Ես պատրաստ եմ լիարժեք ներգրավվել Արցախի բանակցային գործընթացում. ՀՀ վարչապետ

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է՝ Հայաստանի վարչապետն ասում է, որ Արցախը պետք է բանակցող կողմ լինի, եւ դրա հետ կապված բանակցությունների խոչընդոտման մեղքն ընկնում է ՀՀ վարչապետի վրա»: Քիչ առաջ կառավարություն-խորհրդարան հարցուպատասխանի ժամանակ, Ալիեւին մեջբերելով, նման հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանից պարզաբանում խնդրեց:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը բազմիցս պատրաստակամություն է հայտնել՝ լիարժեք ներգրավվել բանակցային գործընթացի մեջ: «Ես ասել եմ, որ ինձ իրավասու եմ համարում բանակցել ՀՀ-ի անունից, եւ իրավասու չեմ համարում բանակցել Արցախի Հանրապետության անունից, որովհետեւ ԱՀ վարչապետը չեմ, նախագահը չեմ: Կարեւոր է արձանգրել, որ Արցախի ժողովուրդը չի մասնակցում ՀՀ-ի իշխանության ձեւավորմանը, ունի իր պետությունն ու պետական մարմինները, նախագահը, որը իրավազոր է բանակցել ԼՂՀ-ի անունից:

Ասվածի մեջ, ըստ էության, ոչ մի սենսացիոն բան չկա, որովհետեւ ԵԱՀԿ համանախագահ երկրների հայտարարություններում ընդգծվում է Արցախի վերջնական կարգավիճակի առումով Արցախի ժողովրդի կամարտահայտման անհրաժեշտությունը, եւ, այսպիսով` արձանագրված է Արցախի հակամարտության կողմ լինելու հանգամանքը: Մենք ասում ենք՝ ուղղակի բանակցելո՞ւ, թե՞ հարցը լուծելու համար, եթե բանակցում ենք հարցի լուծման համար՝ ինչպե՞ս ենք պատկերացնում առանց հակամարտող կողմի»,- ասաց նա եւ հավելեց, որ քանի դեռ չի արձանագրվել Արցախի ներկայացուցչի ներգրավումը, ուրեմն չենք մոտեցել հարցի կարգավորմանը:

ՀՀ վարչապետի գնահատմամբ՝ բանակցություններին ամենաշատը խանգարում են Ադրբեջանի ղեկավարության ոչ կառուցողական գործողություններն ու հռետորաբանությունը:

«Ես վերահաստատում եմ բանակցությունների գործընթացին լիարժեք ներգրավվելու պատրաստակամությունը, եւ չկա դեպք, որ առաջարկվել է, եւ ՀՀ-ն հրաժարվել է այդ առաջարկությունից»,- ասաց նա:

Պատգամավորի դիտարկմանը, թե այսինքն՝ հաստատվում է, որ ՀՀ-ի կողմից որեւէ խոչընդոտ չկա, Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց եւ հիշեցրեց, որ երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր իրեն ուղղակի ծանոթացնել Ադրբեջանի նախագահի հետ, ինքն այդ առաջարկն ընդունել է, թեեւ որեւէ բովանդակային քննարկում տեղի չի ունեցել: Ըստ այդմ էլ ասաց, որ եթե հրաժարվեին, կհրաժարվեին որեւէ կառուցողական ընդունելի առաջարկից:

Տպել
834 դիտում

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը