Տեղի ունեցավ «Կադանս» անսամբլի բարեգործական համերգը՝ նվիրված «Սասունցիներ» որմնանկարի վերականգնմանը

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ «Կադանս» անսամբլի բարեգործական համերգը, որի ողջ հասույթը նվիրաբերվելու է մեծանուն գեղանկարիչ Սարգիս Մուրադյանի «Սասունցիներ» որմնանկարի վերականգնմանը։

«Սասունցիներ» որմնանկարը Արմավիրի մարզի Ապագա գյուղի մշակույթի տան նախասրահում է գտնվում: 1974 թվականին ՀՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի կատարած աշխատանքը Խորհրդային Հայաստանում մոնումենտալ նկարչության բնագավառում երբեւէ ստեղծված առավել հաջող, գաղափարական եւ կերպարային բովանդակությամբ, գեղարվեստական արտահայտիչ լեզվով օժտված որակյալ աշխատանքներից է:Խորհրդային բռնաճնշումներին դիմակայած մեծադիր որմնանկարն այսօր ոչ այդքան բարվոք վիճակում է։ Մշակույթի տան տանիքի վատ վիճակի պատճառով նկարը վնասվել է։ Ձախից նկարի ողջ բարձրությամբ մեծ ճեղք է անցնում, մի քանի տեղ ներկը թափվել է, իսկ առաստաղը սպիտակ ներկելիս նկարի վրա կավիճ է թափվել, ու ողջ աջ կեսը այսօր պատված է կավիճի բարակ շերտով:Մոտ մեկ տարի տեւած աշխատանքներից հետո ՀՀ մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովը 2016 թվականի հոկտեմբերի 12-ի նիստում որմնանկարին տվել է հանրապետական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ։ Բայց դրանից հետո որմնանկարի հետ կապված աշխատանքները կանգ են առել։ Ըստ նախնական հաշվարկների, Սարգիս Մուրադյանի «Սասունցիներ» որմնանկարի վերանորոգման համար մոտ 15 000 դոլար կպահանջվի։ 

«Սասունցիներ» որմնանկարի վնասված հատվածները

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն օրեր առաջ լրագրողների հետ զրույցում վստահեցրել էր, որ եթե անգամ բարեգործական համերգին համապատասխան գումար չհավաքվի, նախարարությունը հաջորդ տարի միջոցներ կտրամադրի որմնանկարի վերականգնման համար: Հիշեցնենք, որ համերգի կազմակերպիչները ՀՀ մշակույթի նախարարությունն ու Հանրային ռադիոն են՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո, ովքեր ներկա էին համերգային երեկոյին:

Նկարիչ Սարգիս Մուրադյանը միայնակ է ստեղծել էսքիզը, իսկ որմնանկարը նկարելիս նրան օգնել են Հրաչյա Հակոբյանը, Գառնիկ Սմբատյանը եւ Ռ․Սարգսյանը: Եռամաս կառուցվածք ունեցող հորիզոնաձիգ մեծադիր նկարի կենտրոնում պատկերված է ազգային տարազով, մանկանն իր գիրկն առած տիրամայրը, առաջին պլանում ուշադրություն են գրավում բացված «Սասնա ծռեր» մագաղաթյա մատյանը, խաչքարն ու մանկան օրորոցին հենված հրացանը:

Տպել
3874 դիտում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել