Ադրբեջանի գործողությունները հակասում են համանախագահների եւ միջազգային հանրության կոչերին. ԱԳ նախարար

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին, ով երկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Արցախ, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը։

ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին՝ երկուստեք վստահություն հայտնվեց, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով եւ այդ նպատակով միջազգային միջնորդության մանդատը վայելող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա։

Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում հայկական կողմերի մոտեցումներին եւ գերակայություններին՝ զրուցակիցներն ընդգծեցին, որ հիմնախնդրի առանցքն Արցախում ապրող բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովումն է: Նախարարի խոսքով՝ Արցախին հաջողվել է կայացած պետականությանը հարիր հաստատություններով օժտված հասարակություն կերտել` հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության եւ օրենքի գերակայության վրա:

Անդրադառնալով վերջին շրջանում ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի հետ պետական սահմանին գտնվող բնակավայրերի, մասնավորապես, Բաղանիս, Չինարի, Կոթի գյուղերի գնդակոծմանը, քաղաքացիական հաստատությունների, այդ թվում՝ մանկապարտեզի թիրախավորմանը՝ նախարար Մնացականյանը նշեց, որ նման գործողությունները խստորեն դատապարտելի են, իսկ բնակավայրերի եւ քաղաքացիական բնակչության գնդակոծումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն ոտնահարում է:

Նախարարի խոսքով՝ Ադրբեջանի այս գործողությունները, ինչպես նաեւ պատերազմական հռետորաբանությունը եւ ռազմատենչ հայտարարությունները հակասում են համանախագահների եւ միջազգային հանրության կոչերին՝ քայլեր ձեռնարկելու հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը նպաստող միջավայրի ձեւավորման ուղղությամբ:

Հանդիպման ավարտին ԱԳ նախարարը ճեպազրույց ունեցավ արցախյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Նույն օրը նախարարն այցելեց Ստեփանակերտի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ ծանոթացավ կենտրոնի աշխատանքներին եւ ձեռքբերումներին։ Նախարարը նշեց. «ԹՈՒՄՕ-ում կրթություն են ստանում երեխաները, ինչը եւս մեկ անգամ հիշեցում է, որ Արցախն առաջին հերթին մարդիկ են, երիտասարդությունը, ովքեր ամեն օր, այցելելով այստեղ կամ կրթական այլ հաստատություններ, կերտում են իրենց ապագան, եւ մեր գերակայությունն է, որ այն լինի խաղաղ ու ապահով»:

Տպել
1842 դիտում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ