Տղուս «Սասնա Ծռեր»-ը չեն սպանել, ոստիկաներն են սպանել. Յուրի Տեփանոսյանի հոր հայտարարությունը

«Տղուս «Սասնա Ծռեր»-ը չեն սպանել, ոստիկաններն են սպանել։ Ճիշտը տենց ա, վերջում հենց տենց էլ բացվելու ա»,- Forrights.am-ի հետ զրույցում անսպասելի հայտարարեց ՊՊԾ գնդի տարածքում զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը։

Նա հստակ համոզմունք հայտնեց, որ «Սասնա Ծռեր» խմբի անդամներից եւ ոչ ոք չէր կարող նշանառության տակ վերցնել ոստիկանական մեքենայի մեջ գտնվող որդու եւ մահացու կրակոց արձակել նրա ծոծորակին. «Ոչ մեկս էլ էդքան միամիտ չենք։ Նայում ես «կռիշն» էն կողմ, իմ տղեն՝ «պլյոնկած» ապակիներով մեքենայում, ո՞վ տեսավ տղուս գլուխը, որ եկավ ու ծոծորակից կրակեց։ Էնքան ուղիղ, որ տղես տեղում մնաց»,- նշեց Վահրամ Տեփանոսյանը։

Forrights-ի այն հարցին, թե ինչ նպատակ էր հետապնդում ոստիկանների կողմից Յուրայի սպանությունը, պարոն Տեփանոսյանը հայտարարեց՝ որդին չի ենթարկվել վերադասի կողմի տրված անօրինական հրամաններին։ Հիշեցնենք, որ 30-ամյա Յուրի Տեփանոսյանը սպանվեց ՊՊԾ գնդի գրավման 13-րդ օրը՝ հուլիսի 30-ին։ Յուրիի երրորդ երեխան՝ Կարենը, հոր սպանվելու ժամանակ ընդամենը վեց ամսական էր։ Տեփանոսյանի սպանության համար մեղադրանք է առաջադրվել Սմբատ Բարսեղյանին։

Տպել
6288 դիտում

Նիկոլ Փաշինյանը՝ մեծ կտավի մեկ մասնիկի առաջին գնորդն ու կտավն ամբողջացնող վերջին այցելուն Գյումրիում

Աննա Հակոբյանը մասնակցել է Ararat challange փառատոնի բացման արարողությանը

Բաքվում չարտոնված ցույցի պատճառով փակել են մետրոյի երեք կայարան

Աննա Հակոբյանը մասնակցել է «Առողջ ապրելակերպը՝ բոլորի համար» խորագրով սպորտային տոնին

Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խումբ է ստեղծվել

Հյուսիսային մաքսատունը Գյումրիում կբացվի այս տարի. հստակ ժամկետ, սակայն, չկա

«Էրեբունի-Երեւան» միջոցառումների շրջանակներում սպասվում է անակնկալ. Հայկ Մարության

Ապօրինի գույքի «քաղհալածյալ» սեփականատերերը․ նախկին իշխանություններին խիստ մտահոգել է օրենքի նախագիծը

Վարչապետը ծանոթացել է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինաշխատանքներին

Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար

Ոստիկանությունում տեղի ունեցած նիստից հետո մարզային պետեր են ազատվել

Հայկ Մարությանը Երվանդ Մանարյանին հանձնեց Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումը

Երկիր մոլորակին կմոտենա մեկ կիլոմետր տրամագծով երկնաքար

Արմեն Կարապետյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Հերքվել է Սամվել Ֆարմանյանի հայտնած այն տեղեկությունը, թե շոգեբաղնիքում իրեն ՀՔԾ քննիչ է մոտեցել․ ոստիկանություն

Դատախազները քննարկումներ են անցկացրել հանրակրթական եւ հատուկ դպրոցների աշակերտների հետ

Մեր տարածաշրջանը վառոդի տակառ է, մեր անվտանգության երաշխիքները՝ երկուսը

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Պետական եկամուտների կոմիտեի Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովին

Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է բետոնե պատնեշին․ 18-ամյա վարորդն ու նույն տարիքի ուղեւորը մահացել են

Երեւանցին նա է, ով սիրում է Երեւանը, սիրում է՝ հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման․ Հայկ Մարության