Երկու պետություն լինելը չի խարխլում մեր միասնական հայրենիք լինելու գաղափարը. Դավիթ Բաբայան

Վերջին օրերին ՀՀ վարչապետը Արցախի հարցով մի քանի շեշտադրումներ արեց: Նախ, Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Արցախի խնդրի կարգավորմանը՝ հայտարարել է, որ Արցախը Հայաստանի մի մաս է պատկերացնում, ապա երեկ ՀՀ ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի հետ հարց ու պատասխանի ժամանակ Փաշինյանը նշեց, որ նախկին իշխանությունների ժամանակ ԼՂՀ հարցի կապակցությամբ բանակցային սեղանին երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որտեղ հստակ ձեւակերպվեր եւ երաշխավորվեր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

«Եթե խոսում ենք արցախա-ադրբեջանական խնդրի մասին, Նախիջեւանի հարցն էլ կա, եւ մենք տեսնում ենք, թե ինչպիսի ճակատագրի արժանացավ Նախիջեւանը եւ չպետք է թողնենք, որ նույն բանը կրկնվի»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

- Պարոն Բաբայան, ինչպե՞ս է այս պահին սահմանային իրավիճակը, վերջին շրջանում, կարծես թե, լարվածություն չի նկատվում:

- Եթե չհաշվենք այդ ներթափանցման վերջին փորձը եւ որոշ պրովոկացիաները` խաղաղության քայլերթի, մնացածը նորմալ է ընդհանուր առմամբ: Սա առաջին հերթին հետեւանք է նրան, որ ԱՀ ՊԲ-ն համապատասխան միջոցներ է կիրառում եւ ամեն ինչ անում է, որ կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջանում ապահովի:

- Վերջին զորակոչից անցել է արդեն մեկուկես ամիս, զորակոչիկները հարմարվե՞լ են ծառայությանը, խնդիրներ չե՞ն առաջացել զորամասերում:

- Ընդհանուր առմամբ, իհարկե, առաջին ամիսները ամենահետաքրքիր ժամանակահատվածն է, միգուցե կարեւոր, երբ որ նորակոչիկները, որոնք ծանոթ չեն բանակի առօրյային, պետք է ծանոթանան դրան: Պետք է նոր կյանքին հարմարվեն, նոր կանոններին: Հետեւաբար՝ այս առաջին ամիսներին, իհարկե, պետք է ընտելանան, բայց ընդհանուր առմամբ՝ այդ գործընթացը շատ նորմալ է անցնում եւ այդտեղ որեւէ խնդիր մենք չենք տեսնում:

- Երեկ ՀՀ ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԼՂՀ հարցի կապակցությամբ բանակցային սեղանին երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որտեղ հստակ ձեւակերպվեր եւ երաշխավորվեր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա՝ հաշվի առնելով, որ վարչապետ դառնալուց հետո Փաշինյանը ցանկանում է Արցախը ներգրավել բանակցությունների մեջ, որպեսզի արցախցին որոշի իր կարգավիճակը:

- Արցախյան հիմնախնդիրը երկու հիմնական հարց ունի, սա որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Մեկը կարգավիճակն է, մյուսը սահմաններն են: Եթե խորը մոտենանք այդ հարցին, մնացած բոլոր հարցերը ածանցյալ են: Բայց մենք այստեղ տեսնում ենք կողմերի իրարամերժ մոտեցում: Խոսքը վերաբերվում է Ադրբեջանին եւ հայկական կողմին: Ադրբեջանը կարգավիճակի առումով դիտարկում է, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, որը մեզ համար անընդունելի է եւ երկրորդը՝ նրանք Արցախը դիտարկում են նախկին ռեժիմի սահմաններում: Փորձում են պարտադրել մեզ մի տարբերակ, ըստ որի՝ պետք է վերադառնանք 1988 թվականի եւ դրանից առաջ եղած վարչատարածքային բաժանման սահմաններին: Իսկ Արցախը նախեւառաջ ասում է, որ կարգավիճակի առումով որեւէ խնդիր չի կարող լինել, մենք երբեւիցե չենք կարող լինել Ադրբեջանի կազմում, չենք էլ եղել անկախ Ադրբեջանի կազմում: Որովհետեւ սա եղել է խորհրդային տարիներին: Բացի դրանից՝ կա նաեւ սահմանների հարցը: Արցախն էլ այստեղ ունի հարցեր, կա վերջիվերջո հյուսիսային Արցախի խնդիր: Եթե խոսում ենք սահմանների մասին, մենք մեր տեսակետն ունենք, իսկ ո՞ւմն է Գետաշենը, Շահումյանը, Չարդախլուն: Եթե Ադրբեջանն ասում է՝ Շուշին մերն է, Ստեփանակերտը մերն է, մենք էլ ասում ենք՝ այդպես չի: Եթե խոսում ենք արցախա-ադրբեջանական խնդրի մասին, Նախիջեւանի հարցն էլ կա եւ մենք տեսնում ենք, թե ինչպիսի ճակատագրի արժանացավ Նախիջեւանը եւ չպետք է թողնենք, որ նույն բանը կրկնվի:

- Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Արցախի խնդրի կարգավորմանը, հայտարարել է, որ Արցախը Հայաստանի մի մաս է պատկերացնում, ինչպե՞ս են վերաբերվում այս հայտարարությանը Արցախի իշխանություններն ու ժողովուրդը:

- Կարծում եմ՝ ցանկացած հայ ուզում է, որպեսզի տեսնի միասնական հայրենիք: Մենք տարիներ շարունակ այդ երազանքի համար արյուն ենք թափել: Հիմա մենք ունենք միասնական հայրենիք, բայց երկու տարբեր պետություն. ե՞րբ կլինի մեկ ընդհանուր պետություն, դա ցույց կտա ժամանակը: Բայց նույնիսկ երկու պետություն լինելը չի խարխլում մեր միասնական հայրենիք լինելու գաղափարը: Առնվազն մենք մի կարեւոր ազգային խնդիր ենք իրականացրել, Արցախը փրկվելու է ցեղասպանությունից, կործանումից, իսկ արցախյան պետականության կործանումը կնշանակի նաեւ հայոց պետականության միգուցե նաեւ կործանում եւ ոչնչացում: Պետք է սա պահպանել, ստեղծել երկու պետություն, բայց ունենալ մեկ միասնական հայրենիք, սա ամենամեծ ձեռքբերումն է:

- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ գիտակցելով, որ առանց Արցախի համաձայնության որոշում չի կարող կայացվել Արցախի վերաբերյալ, շարունակում է խնդիրը հայ-ադրբեջանական որակել: Հաշվի առնելով նաեւ ՀՀ ներկայիս ղեկավարության դիրքորոշումը, ինչպե՞ս եք տեսնում խնդրի հանգուցալուծումը այս դեպքում:

- Մենք բազմիցս նշել ենք, որ շատ կարեւոր է տերմինաբանությունը: Հակամարտությունը մենք անվանում ենք այնպես, ինչպես կա` ադրբեջանա-ղարաբաղյան: Ադրբեջանն է սկսել այդ հակամարտությունը, նա է սկսել այդ քաղաքականությունը: Այդ հարցերը պետք է լուծվեն Արցախի եւ Ադրբեջանի միջեւ: Բայց Բաքվի իշխանությունները այս հակամարտությունը դիտարկում են այնպես, որ է՛լ ավելի դժվար է դառնում դրա կարգավորումը: նախեւառաջ երկու ժողովրդների մեջ թշնամանք եւ ատելություն են քարոզում: Իսկ սա նշանակում է, որ նրանք թշնամի եւ հակառակորդ են դիտարկում ոչ միայն Արցախը, այլ նաեւ մայր Հայաստանը եւ սփյուռքը: Ժողովրդի նկատմամբ ատելությունը ֆաշիզմ է, այս իրավիճակում շատ բարդ է խոսել հակամարտության կարգավորման մասին: Խնդիրը կարգավորելու համար պետք է վերականգնվի լիարժեք ձեւաչափը, ինչի մասին խոսում են նաեւ ՀՀ նոր իշխանությունները: Այսինքն, Արցախի եւ Ադրբեջանի հարաբերություններն են սա:

Տպել
1509 դիտում

Հրդեհ Այգեկում. ծխահարվել են քաղաքացիներ

Հունվար-մայիսին միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.4 տոկոսով

Շիրակի մարզի 9 գյուղերի սպառնացող կարկտավտանգ ամպեր են ներգործության ենթարկվել

Վրաստանի ցույցերի համատեքստում պատգամավորին մեղադրանք է առաջադրվել

Կարծում եմ, որ կոնֆլիկտը չի էսկալացվի այնպես, որ հարցը հասնի նաեւ ցամաքային ճանապարհ փակելուն. Փամբուխչյան

Մինսկ-2019. բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը 5:0 հաշվով հաղթեց իսպանացի մրցակցին

ՀՀ-ում հեղափոխության առաջին շարքերում կանայք էին. Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում Կանանց նկատմամբ բռնության կոնվենցիայի քննարկմանը

«Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ». Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի երիտասարդներն այցելելու են Արցախ

Ով կզբաղեցնի Ռուսական թատրոնի տնօրենի պաշտոնը. հարցը հասել է ԿԳՄՍ նախարարին

Հանդիպում ՊՆ վարչական համալիրում. Բուլղարիայի ՊՆ-ն պատրաստ է փոխանցել իր փորձը

Մինսկ 2019-ում այսօր ՀՀ-ն դեռ 2 մարզիկ կունենա. վաղը մասնակից կունենանք 4 մարզաձեւում

Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը զարմացած են, որ կարելի էր ժողովրդից թալանածի կես տոկոսով այսպիսի թամաշա կազմակերպել

Գյումրիի «ՑԱՅԳ»-ը կտուգանվի նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով

Վախթանգ Կիկաբիձեն հերքել է իր հանկարծամահ լինելու մասին տարածված լուրերը

Հարյուր տարեկան պապիկ էլ լինեմ, ձեռնափայտով պիտի գամ ձեր հարսանիքներին երգելու. Ձախ Հարութ

Համատեղ կարևոր նախագծի մասին՝ շուտով. Տիգրան Վիրաբյանը հանդիպել է սպորտսմենների հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Վիետնամի խորհրդարանական պատվիրակությանը

Հունան Պողոսյանի գնալուց հետո Գորայքի բնակիչները դադարեցրել են բողոքի ակցիան

Այստեղ կարեւոր է դատավորի անձը, ով այդ տղամարդկությունը կունենա՝ գնալ օրենքով. Լեւոն Քոչարյան

Ոսկե մեդալ, պատվոգրեր, շնորհակալագրեր. Հայկ Մարությանը պարգևատրել է բուժաշխատողներին