ԴիջիԹեք ցուցահանդեսը համապատասխանեցվում է միջազգային ստանդարտներին

13/09/2018 schedule12:15
  • Ե՞րբ եւ ո՞րտեղ է տեղի ունենալու ԴիջիԹեք 2018-ը
  • Ինչու՞ է գրանցումը պարտադիր եւ ինչպե՞ս գրանցվել
  • Ի՞նչ է ներկայացնելու ԴիջիԹեքի պլատինե հովանավոր՝ Ucom ընկերությունը
  • Ովքե՞ր են մասնակիցները
  • Ինչու՞ «ՏՏ համաշխարհային համաժողովի ճանապարհին»
  • Պաշտոնական հեշթեգ՝ #DigiTecExpo18

ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 5-7-ը՝ «Երեւան էքսպո» կենտրոնում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել են ԴիջիԹեքի կազմակերպիչ` Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ու ԴիջիԹեքի, պլատինե հովանավոր՝ Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

«Տոն՝ տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող ԴիջիԹեք 2018-ը, համախմբելով տեխնոկրատներին, քայլ առ քայլ մոտենում է ՏՏ համաշխարհային համաժողովին (WCIT)՝ կրելով նաեւ 2-րդ՝ «ՏՏ համաշխարհային համաժողովի ճանապարհին» խորագիրը: ԴիջիԹեքին կհայտարարվի հետհաշվարկը, քանի որ ընդամենը մեկ տարի անց Հայաստանը կհյուրընկալի միջազգային ամենախոշոր միջոցառումներից մեկը՝ WCIT 2019:  

«Այս տարի ԴիջիԹեքը կունենա միջազգային լայն մասնակցություն, որը պայմանավորված է նաեւ WCIT 2019-ի նախապատրաստական աշխատանքներով: Երեւանում կլինեն Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA)  տնօրենների խորհրդի անդամները ՝ ովքեր ԴիջիԹեքում կծանոթանան Հայաստանի ՏՏ ներուժին ու մասնակից ընկերությունների ծառայություններին: Նրանք հանդիպումներ կանցկացնեն պատասխանատու օղակների հետ՝  համապատասխանեցնելու համար հայաստանյան միջավայրը WCIT-ի անցկացման համար», նշում է ԴիջիԹեքի կազմակերպիչ՝ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:«Այս տարվա ընթացքում Ucom-ը վերջնականապես որդեգրեց թվային ընկերություն դառնալու ուղին։ Այո՛, մեզ ճանաչում են որպես հեռաhաղորդակցման կամ կապի օպերատոր, սակայն արդեն այսօր դա մեր գործունեության ճյուղերից մեկն է։ Ucom-ը դարձել է նաեւ ամպային տեխնոլոգիաների, բազմաթիվ OTT-հավելվածների, տեսաբովանդակության տարածման նոր ուղիների ստեղծողն ու ջատագովը։ Մեր ընկերությունը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի պահպանի ամենանորարար, տեխնոլոգիապես առաջատար եւ հաճախորդամետ թվային ընկերության իր իմիջը Հայաստանում: Այսօր մենք ասոցացվում ենք այնպիսի եզրույթների եւ ծառայությունների հետ, ինչպիսիք են NaaS-ը (ցանցը որպես ծառայություն) եւ SaaS-ը (ծրագրային ապահովումը որպես ծառայություն)», - նշեց Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ԴիջիԹեք տեխնոտոնը՝ համապատասխանեցվելով միջազգային ստանդարտներին, արդեն այս տարի կգրանցի այցելուների նախասիրությունները՝ հետագայում ավելի թիրախավորված առաջարկներով հանդես գալու համար:

Այսպիսով՝ հերթերից խուսափելու համար կազմակերպիչներն առաջարկում են նախապես գրանցվել՝ այցելելով digitec.am կամ ԴիջիԹեքի ֆեյսբուքյան էջ, որտեղ կարելի է գրանցվել հատուկ ստեղծված chatbot-ի օգնությամբ: Պետք է պահպանել ծածկագիրը (QR code) եւ ներկայացնել այն անցակետում: Հակառակ դեպքում, ստիպված կլինեք մուտքի մոտ կրկին գրանցվել:

Իսկ այն այցելուները ովքեր, ինչ-ինչ պատճառներով չեն հասցնի գրանցվել, ԴիջիԹեքի թիմը տեղում կօգնի նրանց գրանցվել:

Գրանցումն անվճար է: ԴիջիԹեքյան օրերին կլինի նաեւ խաղարկություն, որին կմասնակցեն նախապես գրանցված այցելուները. սպասվում են տեխնոլոգիական նվերներ (պլանշետ, հեռախոս եւ այլն):

ԴիջիԹեքի գրանցման հարթակը ստեղծվել է HackTech, իսկ ֆեյսբուքի հատուկ chatbot-ը՝ IUNetworks ընկերությունների հետ համագործակցությամբ:

ԴիջիԹեք 2018-ի շրջանակում կանցկացվեն հայ-գերմանական, հայ-թայվանական գործարար ֆորումներ: Կլինեն նաեւ ԴիջիԼայֆ սեմինարներ:

ԴիջիԹեքի բաժիններն են՝ Կոմպլեքս ինժեներական լուծումներ, ՏՏ սարքավորումներ եւ համակարգեր, հեռահաղորդակցության եւ ցանցային լուծումներ, բջջային տեխնոլոգիաներ եւ հավելվածներ, խաղային տեխնոլոգիաներ եւ մուլտիմեդիա, տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար, տեղեկատվական եւ կիբեռ անվտանգություն, ֆինանսաբանկային լուծումներ: Ցուցահանդեսին մասնակցում են Ucom, PicsArt, VMware, VOLO, Arloopa, IUNetworks, Webb Fontaine, Instigate, ArmSoft, Early one, GG, HackTech, Mtech, Globbing Keysight Technologies եւ մի շարք այլ ընկերություններ, 

ինչպես նաեւ Հայաստանով եւ Արցախով սփռված շուրջ 230 դպրոցների «Արմաթ» կրթական ցանցի սաներ ու ստարտափեր: Ի դեպ, ստարտափ ընկերությունները ցուցահանդեսին մասնակցում են արտոնյալ պայմաններով ու համաֆինանսավորմամբ: Մասնակից ընկերությունների ու ծրագրերի թիվը շուրջ 120 է:

ԴիջիԹեքն իրականացվում է արդեն 14-րդ տարին անընդմեջ ԱՏՁՄ-ի կողմից ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ավանդական պլատինե հովանավորն է Ucom ընկերությունը:

Տպել
2657 դիտում

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը