Հայկ Դեմոյանին կփոխարինի Հարություն Մարությանը. Եղեռնի զոհերից բացի հիշել ինքնապաշտպանվածներին

Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում այսօր՝ սեպտեմբերի 14-ին, անցկացվեց տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ։ Ի տարբերություն Հայաստանում նախկինում կայացած ընտրությունների, երբ հաղթողի անունը, որպես կանոն, հայտնի էր դառնում նախապես, այս անգամ առկա էր իրապես մրցակցային ընտրություններին հատուկ լարվածությունը, անհանգստությունն ու անկանխատեսելի արդյունքների սպասումը։

Նշված պաշտոնին հավակնող թեկածուները չորսն էին՝ Թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի աշխատակից Հարություն Մարությանը, Գնահատման եւ թեստավորման կենտրոնի աշխատակից Արմեն Ասրյանը եւ Մոսկվայի պետական համալսարանի Երեւանի մասնաճյուղի դասախոս Ստեփան Ստեփանյանցը (Կերտող)։ 

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում տնօրենի ընտրության հարցն էր, անցկացվում էր դռնփակ։ Թեկնածուները ներս էին մտնում առանձին-առանձին՝ ներկայացնելու հաստատության զարգացման իրենց ծրագրերն ու անելիքները։ Իսկ դուրս գալուց հետո արդյունքների սպասման ժամանակը կարճում էին տարբեր թեմաների շուրջ զրույցներով՝ հայոց պատմությունից մինչեւ ֆուտբոլ։ Այդ բարյացակամ շփումներից անմասն մնաց Հայկ Դեմոյանը, որը տարածքում երեւում էր միայն երբ անհրաժեշտ էր նրա ներկայությունը։ Ի վերջո հայտարարվեց քվեարկության արդյունքները։ Խորհրդի 15 անդամներից նիստին ներկա էին 13-ը եւ նրանց ձայները բաշխվել էին հետեւյալ կերպ. Հայկ Դեմոյանի օգտին՝ 2 քվե, Հարություն Մարությանի օգտին՝ 11։

Աջից՝ Հարություն Մարությանը, Ստեփան Ստեփանյանցը եւ Արմեն Ասրյանը

Իսկ մինչ կհայտարարվեր Հարություն Մարությանի հաղթանակի մասին, թեկնածուները մեր հարցին պատասխանելով՝ ներկայարացրին, թե ինչ նոր գաղափար են առաջ քաշել իրենց ծրագրում ու ինչ փոփոխություններ են առաջարկում թանգարան-ինստիտուտի հետագա գործունեության ճանապարհին։

«Մենք պիտի փորձենք ավելի մեծ տեղ հատկացնել հեռավար դասախոսություններին, որպեսզի քիչ միջոցներով հնարավորություն ունենանք Ցեղասպանության մասին առավել լայն տեղեկատվություն տալ մեր հասարակությանը։ Իսկ մյուս կարեւոր պահը՝ ես գտնում եմ, որ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը պիտի հսկայական գործ կատարի Ցեղասպանության հետեւանքների վերացմամբ տարված սերունդ դաստիարակելու համար։ Այսինքն՝ մենք պիտի փորձենք մտածել՝ ինչ ձեւով կարելի է վերացնել այդ հետեւանքները։ Դա կարող է լինել տեւական, տնքաջան աշխատանքի արդյունք։ Իմ առաջարկն է, որ դադարենք միայն արձանագրող լինելուց, այլ Ցեղասպանության ժամանակաշրջանի դասերը քաղելով՝ սերնդին դաստիարակենք այն վերացնելու ուղղությամբ, շեշտենք, որ օրինակ եղել են հերոսամարտեր եւ որոշ բնակավայրերում ցեղասպանությունից ազատվել ենք միայն այդ հերոսամարտերի շնորհիվ։ Այդ գաղափարը, կարծում եմ, սերնդին պիտի ուղեկից լինի, որպեսզի կարողանանք տեր կանգնել մեր կորցրած տարածքներին»,- ասաց մասնագիտությամբ պատմաբան Արմեն Ասրյանը։

«Ես շեշտում եմ, որ միայն մենք չպետք է խփենք մեր դոշերին եւ ասենք, որ հայերին են միայն կոտորել։ Ախր, Կարսի մարզում ապրել են տասնյակ ազգեր՝ լիտվացիներ, լատվիացիներ, էստոնացիներ, հրեաներ վրացիներ, ռուսներ։ Մենք պետք է այդ մարդկանց էլ ներգրավեք։ Մենք միայն սահմանափակվել ենք մեր խնդրով»,- իր առաջնահերթությունը ներկայացրեց տնօրենի թեկնածու Ստեփան Ստեփանյանցը (Կերտող), որը 17 տարի Ռուսաստանում ապրելուց հետո անցյալ տարվանից Հայաստանում է եւ համաշխարհային եւ հայ ժողովրդի պատմություն է դասավանդում Մոսկվայի պետական համալսարանի Երեւանի մասնաճյուղում։

Ինչ վերաբերում է Ցեղասպանության թանգարան-ինստիտոտի արդեն ընտրված տնօրեն Հարություն Մարությանի առաջ քաշած գաղափարական նորամուծությանը, նա նշեց․ «Ես շատ կարեւորում եմ (եւ դրա մասին ունեմ հրապարակումներ) հիշատակի օրվա վերաբանաձեւման խնդիրը։ Արդեն հարյուր տարի շարունակ մենք նշում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր Ապրիլի 24-ը։ Սակայն Ցեղասպանության տարիներին մենք ունեցել ենք բազմաթիվ ինքնապաշտպանական մարտեր։ Դրանք եղել են եւ խոշոր, եւ փոքր բնակավայրերում, եւ առաձին ընտանիքներ են մարտնչել։ Այսինքն՝ ինքնապաշտպանվել են։ Հաջողված կամ անհաջող։ Դա կարեւոր չէ։ Կարեւորն այն է, որ կռվել են մարդիկ։ Բայց շեշտադրվում են միայն զոհերը։ Ինքնապաշտպանական մարտերը չեն շեշտադրվում։ Մինչդեռ դրանք, իմ խորին համոզմամբ, պետք է դնել նույն հարթության վրա եւ հիշել ոչ միայն զոհերին, այլ նաեւ ինքնապաշտպանական մարտերի հերոսներին, դրանք ներկայացնել, այսպես ասած, 50/50 տարբերակով։ Արդեն հարյուր տարի է անցել եւ որակական փոփոխություններ են անհրաժեշտ, որովհետեւ զոհի կարծրատիպի ամրապնդումը, այնուամենայնիվ, իրողություն է, եւ պետք է փորձել դա հնարավորինս հաղթահարել։ Հաղթահարել մեղմորեն, բայց հետեւողականորեն»։

Հայկ Դեմոյանի հետ զրուցեցինք արդեն քվեարկության արդյունքները հրապարակվելուց հետո։ Տեղի ունեցածը նա համարեց խայտառակություն։ Հարցին, թե մրցույթն արդար համարո՞ւմ է, թե դրա արդյունքների հետ կապված վերապահումներ ունի, Դեմոյանը պատասխանեց․ «Ես՝ որպես թեկնածու, չեմ կարող դա համարել արդար-ոչ արդար։ Դա համարում եմ մեկ բառով՝ կատարյալ խայտառակություն եւ ֆիասկո»։ Պարզաբանելով այդպես հայտարարելու պատճառները՝ նա նշեց, որ նրանք, ովքեր ուզում էին ստանալ իրենց ուզածը, ստացան։ Այսինքն՝ մրցակցություն չկա՞ր՝ հետաքրքրվեցինք։ Դեմոյանն ասաց՝ բացարձակապես ու շարունակեց․ «Տեսեք, ձեզ՝ լրագրողներիդ, մեկուսացրել էին։ Եթե բաց մրցույթ է, բոլորը, նաեւ լրատվամիջոցները, պետք է ներկա լինեին։ Սա տրամաբանական, ազնիվ տարբերակ է»։ Նկատեցինք, որ մրցույթը բաց լինել, նշանակում է, որ դրան կարող են մասնակցել թեկնածուներ նաեւ դրսից՝  ոչ թանգարան-ինստիտուտի աշխատակազմից ու նաեւ հետաքրքրվեցինք՝ իր համար ընթացակարգի հետ կապված անակնալ կա՞ր։

«Անակնկալները կլինեն հետո եւ հաջորդիվ, այսինքն՝ այն, ինչ որ բխում է իմ իրավունքներից, ես պետք է հետեւեմ, ըստ օրենքի, իրավունքների վերականգնման, իրավունքների պաշտպանության»,- պատասխանեց նախկին տնօրենը։ Նրա այս խոսքերն, այդուհանդերձ, չեն նշանակում, որ բողոքարկելու է մրցույթի արդյունքները։ «Չէ, ինչու բողոքարկեմ, ես հանդես կգամ նախ հայտարարությամբ՝ մանրամասնություններ, իմ տեսակետները կներկայացնեմ, մարդիկ կան, կարող է չհամաձայնեն, մարդիկ կան կարող է համաձայնվեն։ Շատ բնական բան է, բայց հայտարարությունը պարտադիր պետք է լինի»,- ասաց Հայկ Դեմոյանը։

Տպել
5143 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին