Գյումրու Թատերական հրապարակում խոսել են կրքի, սիրո եւ ուրախության լեզվով

17/09/2018 schedule14:05

Գյումրու Թատերական հրապարակը ոտքերի նման նուրբ հպում վաղուց չէր զգացել: Վերջին ապրումները դոփյուններ, տեսածը՝ պայքար, լսածն էլ հեղափոխական կոչերն էին: Շնորհիվ ՀՀ-ում Արգենտինայի դեսպանության, Գյումրիում Արգենտինական տանգոյի երեկո անցկացվեց, որի ընթացքում իրենց կրքոտ եւ տպավորիչ տանգոյով ներկայացան Արգենտինայում հայտնի Խորխե Մենդոսա և Անաբել Սալդանյա զույգն, ինչպես նաեւ Խուլիո Սաավեդրան ու Տեկլա Գոգրիչիան: Նրանք արգենտինական տանգո պարեցին հայ երաժիշտների նվագակցությամբ:

Արգենտինական տանգոյի շաբաթը Հայաստանում արդեն 2-րդ տարին անցկացնում է Արգենտինայի դեսպանատունը իր հայ գործընկերների հետ համատեղ: Նպատակը երկու երկրների մշակութային կապերի ամրապնդումն է:

Տանգոն Գյումրի ինքնանպատակ չի բերվել: ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան ասում է՝ պետք էր դուրս գալ Երեւանից եւ ընդլայնել սահմանները: Քանի որ Գյումրին էլ արվեստի, մշակույթի քաղաք է, բնական է, որ հենց այստեղ անհրաժեշտ էր նման շոու իրականացնել:

Այն, որ բեմում գյումրեցի Օնիկը չէր Սոնիկի դարդով տապակվողը, այլ արգենտինացի Խորխեն ու Անաբելն էին իրենց սերն ի ցույց դնում, չխանգարեց ներկայացվող մշակույթի ընկալմանը: Ծափերից դատելով՝ արգենտինական տանգոն նաեւ ընդունվեց գյումրեցիների կողմից: Դեսպանը եւս սա նկատեց: Ասում է՝ գիտեր, որ Գյումրին ավանդապահ քաղաք է, սակայն մեկ վայրկյան անգամ մտավախություն չի ունեցել, որ արգենտինական տանգոն կամ պարողներն իրենց բաց զգեստավորմամբ ընդունելի չեն լինի գյումրեցիների համար:

Լուսանկարում ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան է

«Մշակույթի լեզուն ունիվերսալ է բոլորի համար, իսկ տանգոն սիրո, կրքի, ուրախության լեզուն է: Այստեղ հավաքվածների ներկայությունը խոսում է այն մասին, որ այս մարդիկ դեմ չեն եւ հաճույքով են նայում ելույթ ունեցողներին»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան:

Գյումրիում ելույթ ունեցած զույգերից մեկի՝ Խուլիո Սաավեդրայի զուգընկերուհին՝ Տեկլա Գոգրիչիան, եկել էր Վրաստանից: «Այս հանգամանքը, որ նման մուլտինացիոնալ խումբ է հավաքվել, եւ այն, որ թե՛ Վրաստանում, թե՛ Չինաստանում եւ թե՛ Վիետնամում արգենտինական տանգոյի երեկոներ են կազմակերպվում, խոսում է այն մասին, թե որքան հեղինակավոր եւ տարածված է մեր տանգոն աշխարհում»,- ուրախությամբ նշեց դեսպանը:

Համերգի երկրորդ հատվածում արգենտինական տանգոյի առաջին քայլերը հյուրերը սովորեցրեցին նաեւ գյումրեցիներին:

Տանգոյի շաբաթը Արգենտինայի դեսպանատունը կեզրափակի Երեւանում հստակ խոստումով՝ կհանդիպենք նաեւ 2019 թվականին: Դեսպանատունը նպատակ ունի միջոցառումը դարձնել ամենամյա:

Տպել
1850 դիտում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ