Քոչարյանը թալանել է «Սպայի տուն»-ը. զորացրված սպաները պահանջում են վերադարձնել այն

Զորացացրված սպաների համակարգող խորհուրդը բաց նամակ է հղել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին եւ հայ ժողովրդին: Նամակը ներկայացնում ենք առանց խմբագրման.

«Բաց նամակ ՀՀ վարչապետին, ՀՀ նախագահին, ՀՀ ԱԱԾ պետին, իրավապահ բոլոր մարմինների պետերին: Բաց նամակ բոլոր հայ մեծահարուստներին, հայրենասերներին, ազգի նվիրյալներին եւ մտավորականներին: Բաց նամակ հայ ժողովրդին:

Բաց նամակ Ռոբերտ Քոչարյանին, Արմեն Գեւորգյանին, Մայրապետյանին եւ բոլոր նրանց, ովքեր կապ են ունեցել «Սպայի տան» կոռուպցիոն թալանի հանցագործ սխեմայի հետ եւ այժմ էլ հանդիսանում են «Սպայի տան» տարածքում կառուցված շենքի սեփականատեր:

Խնդրում ենք Ձեզ վերադարձնել մեզ՝ սպաներիս պատկանող՝ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գեւորգյանի, Մայրապետյանի եւ այլոց կողմից կոռուպցիոն մեխանիզմներով բռնազավթված, թալանված եւ սեփականաշնորհված «Սպայի տուն»-ը: «Սպայի տան» սեփականաշնորհումը Քոչարյանի պաշտոնական դիրքի չարաշահմամբ, կոռուպցիոն գործարքի եւ թալանի վերջին նախագահական բռնազավթումն էր:

«Սպայի տուն»-ը գործում էր 1917թ.-ից: Դեռևս Ցարական Ռուսաստանի ժամանակաշրջանից, որը փոխանցվեց Առաջին հանրապետությանը, Երկրորդ հանրապետությանը, Երրորդ հանրապետությանը, որի ժամանակ նույնպես գործում էր: «Սպայի տան»-ը մեծ դեր էր տալիս Վազգեն Սարգսյանը:

Հազարավոր սպաների ընտանիքների երեխաներ կրթվել եւ դաստիարակվել են «Սպայի տան»-ը՝ հաճախելով տարբեր խմբակներ: Հազարավոր սպաներ եւ իրենց ընտանիքների անդամներ բազմապիսի մշակութային եւ ժամանցային միջոցառումների էին մասնակցում:

«Սպայի տան» թալանի մասին նույնիսկ ժամանակին ՌԴ-ում ահազանգեց Վլադիմիր Ժիրինովսկին: Ամբողջ աշխարհում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ռուսաստանում եւ բոլոր երկրներում պահպանվել են «Սպայի տներ»-ը, իսկ Հայաստանում պաշտոնական դիրքի չարաշահմամբ եւ կոռուպցիոն գործարքով բռնազավթվեց, թալանվեց եւ սեփականաշնորհվեց 2007թ.-ին:Այդ կոռուպցիոն գործարքը տրորումն էր այն սրբությունների,  որի վրայով անցան այն ժամանակվա ՀՀ նախագահ  Ռոբերտ Քոչարյանը եւ մյուս մասնակից թալանչիները, հանցագործ սխեմայի միջոցով սեփականաշնորհվեց հայրենիքի պաշտպանների տունը:

Արամ Առաջին կաթողիկոսը դիմում է եվրոպական դատարան և թուրքերից պահանջում է հետ վերադարձնել հայերից բռնազավթված տարածքները: Այս թալանը ոչնչով չի տարբերվում թուրքերի թալանից: Այն նաեւ գաղափարական թալան է: Թալան է հայրենիքի համար զոհված այն բոլոր սպաների ընտանիքներից, որոնք իրենց կյանքը չխնայեցին մեր երկրի հաղթանակների համար:

Դիմում եւ խնդրում ենք ՀՀ վարչապետին, ՀՀ նախագահին, ՀՀ ԱԱԾ պետին, բոլոր իրավապահ մարմիններին՝ բացահայտելու այս կոռուպցիոն թալանի գործարքը, որի ապացույցները առկա են: Ինչպես նաեւ կառավարության որոշմամբ խնդրում ենք Ձեզ «Սպայի տան» տեղը կառուցված շենքը՝ որպես բարոյական փոխհատուցում, ամբողջությամբ վերադարձնել սպաներին եւ նրանց ընտանիքներին «Սպայի տուն» անվանումով: Այդ շենքը պետք է ամբողջությամբ ծառայի սպաների ընտանիքներին, իսկ նրանց վարձակալած տարածքների գումարները նույնպես պետք է ծառայեն սպաների առկա խնդիրների մի մասը լուծելու համար:

Դիմում եւ խնդրում ենք բոլոր հայ մեծահարուստներին, հայրենասերներին, ազգի նվիրյալներին եւ մտավորականներին բոլոր միջոցներով պայքարել «Սպայի տուն»-ը հանցագործ սխեմայով սեփականաշնորհած անձանց դեմ, որպեսզի այդ տարածքում կառուցված շենքը վերադարձվի հայրենիքի համար իրենց կյանքը զոհած հերոսների ընտանիքներին եւ սպաներին: Դուք՝ բոլորդ կվերականգնեք հերոսների անարգված պատիվը: Դիմում եւ խնդրում ենք հայ ժողովրդին՝ ազգովի պայքարել զոհված  հերոսներից խլված տունը հերոսներին վերադարձնելու համար:

Դիմում ևեւպահանջում ենք Ռոբերտ Քոչարյանին, Արմեն Գեւորգյանին, Մայրապետյանին եւ բոլոր նրանց, ովքեր կապ են ունեցել «Սպայի տան» կոռուպցիոն թալանի հանցագործ սխեմայի հետ եւ այժմ էլ հանդիսանում են «Սպայի տան» տարածքում կառուցված շենքի սեփականատեր վերադարձնել սպաներին «Սպայի տան» տարածքում կառուցված շենքը՝ որպես բարոյական փոխհատուցում, ինչ-որ կերպ ձեր արարքը շտկելու համար: Այլապես դուք ամբողջ ազգի կողմից կարժանանաք ազգադավ պիտակին, որպես սրբոց-սրբոցը տրորող, ուրացող  մարդկանց, կնզովվեք բոլորի կողմից եւ բոլոր զոհված հերոսների արյան խայտառակ խարանը կդրոշմվի ձեր դավաճան ճակատներին: Դուք դեռ կարող եք որպես ձեր մեղքերի քավության արգասիք վերադարձնել սպաներին ձեր կողմից խլված, բռնազավթված նրանց տունը:

Զորացացրված սպաների համակարգող խորհուրդ», - ասված է նամակում:

Տպել
11717 դիտում

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա