Որոշել ենք «բարձրախոսային» քարոզարշավ չանել, այլ անձամբ խոսել քաղաքացիների հետ . «Ռեֆորմիստներ»

«Ռեֆորմիստներ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանն իր քարոզարշավն այսօր նվիրեց Աջափնյակ համայնքի շենքերի վերելակների խնդիրներին ծանոթանալուն:

Վերջինս այսօր որոշել էր շենքերով շրջել միայն մի քանի թիմակիցների հետ՝ առանց աղմուկի՝ բնակիչներին մտահոգող խնդիրներին ավելի մոտիկից ծանոթանալու համար: Իսկ երեկոյան ժամը վեցին քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանն ու ավագանու մյուս թեկնածուները այցելելու են Մնջախաղի պետական թատրոն:

Արտակ Ավետյանը, բացի վերելակների անսարք ու անբարեկարգ վիճակից, անդրադարձավ նաեւ այնտեղ փակցվող գովազդային վահանակներին. «Ես հասկանում եմ, դրանք կոմերցիոն բնույթ ունեն, միգուցե ճիշտ է, բայց որ նայում եմ, դա կեղտոտություն է բերում»,- ասաց Ավետյանը՝ նշելով, որ այդ ամբողջ մշակույթը պետք է փոխվի: Իսկ ինչ վերաբերում է տրանսպորտի խնդրին՝ Ավետյանն ասաց, որ այդ ոլորտում միանշանակ դրական փոփոխություններ են արվելու. «Ուսումնասիրություններ կատարվել են, խնդիրերը պարզ են, անցյալից մնացած խնդիրներ են: Ժամանակին մրցույթները եղել են ոչ օբյեկտիվ: Դրա համար ընկերություններ կան, որոնք սպասարկում են մասնավոր սեկտորի տրանսպորտները: Բերել են բեռներ տեղափոխող մեքենաներ, ադապտացրել են մեր պայմաններին»,- ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցության քաղաքապետի թեկնածուն: Նա նշեց, որ պետք է նոր մրցույթներ հայտարարվեն, զրուցեն գծատերերի հետ՝ հավելելով, որ բիզնեսմեններն էլ դեմ չեն լինի նորմալ սպասարկել քաղաքի տրանսպորտը: Ավետյանն ասաց, որ պետք է լինեն նաեւ քաղաքին պատկանող տրանսպորտներ:

«Ռեֆորմիստների» քաղաքապետի թեկնածուն, ընդհանուր առմամբ, գոհ է քարոզարշավի ընթացքից: Այս կուսակցության ավագանու թեկնածուներն ամեն օր հանդիպումներ են ունենում Երեւանի բնակիչների հետ, զրուցում նրանց հետ: Արտակ Ավետյանը նշում է, որ իրենք որոշել են «բարձրախոսային, ճչացող ակցիաներ» չանել, այլ անձամբ մոտենալ քաղաքացիների խմբերին ու հասկանալ նրանց խնդիրները: Ավետյանն, ինչպես ինքն է ասում, իր «երեւանյան դավթարում» ամեն օր գրի է առնում քաղաքացիներին հուզուղ հարցերը, որ հատ-հատ ուշադրություն դարձնի դրանց:

«Ռեֆորմիստները», քաղաքապետի թեկնածուի խոսքով, ընտրություններին մասնակից որեւէ այլ քաղաքական ուժի իրենց մրցակից չեն համարում, որովհետեւ բոլորն էլ մի գործի՝ Երեւանը բարեկարգելու համար են. «Իմ կարծիքով՝ մենք մրցակիցներ չենք: Ամեն մեկս ունենք մեր ծրագիրը, մենք կոլեգաներ ենք եւ անում ենք ընդհանուր գործ՝ Երեւանի համար»,- ասաց Ավետյանը:

«Ռեֆորմիստներ» կուսակցության նախընտրական ծրագրում, որպես առաջնային անելիք, նշված են քաղաքի համատարած կանաչապատումն ու քաղաքային այգիների, շատրվանների, հանգստի անվճար գոտիների ավելացումը: «Ռեֆորմիստները» պատրաստվում են վերգետնյա նոր ավտոկայանատեղիների կառուցման եւ դրա իրագործման վերաբերյալ նախագիծ հիմնել, ապա ներդնել խցանումները բացառող էլեկտրոնային համակարգ եւ կիրառել համաքաղաքային խելացի լուսաֆորներ:

Այս կուսակցության նախընտրական ծրագրում նշված է նաեւ քաղաքային տնտեսությունում այլընտրանքային էներգետիկայի օգտագործման, գանձվող գույքահարկի կրճատման մասին՝ ըստ գոտիների:

«Ռեֆորմիստները» նպատակ ունեն քաղաքային պոլիկլինիկաները վերածել ժամանակակից ու մրցունակ բժշկական կենտրոնների, ձեւավորել հուշարձանների թույլտվությամբ զբաղվող նոր մարմին եւ վերանայել ու փոփոխել դրանց տեղադրման ընթացակարգը: Նախընտրական ծրագրում նշված է նաեւ հեծանիվների երթեւեկության խրախուսման եւ հեծանվուղու ընդլայնման մասին:

«Ռեֆորմիստների» նախընտրական ծրագրի վերջին կետով նախատեսվում է նոր կանաչապատ գոտիների ստեղծում՝ նախատեսված կենդանիների սիրահարների համար:

Հետաքրքրական է, որ, ի տարբերություն ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող այլ քաղաքական ուժերի, «Ռեֆորմիստներն» իրենց նախընտրական ծրագրում չեն ներառել աղբահանության խնդիրը: Մեր զրույցում կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանն ասաց, որ իրենք եւս աղբահանության խնդիրը տեսնում են, դրան էլ են անդրադառնալու, ուղղակի ամեն ինչ հնարավոր չէ ներառել նախընտրական թռուցիկի մեջ:

Տպել
3065 դիտում

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք