Ազնիվ մրցակցություն ենք տանելու՝ առանց ինտրիգների ու կեղտոտ սեւ տեխնոլոգիաների. ՕԵԿ-ի փոխնախագահ

Մենք  ներկայացնում ենք մրցունակ թիմ, որի 90 տոկոսից ավելին երիտասարդներ են, սրանք այն մարդիկ են, որոնք ե’ւ որոշակի աշխատանքային փորձ ունեն. ե’ւ նորարական գաղափարներ: Մեր խնդիրն է՝ ճանապարհ բացել նոր սերնդի համար: Այսօր այս մասին հայտարարեց Երևանի ավագանու ընտրություններում «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող, կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:

«Վերջին տարիներին «Օրինաց երկիր»-ը բազմիցս խոսեց ու քննադատեց նախորդ իշխանությունների սխալ աշխատաոճը, նրան անտարբերությունը մեր համաքաղաքացիների խնդիրներին»,-ասաց Մհեր Շահգելդյանը:

Երևանի ավագանու ընտրություններում ՕԵԿ-ը ներկայացրել է ավագանու անդամի 116 թեկնածու: ՕԵԿ-ի կարգախոսն է՝ «Մենք ենք ու մեր Երևանը»:ՕԵԿ-ի անդամներն այսօր իրենց քայլարշավը սկսեցին Շենգավիթ վարչական շրջանի Չարբախի շուկայի մոտակայքից, բնակիչներին ներկայացրեցին նախընտրական ծրագրերն ու տարբեր խոստումներ տվեցին Երեւանի զարգացման հետ կապված. «Առաջարկում ենք՝ առանց կանխավճարի հիփոթեքով բնակարաններ, աղբահանության խնդրի հիմնարար լուծում, Երեւան քաղաքի տրանսպորտային համակարգի արմատական բարելավում, աշխատատեղերի ստեղծում, կանաչ տարածքների ավելացում, համայնքային սոցիալական բնակարանների կառուցում, վթարային շենքերի վերանորոգում եւ վերելակների վերանորոգում»:Մհեր Շահգելդյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ այս ընթացքում ինչքան հասցրել են ծանոթանալ՝ բացի մայրաքաղաքի գլոբալ հարցերից, ամեն մի թաղամաս իր ուրույն խնդիրներն ունի. «Թվում է, թե կենտրոնը խնդիրներ չունի. բարեկարգ է եւ այլն, բայց բացի Մաշտոցի պողոտայից եւ մի քանի այլ փողոցներից, կենտրոնում է գտնվում նաեւ Կոնդը, Նորագյուղը, Կիլիկիան, որտեղ բարդագույն խնդիրներ կան: Նորագյուղի մի ամբողջ հատված զրկված է բնական գազից, մարդիկ ապրում են ինչպես 19-րդ դարում: Կոնդում բնակարանների վիճակը խայտառակ է, Սասունցի Դավթի կայարանի եւ այլ հատվածներում էլ խնդիրներն այլ են»,-ասաց նա:

Վերջինս նշեց, որ տրասնպորտային խնդիրը մայրաքաղաքի ողջ մասշտաբով լուրջ լինելուց բացի մեկ այլ սպառնալիք է հետապնդում. «Այստեղ գծերի մինի օլիգարխիա կա ձեւավորված՝ տրանսպորտով ապահովված չեն ծայրամասային այն հատվածները, որոնք ուղղակի շահութաբեր չեն»:

Մհեր Շահգելդյանը հայտարարեց, որ շատ բարձր է գնահատում իրենց շանսերը, որովհետեւ հեղափոխությունից հետո առաջին ընտրություններն են, որն էլ հօգուտ իրենց է լինելու: Վերջինս համոզմունք հայտնեց, որ այս ընտրությունները կլինեն առանց ընտրակաշառքի, առանց կեղծիքների եւ առանց վարչական լծակների օգնության: «Սա լինելու է գաղափարների եւ ծրագրերի պայքար»,-ասաց նա:

Խոսելով նախորդ տարիների ընտրապայքարի մասին՝ Շահգելդյանն ընդգծեց, որ անցյալում ընտրակաշառքների հեղեղ է եղել, եւ որ իրենք կողմնակից են ոստիկանությունում այդ ուղղությամբ աշխատանքներ տանող հատուկ ստորաբաժանումներ ստեղծելու ու հետեւողական պայքարին: ՕԵԿ-ի փոխնախագահն անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, որտեղ վերջինս քաղաքական բանավեճ ունենալու մարտահրավեր էր նետել «Իմ քայլը» դաշինքի անդամ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին:

Մհեր Շահգելդյանի բնորոշմամբ՝ բանավեճը պետք է դիտարկել ոչ միայն կարծիքների բախում, այլեւ որպես կարծիքների համադրության հնարավորություն: «Քաղաքական բանավեճի առաջարկություն ամենասկզբում ես եմ արել, որովհետեւ սա էլ ընտրապայքարի տեխնոլոգիաներից մեկն է: Չնայած որ ժամկետներն արդեն սուղ են, բայց կարող են 12 կուսակցության ներկայացուցիչները հանդիպել եւ բանավեճ անցկացնել»,-ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ ընտրապայքարի ընթացքում կարելի է համադրել բոլոր խելամիտ գաղափարները: «Ուզում եմ, որ լինի առողջ մրցակցություն, որովհետեւ երկար տարիների ընթացքում երկիրը շատ բարդ վիճակի մեջ է եղել: Երեւանն այսօր այն լոկոմոտիվը կարող է դառնալ, որը Հայաստանի տնտեսությունը դեպի միջազգային ասպարեզ բացելու հնարավորություն կստեղծի: Մենք ազնիվ մրցակցություն ենք տանելու եւ ամեն ինչ անելու ենք, որ աշխատենք առանց ինտրիգների ու կեղտոտ սեւ տեխնոլոգիաների»,-ասաց նա:

ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը եւս վստահեցրեց, որ իրենց թիմի կողմից քարորզարշավն իրականացվում է շատ գրագետ եւ կազմակերպված. «Մեր ավագանու թիմը շատ գրագետ եւ բանիմաց մարդիկ են, որոնք անձամբ են ներկայացնում կուսակցության ծրագիրը, եւ ես վստահ եմ, որ մենք անպայման հաջողություն ենք գրանցելու»:Հեղինե Բիշարյանն ընդգծեց, որ իրենց թիրախային ու ամենակարեւոր կետը համարում են սոցիալական բնակարանաշինությունը, ինչն իր վրա պետք է վերցնի պետությունը, որն էլ պետք է աջակցի համայնքների համաչափ զարգացմանը:

«Մենք կողմնակից ենք խաղաղ քարոզարշավի, կողմնակից ենք ազգաբնակչությանը տալ ջերմություն, բացատրական աշխատանքներ կատարել, որպեսզի նրանք կարողանան հստակ, ճիշտ ընտրության գնալ: Երեւան քաղաքը պետք է ունենա այնպիսի քաղաքապետ, այնպիսի ավագանի, որը խորապես կզբաղվի իր խնդիրներով»,-եզրափակեց Հեղինե Բիշարյանը:

Տպել
3180 դիտում

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն