Միասին հանուն զարգացող, բարեկարգ ու համահայկական Երեւանի. ՀՅԴ նախընտրական ծրագիրը

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը, որը Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին հանդես է գալիս «Միասին հանուն Երեւանի» կարգախոսով, երեւանցիներից ակնկալում է վստահության քվե՝ նշելով, որ իրենց թիմը լավ գիտի Երեւանի ու երեւանցիների խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները:

Իսկ որո՞նք են այդ խնդիրներն ու դրանց լուծումները՝ ըստ ՀՅԴ-ի:

Դաշնակցությունն իր նախընտրական ծրագրում նշում է, որ նպատակ ունի միասնական տրանսպորտային համակարգ ստեղծել ու կիրառել անվտանգ երթեւեկության ժամանակակից մեխանիզմներ, բեռնաթափել երթեւեկությունը: Նախընտրական քարոզարշավի երրորդ օրը՝ երեկ, ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը քաղաքացիների հետ զրույցում ասաց, որ հնարավորություն կա այնպես անել, որ մարդը մեկ անգամ երթուղայինի տոմս գնի եւ դրանով կարողանա մի քանի անգամ երթեւեկել: Սակայն ինչպես է դա իրականացվելու՝ Մանուկյանը չմեկնաբանեց:

ՀՅԴ-ն իր ծրագրում խոսում է նաեւ մետրոյի կայարանների թիվն ավելացնելու մասին: Խոսքը, մասնավորապես, Աջափնյակի նոր կայարանի մասին է: Ի դեպ, նման խոստում տալիս են նաեւ արտահերթ ընտրություններին մասնակցող այլ քաղաքական թիմեր:

Հաջորդ խնդիրը, որի մասին նշում են դաշնակցականները, վթարային շենքերի հիմնահարցն է: Վերջիններս նպատակ ունեն կարգավորել այդ շենքերն ու ամրապնդել սեյսմիկ անվտանգության մեխանիզմները: Նախատեսվում է նաեւ վերազինել վերելակներն ու կարգավորել դրանց անվտանգ շահագործման հետ կապված խնդիրները:

Հանուն կանաչ եւ գեղեցիկ Երեւանի՝ ՀՅԴ-ականները պատրաստվում են պահպանել եւ ավելացնել այգիները, կանաչ գոտիները, ջրավազաններն ու շատրվանները, Երեւանյան լիճն ու նրան հարող տարածքը վերածել հանրային հանգստի գոտու:

ՀՅԴ կուսակցության նախընտրական ծրագրում նշված է, որ իրենք պատրաստվում են խիստ վերահսկողություն սահմանել ճարտարապետաշինարարական գործունեության նկատմամբ: Դաշնակցականները պլանավորում են կառուցել կենտրոնացված բազմահարկ ավտոկայանատեղիներ, կասեցնել հողօգտագործումն ու կարգավորել ապօրինի շինությունների հիմնախնդիրը:

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամները հատուկ ուշադրություն են դարձնելու, մասնավորապես աղբահանության խնդրին: Վերջիններս նախատեսում են ստեղծել աղբի տեսակավորման ու էկոլոգիական վերամշակման տնտեսություն: Ի դեպ՝ ՀՅԴ-ական երիտթեւն իր նախընտրական քարոզարշավի ընթացքում արդեն սկսել է զբաղվել այս գործով:

Այս կուսակցության նախընտրական ծրագրում նշված է նաեւ մանկապարտեզների ցանցի ընդլայնման, կրթօջախների շենքային բարելավման, ՏՏ կրթության կենտրոնների ստեղծման խթանման ու շնորհալի երիտասարդներին տարբեր ծրագրերի իրականացման աջակցության մասին:

Հանուն մշակութային Երեւանի՝ ՀՅԴ-ի ավագանու թեկնածուները խոստանում են պահպանել Երեւանի պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցներն ու հատուկ ուշադրություն դարձնել արվեստի դպրոցներին եւ մշակութային հաստատություններին: Նախատեսում են նաեւ ընդլայնել մարմնակրթական եւ գեղագիտական կենտրոնների ցանցը:

Դաշնակցության անդամները պատրաստվում են մշակել եւ ներդնել սոցիալական բնակֆոնդի հայեցակարգ, երիտասարդ եւ բազմազավակ ընտանիքներին անհատույց կամ ցածր վարձավճարով տրամադրել բնակարաններ, ստեղծել տարեցների խնամքի եւ ժամանցի կենտրոններ: Տեղաշարժվելու սահմանափակ հնարավորություն ունեցողների համար ՀՅԴ-ն խոստանում է ապահովել լիարժեք միջավայր:

ՀՅԴ-ն նպատակ ունի Երեւանը դարձնել համահայկական մայրաքաղաք, որի համար, ինչպես նշված է կուսակցության նախընտրական ծրագրում, պատրաստվում են ապահովել Երեւանի յուրաքանչյուր վարչական շրջանի ուղղակի կապը սփյուռքի խոշոր բնակավայր քաղաքներից մեկի հետ՝ գործնական, տնտեսական ու մշակութային առումներով, հանդես գալ համահայկական նշանակության միջոցառումների անցկացման նոր նախաձեռնություններով:

Տպել
2957 դիտում

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ