Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան ծրագրի տոկոսադրույքը նվազում է՝ հասնելով 7,5 տոկոսի

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրով հիփոթեքային վարկի տոկոսադրույք էր սահմանվում 10,5-11 տոկոսը: Կառավարության որոշմամբ՝ այն նվազում է հասնելով 9,5 տոկոս, որից Երեւանում պետությունը սուբսիդավորում է երկու տոկոսը, իսկ մարզերում՝ 4 տոկոսը: Ստացվում է, որ Երեւանում վարկավորման տոկոսադրույքը նվազում է մինչեւ 7,5, իսկ մարզերում՝ 5,5 տոկոսի:

«Խոսքը վերաբերում է 3342 միավոր գործարքի՝ մինչեւ այս տարվա հուլիսի 1-ը: Նախատեսում ենք, որ այս փոփոխությունների արդյունքում դրանց թիվը 20 տոկոսով կաճի: Այս գործարքները հավասարաչափ բաշխված են Երեւանում եւ մարզերում»,- ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Բացի այդ, ավելացվում է վարկ վերցնողների առավելագույն տարիքային շեմը: Եթե ներկայումս երիտասարդ ընտանիք է համարվում, եթե ամուսինների գումարային տարիքը 65 տարեկան է, հիմա առաջարկվում այն դարձնել 70 տարեկան:

Հաջորդը վերաբերում է կանխավճարին. եթե գործող կարգավորումներով կանխավճար է սահմանված 30 տոկոսը, ապա հիմա այս փոփոխությամբ կանխավճարը նվազեցվում է մինչեւ 10 տոկոս, իսկ այդ 20 տոկոս տարբերության համար կանխավճարի ապահովագրման ինստիտուտ է ներդրվում:

Նախարարը նշեց, որ նորակառույց բնակարան ձեռք բերելու դեպքում շահառուները օգտվելու են միայն եկամտային հարկը որպես հիփոթեքային վարկի տոկոսավճար օգտագործելու հնարավորությունից:

Ջանջուղազյանի խոսքով, նորակառույց բնակարանի դեպքում բնակարանի արժեքի առավելագույն չափ է ընդունվել 30 մլն դրամը, հետեւաբար՝ տրամադրվող վարկի առավելագույն գումարը կլինի 24 մլն դրամ, եւ այս դեպքում կանխավճարը կազմում է 20 տոկոսը: Այս դեպքում քաղաքացին կարող է օգտվել այդ 20 տոկոսից 10-ի ապահովագրման ինստիտուտից:

Մասնավորապես, առաջարկվող փոփոխություններով Ծրագրի շահառուներին հնարավորություն է ընձեռվելու բնակարանի արժեքի առնվազն 10%-ի չափով կանխավճար կատարելով՝ ձեռք բերել բնակարաններ, եթե վերջիններս ձեռք են բերում նաեւ հիփոթեքային պարտավորության ապահովագրության պրոդուկտ՝ 10 եւ ավելի տոկոս կանխավճարի եւ տվյալ բնակարանի ձեռքբերման համար սահմանված նվազագույն կանխավճարի (30%) տարբերության չափով:

Միաժամանակ նախատեսվում է նաեւ երիտասարդ ընտանիքների համար ստեղծել նոր հնարավորություն՝ առնվազն 20% կանխավճարով, առնվազն 10 տարի մարման ժամկետով եւ առավելագույնը մինչեւ 7,5% տարեկան տոկոսադրույքով ձեռք բերել մինչեւ 30 մլն ՀՀ դրամ արժողությամբ նորակառույց բնակարաններ: Ընդ որում, այս դեպքում եւս Ծրագրի շահառուները կարող են ձեռք բերել հիփոթեքային պարտավորության ապահովագրության վերոնշված պրոդուկտը եւ կատարել բնակարանի արժեքի առնվազն 10%-ի չափով կանխավճար:

Նշենք, որ երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակարանի գինը Երեւանում եւ մարզերում չի կարող գերազանցել 25 մլն դրամը, իսկ առաջնային շուկայից (նորակառույց) ձեռքբերվող բնակարանի գինը՝ 30 մլն դրամը:

Տպել
4602 դիտում

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների կծառայենդրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում

Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է «Щука» առևտրի կենտրոնը (տեսանյութ)

Գոշ գյուղի լճի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ծառին և արգելափակվել ցեխակույտի մեջ

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո նույնականացվել է 84 զոհի մարմին․ նրանց թվում 9-16 տարեկան 5 երեխա կա