Քառօրյայի հերոսները, առողջպահության և կրթության նախարարները հայտնեցին աջակցություն Հ. Մարությանին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Նորք-Մարաշ վարչական շրջանում ընթանում է Իմ Քայլը դաշինքի նախընտրական քարոզչությունը:

Քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի ելույթից հետո նշվեց, որ վարչապետն րդեն երկրում չէ ու չի կարող ելույթ ունենալ Նորք-Մարաշի բնակիչների համար:

Այնուհետ նշվեց, որ «Դիրքապահ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնել ԻՄ Քայլը դաշինքի թեկնածու Հայկ Մարությանին: Ապրիլյան քառօրյայի հերոս տղաներից մեկը հայտարարեց, որ իրենք հեղափոխության օրերից սկսած աջակցել են ժողովրդին, ու կարծում են, որ հեղափոխության ուժը այս դաշինքի մեջ է ու նրա կողքին են:

Հայկ Մարությանին իրենց աջակցությունը հայտնելու համար Նորքում էին ՀՀ առողջապահության ու կրթության եւ գիտության նախարարները:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ ինքը ավելի շատ կուզեր Նորքի տրանսպորտից խոսել, բայց կխոսի առողջապահությունից. «Այո, մենք զբաղվելու ենք հատկապես պոլիկլինիկաների խնդրով, մենք՝ բովանդակային մասով, քաղաքապետարանը՝ շենքերի: Կարելի է ասել ես ու պարոն Մարությանը մեկ ալիքի վրա ենք ու այդ ալիքը լավ ուղղությամբ է շարժվում: Իմ շփման ընթացքում ես հասցրել եմ հասկանալ, որ Հայկ Մարությանը շատ լավ գիտի Երեւանի խնդիրները ու պատրաստ է լուծել դրանք: Կոչ եմ անում քվեարկել Հայկ Մարությանի եւ Իմ Քայլը դաշինքի օգտին ու միասին ունենալու ենք լավ Երեւան՝ լավ առողջապահությամբ»:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն էլ ողջունելով Նորքի բնակիչներին, շնորհավորեց թիմին՝ քարոզարշավի հաջող մեկնարկի կապակցությամբ ու ափսոսանք հայտնեց, որ ամենասկզբից չի կարողացել թիմի հետ քայլել Երեւանով մեկ, ինչպես քայլել է Իմ Քայլը արշավի սկզբից, հեղափոխության օրերին:

«Ես տեսնում եմ, թե ինչ ոգեւորությամբ եք ընդունում այս բեմում կանգնած մարդկանց եւ ճիշտ եք անում:

Ըստ էության, Ազգային ժողովից հետո ամենակարեւոր մարմիններից մեկն է Երեւանի ավագանին, ընտրվելով նրանք հնարավորություն են ունենալու բազմաթիվ խնդիրներ լուծել: Երբ այս մարդիկ մեծամասնություն կազմեն Երեւանի ավագանիում, մեծ փոփոխություններ են բերելու այս քաղաքում: Ես կօգնեմ նրանց ու կկիսվեմ իմ փորձով:

Երբ այս մարդիկ կդառնան Երեւան քաղաքի գործդիր իշխանությունը, միասին դպրոցները կապաքաղաքականացնենք, դպրոցներ կգան շատ լավ մասնագետներ: Հիմա այսպիսի քարոզչություն է ընթանում՝ դպրոցներում հայտարարում են, որ հենց այս մարդիկ եկան իշխանության, դուք այլեւս ձեր դպրոցներում չեք աշխատի, ձեզ աշխատանքից կազատեն: Չի լինելու նման բան, ես որպես նախարար մի քանի հարյուր հոգանոց նախարարությունում անգամ ընդամենը մի քանի հոգու եմ վերանշանակել:

Սեպտեմբերի 23-ին դուխով գնում եք ձեր ընտրատեղամասեր ու քվեարկում 7-րդ համարի օգտին ու հաջորդ օրվանից կզգաք փոփոխությունները»,-ասաց նախարարը: 

Տպել
3147 դիտում

Ոստիկանությունը հայտնում է երեխայի վաճառքի դեպքի մասին

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի ազատումը կապված է աշխատանքի արդյունքների, որակի ու տեմպի հետ. Հակոբ Կարապետյան

Վաղվանից կտաքանա 7-9 աստիճանով. փետրվարի 20-ին որոշ շրջաններում ձյուն կտեղա

Յուրի Խաչատուրովի թարգմանիչը չէր ներկայացել դատարան. նիստը հետաձգվեց

Արսեն Թորոսյանը հանդիպել է Կորեայի Ազգային առողջապահական ապահովագրական ծառայության նախագահին

«Ուստա, չալե՛ Ձոնն Ուրախության»

Վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է վերացնել Արմեն Գեւորգյանի իրավունքների խախտումը. պաշտպան

Բակո Սահակյանն ընդունել է Հակոբ Արշակյանին

105 սուբվենցիոն հայտ է ստացվել Կոտայքի մարզից` 6.2 մլրդ. դրամ ընդհանուր արժեքով

Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը պայմանագիր է կնքել ամերիկյան ընկերության հետ. կմարզվի աշխարհահռչակ Թայսոն Ֆյուրիի մարզչի հետ

3 տարի հետախուզման մեջ գտնվող գորիսեցին հայտնաբերվել է օդանավակայանում

Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ամյակի կապակցությամբ տեղի կունենա ներկայացումների շարք

Արարատի մարզում հանցագործություն կատարած անչափահասների թիվն ավելացել է 42%-ով

Աշխատանքից ազատվել է Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն ԱԺ-ում է՝ մասնակցելու բանակում զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ փակ քննարկմանը

Փետրվարի 17-ից 18-ը Հայաստանի տարածքում գրանցվել է 75 հանցագործություն, 6 տրանսպորտային պատահար

Զովունիում 6 մեքենա է բախվել, այդ թվում՝ թիվ 269 և 39 երթուղայինները. կան վիրավորներ

ԿԸՀ-ն հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում է այսօր ստացել

Հայտնի է «ՈՉ»-ի շտաբի նախաձեռնող խմբի առաջին տասնյակը

Զարեհ Սինանյանը հանդիպել է «Կիլիկիա» բիզնես ակումբի անդամների հետ