Պետք է ոչ թե խաղող արտադրող գյուղացին խնդրի, այլ իրեն խնդրեն. գործարանները ստուգելու հանձնարարական կլինի

Մենք պետք է բարձրացնենք հողի արդյունավետությունը եւ օգնենք գյուղացուն մշակել ճիշտ տեսակի խաղող: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին լրագրողներին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղ կատարած այցի ընթացքում:

«Պարզվում է՝ երկրում կա խաղող, որը մթերվում է 430 դրամով եւ այդ խաղողն աճում է Արարատյան դաշտավայրում: Եվ այստեղ մենք ընդամենը պլանավորման խնդիր ունենք ընդհանրապես: Հիմա ինչո՞ւմն է խնդիրը, որ մենք պետք է օգնենք գյուղացուն, որ նրանք քայլ-քայլ սորտի փոփոխություն անեն, որ ոչ թե իրենք խնդրողի դերում լինեն, այլ իրենց խնդրեն: Այսօր գինու արտադրության ոլորտում մենք, փաստորեն, խաղողի լուրջ դեֆիցիտ ունենք, իսկ գյուղացին, փաստորեն, ունի ոչ թե էն խաղողից, որը մթերում է 430 դրամով, այլ ունի խաղող, որը մթերում է 130-140 դրամով: Լավ ինչքան էլ բարձրանա, թող մյուս տարի դառնա 150-160:

Այսինքն՝ մենք քառակուսի մետր հողի արդյունավետությունը պետք է բարձրացնենք, եւ կառավարությունն այստեղ պետք է ե՛ւ խորհրդատվական, ե՛ւ որոշակի գործիքներով աջակցություն ցուցաբերի»,- ասել է նա: 

«Բոլոր դեպքերում լուծումը մեկն է՝ օրինականության պահպանումը: Ասում են, որ այսօր կան գործարաններ, որոնք ոչ թե խաղողը մթերում են, այլ թվեր են հրապարակում մթերված խաղողի, որ հետո ուրիշ տեղից են խաղող մթերել եւ այդ խաղողից ստացել են սպիրտ»: Այսպես է եզրափակել վարչապետը, նշելով, որ հանձնարարական կլինի, որ բոլոր գործարաններում ստուգումներ լինեն: 

Տպել
16962 դիտում

Մխիթարյանը գոլ է խփում «Ռոմայում» նորամուտի խաղում (տեսանյութ)

Սլավիկ Գալստյանը դարձավ ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում է

Վանաձորում 32-ամյա տղամադրու վրա կրակոցներ արձակած, նրան վիրավորած կասկածյալը հայտնաբերվել է

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հորդորում է խուսափել մոտ օրերս դեպի Արագած վերելքներ իրականացնելուց

Արթուր Ալեքսանյանն ապահովեց Տոկիո-2020-ի ուղեգիրը. ըմբշամարտի աշխարհի առաջնություն

Շուշիում մկրտվել են Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին՝ մոր մահվան կապակցությամբ

Մեկնարկեց մարդու իրավունքների երկրորդ փառատոնը․ միջոցառումներ կանցկացվեն նաև Վանաձորում․ լուսանկարներ

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը հիվանդանոցում մահացել է

Զինված հարձակում՝ Կյոկուշին ֆեդերացիայի նախագահի նկատմամբ. Արման Բաբաջանյանն ահազանգում է

Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտավորման ամաններ

Երևանի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան

ԱՀ պետնախարարը հանդիպել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային գիտաժողովի մասնակիցներին

1 մլն արժողությամբ 1,5 մետրանոց հեռուստացույցը կարող է ազդեցություն ունենալ. որ դեպքերում են զրկվում նպաստից

Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը

Արցախի հիվանդանոցը կդառնա համալսարանական հիվանդանոց

Ապօրինի ծառահատում և զենք-զինամթերքի հայտնաբերում․ Իջևանի ոստիկանների բացահայտումը

Երևանում տեղի ունեցած խոշոր վթարից տուժած 2 երեխաները ստացել են առաջին բուժօգնություն եւ տուն են գնացել

30-ն անց աղջիկներին տանջող հարցերից է՝ «Տանը մնացի՞». Թամարա Պետրոսյանը նոր մոնո ներկայացմամբ հանդես կա