ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանի պատվիրակությունը մասնակցել է գինու հինգերորդ փառատոնին Արցախում

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 15-ին դիմավորել է Արցախ ժամանած ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած կառավարական պատվիրակությանը, որից հետո նրանք ուղևորվել են Հադրութի շրջանի Տող գյուղ և մասնակցել արցախյան գինու հինգերորդ փառատոնին:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմբ, Գ. Մարտիրոսյանը և Տ. Ավինյանը ծանոթացել են ներկայացված գինիների տեսականուն, տեղում զրուցել անհատ գինեգործների և գինու գործարանների ներկայացուցիչների հետ, հետաքրքրվել իրացման հետ կապված խնդիրներով: Պետական նախարարը կարևորել է Արցախում գինեգործության ավանդույթների վերականգնումը և վերահաստատել կառավարության պատրաստակամությունն այսուհետ ևս աջակցելու խաղողագործության ճյուղի զարգացմանն ու վերամշակմանը: Նա ոգևորիչ է համարել փառատոնին տարեցտարի նոր անհատ գինեգործների մասնակցության փաստը՝ նշելով, որ գինեգործությունը՝ որպես մշակույթ Արցախում նոր որակ է ստանում:

Այնուհետև Գ. Մարտիրոսյանի և Տ. Ավինյանի գլխավորությամբ Ստեփանակերտում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում, որտեղ քննարկվել է փոխգործակցության օրակարգում գտնվող գյուղատնտեսության, էներգետիկիայի և տնտեսական այլ ուղղություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Ողջունելով ՀՀ գործընկերներին՝ պետական նախարարը բարձր է գնահատել ձևավորված հարաբերությունների մակարդակն՝ ընդգծելով, որ բոլոր ուղղություններով առկա է սերտ համագործակցություն: Գ. Մարտիրոսյանը ներկաների ուշադրությանն է ներկայացրել նաև վերջին ամիսներին Արցախում ՀՆԱ-ի աճի բարձր տեմպերը, այդ թվում՝ կանխատեսվող արդյունքները՝ շեշտադրելով, որ բոլոր հաջողություններում մեծ է ՀՀ կառավարության աջակցությունը:Շնորհակալություն հայտնելով ջերմ և անմիջական մթնոլորտում ընդունելության համար՝ Տիգրան Ավինյանը գոհացուցիչ է համարել Արցախում արձանագրված տնտեսական ակտիվության ցուցանիշները՝ հայտնելով, որ ՀՀ կառավարությունը հետայսու ևս պատրաստ է ցուցաբերել գործուն աջակցություն: Նա կարևորել է հայկական երկու հանրապետությունների միասնական տնտեսական դաշտում գտնվելու հանգամանքը՝ նշելով, որ բոլոր ջանքները պետք է ուղղվեն առկա ներուժի լիարժեք օգտագործմանը: Տ. Ավինյանը իր դրական տպավորություններն է հայտնել նաև գինու փառատոնի մասին՝ հավաստիացնելով, որ ՀՀ կառավարության կողմից արցախյան արտադրության ապրանքների իրացմանը խթանող տարբեր նոր մեխանիզմներ կկիրառվեն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կադրերի վերապատրաստմանն ու գործարար օղակների համագործակցությանն ուղղված հարցեր, ապագա անելիքների հետ կապված՝ ուղենշվել որոշ ծրագրեր:

Տպել
3654 դիտում

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն