, ինչպես նաեւ խորհրդատվական աշխատանքներին վերաբերող հարցեր։

Նախարարը հատուկ շեշտել է բարձրակարգ խորհրդատվական ծառայությունների մատուցման անհրաժեշտությունը՝ հավելելով, որ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներն այս առումով մեծ աշխատանք ունեն անելու։

«Խորհրդատուն այն մարդ պետք է լինի, որը միշտ կանգնած է գյուղացու կողքին, որպեսզի ցույց տա գյուղատնտեսության մեջ գիտական տեխնիկայի նվաճումները, օգնի, որպեսզի դրանք կիրառվեն տնտեսություններում, մյուս կողմից՝ «շտապ գյուղատնտեսական խորհրդատվություն» տրամադրի, երբ որեւէ խնդիր է տեսնում»,- մասնավորապես նշել է նախարարը։ 

Խորհրդակցությունից հետո Արթուր Խաչատրյանն ուղեւորվել է սահմանամերձ Ոսկեպար բնակավայրը, զրուցել բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին:

Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանը նշել է, որ այստեղ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, քանի որ հողագործությունը շահավետ չէ՝ բերքատվությունը ցածր է, հողատարածքները հակառակորդի թիրախում են։ Պետական օժանդակության ծրագրերից իրազեկված են, սակայն գրավի առարկա ունենալու պահանջը շատերը չեն կարողանում  ապահովել, ունեն  նաեւ կաթի մթերման, տոհմային կենդանիների ցեղի բարելավման եւ այլ խնդիրներ։

Նախարար Արթուր Խաչատրյանը տեղեկացրել է, որ նախարարությունը տեղյակ է խնդրից եւ առաջիկայում նախատեսում է իրագործել գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման նոր ծրագիր՝ 500 հազարից 3 մլն դրամ գումարի սահմանում:

«Ծրագիրն արդեն մեր բյուջետային հայտում է: Մենք նվազեցնում ենք շեմը, որպեսզի այն հասանելի լինի նաեւ փոքր գյուղացիական տնտեսություններին, քանի որ 3-10 մլն դրամն ավելի շուտ ֆերմերային տնտեսություններին էր հասանելի»,- հավելել է նախարարը՝ խոստանալով, որ գրավին վերաբերող հարցը, որը համակարգային է, նույնպես քննարկման առարկա կդառնա։

Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը նշել է, որ գյուղացիները գոհ են մթերման գործընթացից, սակայն երբեմն որոշակի մտահոգություն են հայտնում բուժանյութերի որակի վերաբերյալ: «Ընդհանուր առմամբ, խաղողի բերքը Բերդի տարածաշրջանում անցած տարի մոտ 3500 տոննա է եղել, այս տարի 5000-ից ավելի ենք սպասում: Մթերմանն գինն էլ, նախորդ տարվա համեմատ, մի փոքր ավելացել է», - հավելել է մարզպետը:

Այցի ընթացքում Արթուր Խաչատրյանը եղել է նաեւ Կոթի բնակավայրում, որը մարզի նախարարության հիմնական շահառու համայնքներից է. շուրջ 450 000 տոննա ցորեն են արտադրում։

Գյուղացիները ոգեւորված են աշնանացանի համար պետական փոխհատուցում տրամադրելու մասին կառավարության որոշմամբ, սակայն հողի սեփականության խնդիրներ ունեն, սեփականատերերից շատերը հանրապետությունում չեն եւ հողերի օգտագործման իրավունքն առանց փաստաթղթային ձեւակերպման տվել են իրենց ազգականներին: Նախարարը լուծման տարբերակներ է առաջարկել։

Կոթիի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանը նշում է, որ, չնայած վտանգներին, գյուղացիներն ամեն ինչ անում են, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքները չտուժեն, եւ նման աջակցության լիարժեք կիրառման դեպքում պատրաստակամ են ընդլայնել մշակվող հողատարածքները։

Նախարար Խաչատրյանն այցելել է նաեւ սահմանամերձ մեկ այլ բնակավայր՝ Բաղանիս: Բաղանիսցիները նշել են, որ որեւէ խնդիր չունեն՝ արդյունավետ գնահատելով գյուղատնտեսական տարին:

Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանի խոսքով՝ այս տարի մեկ հեկտարից ստացել են մոտ 3 տոննա ցորեն, ինչը, նախորդ տարվա համեմատ, բարձր ցուցանիշ է: Ինչպես Կոթիում, Բաղանիսում էլ ոգեւորված են աշնանացանի համար պետական փոխհատուցում տրամադրելու մասին կառավարության որոշումից եւ նախատեսել են ավելացնել  ցանքատարածությունները:

Հաջորդ օրը Արթուր Խաչատրյանը այցելել է Բերդավանի գինու գործարան, որտեղ եւս սկսվել է խաղողի մթերման գործընթացը:

Ապա ուղեւորվել է Բագրատաշեն համայնք, որտեղ   լիբանանյան «Գարդենիա Գրեյն Դոր» ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում հիմնվել են 3 տեսակի ընկուզենիների ինտենսիվ այգիներ։ Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել  2019 թվականի վերջին՝ հիմնելով, ընդհանուր առմամբ, 350 հա այգի:

Տպել
9177 դիտում

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան