Ավազակային հարձակում «Էյչ-Էս-Բի-Սի բանկի» վրա․ քրգործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանը, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, մտադրվել է ավազակային հարձակմամբ «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲ ընկերության «Կոմիտաս» մասնաճյուղից հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 242.355.000 ՀՀ դրամին համարժեք 500.000 ԱՄՆ դոլար գումար:

Ինչպես հայտնում են ՀՔԾ-ի մամուլի ծառայությունից, ըստ առաջադրված մեղադրանքի` Դանիել Դանիելյանն իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով 2018 թվականի մայիսի 3-ին՝ ժամը 14:18-ի սահմաններում, դիմակավորված, զինված իրեն պատկանող կարաբինով, իր կողմից ապօրինի կերպով ձեռք բերված նռնակով ու որսորդական դանակով, ապօրինի մուտք է գործել բանկի մասնաճյուղ, որտեղ կարաբինից կրակոց արձակելով օդում՝ բանկի աշխատակիցներից պահանջել է իրեն հանձնել առանձնապես խոշոր չափերով՝ 242.355.000 ՀՀ դրամին համարժեք 500.000 ԱՄՆ դոլար գումար: Այդ ընթացքում հանդիպելով մասնաճյուղում պահնորդական ծառայություն իրականացնող, «Արմոբիլ» ՓԲ ընկերության պահնորդ Խաչատուր Գալստյանի դիմադրությանը` իր մոտ գտնվող կարաբինից կրակել եւ կյանքից ապօրինաբար զրկել է նրան:

Շարունակելով իր հանցավոր մտադրության իրագործումը` Դանիել Դանիելյանը նույն շարժառիթներով փորձել է սպանել նաեւ մասնաճյուղում գտնվող մյուս պահնորդ Արամ Մկրտչյանին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ Ա. Մկրտչանը  ակտիվ դիմադրել է, ապա` թաքնվել:

Բացի այդ, դրամարկղային բաժնի պատասխանատու Արմեն Խաչատրյանն այդ պահին  շեղել է նրա ուշադրությունը՝ հայտնելով, որ պատրաստ է տալ պահանջված գումարները: Դ. Դանիելյանը զենքով եւ նռնակով սպառնալով` պահանջել է իրեն տրամադրել 500.000 ԱՄՆ դոլար գումար: Արմեն Խաչատրյանն իրեն հատկացված մետաղյա պահարանից դուրս է բերել եւ Դ. Դանիելյանի պահանջով ողջ գումարը՝ 79.200.000 ՀՀ դրամը, 53.318.100 ՀՀ դրամին համարժեք 110.000 ԱՄՆ դոլարը, 23.066.637 ՀՀ դրամ 3 լումային համարժեք 39.690 եվրոն, 1.853.136 ՀՀ դրամին համարժեք 242.240 ՌԴ ռուբլին, 5.224.952 ՀՀ դրամին համարժեք 7.925 անգլիական ֆունտ ստեռլինգը, 1.126.400 ՀՀ դրամին համարժեք 2.980 կանադական դոլարը, 73066 ՀՀ դրամին համարժեք 200 ավստրալիական դոլարը եւ 92.379 ՀՀ դրամին համարժեք 700 ՄԱԷ դիրհամը հանձնել է Դ. Դանիելյանին, ով դրանից հետո դուրս է եկել մասնաճյուղից եւ դիմել փախուստի:

Բանկի մասնաճյուղից դուրս գալուց հետո ոստիկանության աշխատակիցները հետապնդել են Դ. Դանիելյանին, ով  հետապնդումից ազատվելու եւ չբռնվելու նպատակով իր մոտ գտնվող կարաբինից կրակել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Արա Շախգուլյանի որովայնին, այնուհետեւ երկրորդ կրակոցն է արձակել նրա մարմնի նույն հատվածին: Ստացած հրազենային մարմնական վնասվածքների հետեւանքով վերջինս նույն օրը բժշկական կենտրոնոմ մահացել է:

Հետապնդումից ազատվելու եւ չբռնվելու նպատակով` Դ. Դանիելյանը վերը նշված կարաբինից կրակել է նաեւ իրեն հետապնդող ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Վաղինակ Սարգսյանի եւ իր հասարակական պարտքը կատարող՝ իրեն վնասազերծել փորձող Հրաչյա Մեժլումյանի ուղղությամբ, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել, քանի որ փամփուշները վերջացած լինելու պատճառով կրակոցները չեն արձակվել: Վաղինակ Սարգսյանը, Հրաչյա Մեժլումյանի եւ այլոց օգնությամբ վնասազերծել է Դ. Դանիելյանին, որի ընթացքում վերջինս շարունակելով իր հանցավոր վարքագիծը` իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Վաղինակ Սարգսյանին` նրան պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ի դեպ, քննությամբ պարզվել է նաեւ, որ Դ. Դանիելյանն իր մոտ եղած էլիպսաձեւ նռնակից բացի, ապօրինի կերպով ձեռք է բերել եւ իր բնակարանում ապօրինի պահել ռազմամթերք հանդիսացող «ПМ», «АПС» տեսակի ատրճանակների եւ համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերի համար նախատեսված 25 հատ փամփուշտ, որոնք հայտնաբերվել եւ առգրավվել են Դ. Դանիելյանի բնակարանի խուզարկության ժամանակ:  

Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Դանիել Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 8-րդ, 11-րդ  կետերով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 4-րդ մասով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: 

Տպել
2445 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին