Ես հպարտ եմ յուրաքանչյուրիդ աչքերի մեջ նայելով ասելու՝ մեր ու ձեր հացը հարամ չէ. վարչապետ (տեսանյութ)

Իմ Քայլը դաշինքը քարոզարշավի շրջանակներում այսօր Ավան վարչկան շրջանում էր: Ցերեկը Ավանում շրջելուց, բնակիչների հետ զրուցելուց հետո երեկոյան այստեղ մեկնարկեց հանրհավաքը: Դաշինքի քաղաքապետի թեկնածուն կետ առ կետ ներկայացրեց իրենց ծրագրային դրույթները, որին հաջորդեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը:

«Գարնան այդ օրերին հացի ամեն պատառը կուլ տալիս ինձ համակում էր այն միտքը, որ ես ուխտ եմ կնքում ժողովրդի հետ»: Այսպես սկսեց իր ելույթը Ավանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հավատավոր ժողովուրդ ենք ու հացը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի: Ես, այստեղ կանգնած, ուրախ եմ ասել, որ այդ հացի ուխտը կատարվել է, պայմանը պահվել է եւ այդ հացը հարամ չի արված ու հայ ժողովու՛րդ, դու հաղթել ես:

Այդ ուխտը այսօր նոր փուլ է մտնում, այն գոյություն է ունենալու հավիտյան, որովհետեւ ՀՀ-ում այլեւս լինելու է միայն ժողովրդին սիրող, ժողովրդի առաջ խոնարհվող իշխանություն եւ սա այլընտրանք չունի: Այդ ուխտը այսօր նորոգվում է եւ նոր թափ է ստանում: Խնդրում եմ՝ նայեք ձեր շուրջը, տեսեք՝ ովքեր են այս հավաքի առնվազն կեսը՝ երեխաներ, որոնք ընդհանրապես ընտրող չեն, ձայներ չունեն այս ընտրություններում, բայց այս երեխաները ՀՀ-ում արել են հեղափոխություն եւ եկել են, որ իրենք ասեն, որ իրենք հայտարարեն, որ իրենք որոշումներ ունեն, այսօր մենք չենք խոսում այսօրվա մասին, այսօր մենք չենք որոշում այսօրը, եւ այսօր այս երեխաներինն է ընտրությունը եւ այս երեխաներինն է ապագան:

Չի կարող որեւէ մեկը աշխարհի որեւէ ծայրում կասկածի տակ դնել այս երեխաների ապագան, փորձել այն գողանալ: Բոլոր այդ կասկածողներին մենք ոչ թե ասֆալտներին կպառկեցնենք, այլ նրանց պատերով կտանք, պատերո՛վ:

Երեւի թե ամեն օր Հայաստանում քաղաքական օրակարգն այնքան լեցուն է ասելիքով եւ այսօր էլ ես մտածում էի, որ բազմաթիվ ասելիքներ կունենամ, բայց չեմ ուզում ասել ավելին, որովհետեւ ցանկացած ասելիք կքողարկի նախորդ ասածիս իմաստը:

Ես ուզում եմ այսօր ուղիղ նայել հեղափոխության գարնանային այդ օրերին մեզ հաց հյուրասիրած բազմաթիվ հայրենակիցների աչքերի մեջ, ոչ միայն Ավանում, այլեւ հանրապետության ողջ տարածքում, որովհետեւ մենք երկրի ամեն անկյունում հացով, պայքարով ու համերաշխությամբ ուխտ ենք կնքել ՀՀ ամեն քաղաքացու հետ, սրբազան ուխտ, ես այսօր հպարտ եմ յուրաքանչյուրիդ աչքերի մեջ նայելով ասելու, որ ձեր ուխտը դրժված չէ, մեր ու ձեր հացը հարամ չէ ու հարամ արված չէ: Եվ ձեր հացի սրբությունը պահպանվելու է, քանի դեռ իմ սիրտը բաբախում է, եւ ես ձեզ դա չեմ երդվում, ես դա ձեզ խոստանում եմ, մենք ապացուցեցինք, որ մեր այո-ն այո է, իսկ ոչ-ը՝ ոչ: Թող լսեն բոլորը, մենք ո՛չ ենք ասել կոռուպցիային, թալանին, կեղծիքին, ստին, շողոքորթությանը, ու այո ենք ասել այս սերնդին ու նրանց ապագային, Հայաստանի քաղաքացուն:

Մենք մեր զոհերի գերեզմաններին ենք խոստացել, որ Հայաստանը լինելու է ազատ, հզոր, երջանիկ եւ այս երեխաների հաղթանակը որեւէ մեկը չի համարձակվի հարամ անել, Հայաստանը, այո, լինելու է ազատ, հզոր, երջանիկ:

Եվ ուրեմն, կեցցե՛ Հայաստանը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Երեւանն ու Արցախի Հանրապետությունը եւ կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են ազատ եւ անկախ հայրենիքում:

Ես համոզված եմ, որ սեպտեմբերի 23-ին ՀՀ քաղաքացին վերակնքելու է մեր ուխտը եւ իր ձեռքով նշան է դնելու այս քաղաքական ուժի դիմաց, քվեարկելու է 7-րդ համարի օգտին՝ Իմ Քայլը դաշինքի»,-ասաց վարչապետը:

Ելույթի ավարտին, հեռանալիս, ամեն անգամվա նման նրան ուղեկցեցին հարյուրավոր երեխաներ, նրա հետ ողջագուրվեցին ու լուսանկարվեցին հարյուրավոր մարդիկ, այնուհետ եզրափակիչ ելույթով կրկին հանդես եկավ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:

Տպել
2969 դիտում

Մխիթարյանը գոլ է խփում «Ռոմայում» նորամուտի խաղում (տեսանյութ)

Սլավիկ Գալստյանը դարձավ ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում է

Վանաձորում 32-ամյա տղամադրու վրա կրակոցներ արձակած, նրան վիրավորած կասկածյալը հայտնաբերվել է

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հորդորում է խուսափել մոտ օրերս դեպի Արագած վերելքներ իրականացնելուց

Արթուր Ալեքսանյանն ապահովեց Տոկիո-2020-ի ուղեգիրը. ըմբշամարտի աշխարհի առաջնություն

Շուշիում մկրտվել են Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին՝ մոր մահվան կապակցությամբ

Մեկնարկեց մարդու իրավունքների երկրորդ փառատոնը․ միջոցառումներ կանցկացվեն նաև Վանաձորում․ լուսանկարներ

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը հիվանդանոցում մահացել է

Զինված հարձակում՝ Կյոկուշին ֆեդերացիայի նախագահի նկատմամբ. Արման Բաբաջանյանն ահազանգում է

Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտավորման ամաններ

Երևանի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան

ԱՀ պետնախարարը հանդիպել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային գիտաժողովի մասնակիցներին

1 մլն արժողությամբ 1,5 մետրանոց հեռուստացույցը կարող է ազդեցություն ունենալ. որ դեպքերում են զրկվում նպաստից

Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը

Արցախի հիվանդանոցը կդառնա համալսարանական հիվանդանոց

Ապօրինի ծառահատում և զենք-զինամթերքի հայտնաբերում․ Իջևանի ոստիկանների բացահայտումը

Երևանում տեղի ունեցած խոշոր վթարից տուժած 2 երեխաները ստացել են առաջին բուժօգնություն եւ տուն են գնացել

30-ն անց աղջիկներին տանջող հարցերից է՝ «Տանը մնացի՞». Թամարա Պետրոսյանը նոր մոնո ներկայացմամբ հանդես կա