ԵՊՀ՝ աշխատանքից ազատված պրոֆեսորի բաց նամակը վարչապետին եւ ԿԳ նախարարին

ԵՊՀ պրոֆեսոր Վոլոդյա Հովսեփյանը, որն ազատվել է աշխատանքից, բաց նամակով դիմում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաեւ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանին:

-Հարգարժան Նիկոլ Փաշինյան  և Արայիկ Հարությունյան, ես մտահոգված լինելով մեր տնտեսությունում առկա ճգնաժամային իրավիճակով, երկու տարի առաջ «Հայկական ժամանակ» թերթի միջոցով բաց նամակ գրեցի ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ «Դասախոսը փնտրում է իր նախկին ուսանողին» վերնագրով՝ իր նախկին դասախոսին ընդունելու խնդրանքով: Սակայն իմ սպասումները ոչ միայն չիրականացան, այլ իմ նկատմամբ սկսվեց հետապնդում՝ ԵՊՀ ռեկտորի և տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանի կողմից: Պատճառը միակն էր՝ թե ինչպես ես համարձակվել եմ ընդդիմադիր «Հայկական ժամանակ» թերթում բաց նամակ գրել նախագահին: Դրանից հետո դեկանը ինձ առաջարկեց, որպեսզի ես ֆակուլտետի խորհրդի  նիստում հիմնավորեմ նախագահի հետ հանդիպման իմ նպատակը: Ես ընդունելով այդ առաջարկը իմ ելույթում նշեցի, որ Հայաստանում բացակայում է ազատ մրցակցային շուկայական հարաբերությունները և որ Հայաստանում ստեղծվել է կոռումպացված, օլիգոպոլիական, թալանչի տնտեսություն, որ Հայաստանում առկա է խորը տնտեսական,  քաղաքական  ճգնաժամ և այլն:

Իմ ելույթից հետո դեկան Հ. Սարգսյանը սպառնալով ինձ հայտնեց, որ ավելի լավ կլինի հրաժարական տամ  և հեռանամ համալսարանից: Բնականաբար ես չընդունեցի այդ առաջարկը: Հետապնդման երկրորդ քայլով իմ դասախոսական ծանրաբեռնվածությունը կրճատեցին 0,25 դրույքով, և հանեցին ֆակուլտետի խորհրդի կազմից, իսկ 2017-2018 թթ. ինձ հատկացրեցին միայն 0,25 դրույքով աշխատանք՝ ընդամենը 40000 (քառասուն հազար) դրամ աշխատավարձով և վերջապես երբ ես գտնվում եմ հերթական արձակուրդում ռեկտորի հրամանով օգոստոսի 31-ից ազատված եմ աշխատանքից:

Այսինքն խախտել են ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածը, որտեղ նշված է, որ յուրաքանչյուրն  իրավունք ունի աշխատանքի ազատ ընտրության, և յուրաքանչյուր աշխատող իրավունք ունի աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունք: Ինչպես նաև արգելված է տարիքի հետ կապված ցանակացած խտրականության դրսևորում: Իսկ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածով սահմանվում է, որ ՀՀ Սահմանադրությունը  ունի բարձրագույն իրավաբանական ուժ: Հետևաբար ցանկացած  նոր  ընդունված օրենսդրական նորմերն ու ակտերը չպետք է շրջանցեն Սահմանադրությունը:

Ես իմ կյանքում գրեթե 50 տարիներ դասավանդել եմ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում: Ղեկավարել եմ տասնյակ ասպիրանտների ատենախոսություններ, հրատարակել եմ բազմաթիվ ուսումնական ձեռնարկներ և գիտա-մեթոդական աշխատանքներ: Միայն վերջին երեք ամիսների ընթացքում «Առավոտ» թերթում հրապարակել եմ վեց հոդվածներ, նվիրված մեր տնտեսության զարգացման հարցերին: Միայն 15 տարի ղեկավարել եմ ԵՊՀ և ԵՊՀ-ի մասնաճյուղ Իջևանի տնտեսագիտության ամբիոնները: Երկարատև և բարեխիղճ  աշխատանքի համար բազմիցս պարգևատրվել եմ ռեկտորատի և կրթության ու գիտության նախարարության պատվոգրերով:

Որպեսզի ճշգրիտ կարծիք կազմեն ռեկտոր Ա. Սիմոնյանի և դեկան Հ. Սարգսյանի նկատմամբ անհրաժեշտ է նշել, որ նրանք ծառայել են նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ռեժիմին և հովանավորվել են նրա կողմից: Ռեկտոր Ա. Սիմոնյանը  համալսարանում իր աշխատանքային գործունեությունը սկսել է շինարարական աշխատանքներով և մինչև այսօր էլ շարունակում իր այդ «անգնահատելի» գործունեությունը: Նրան բոլորովին չի հետաքրքրել ուսման առաջադիմության և որակյալ կադրերի պատրաստման խնդիրները: Ա. Սիմոնյանը խախտել է պրոֆեսորա-դասախոսական կազմի՝ մրցույթային կարգով աշխատանքի ընդունելու կանոնակարգը: Նա 70 տարին լրացած դասախոսներին չի թույլատրել մասնակցելու մրցույթին: Նախընտրել է կամովին նրանց նշանակել, ինչպես նաև ազատել աշխատանքից: Դա էլ այն դեպքում երբ ֆակուլտետների դեկանները կարող են մասնակցել մրցույթին և դառնալ դեկաններ նույնիսկ 70-80 տարեկան հասակում: Ինչպես դա տեղի ունեցավ երկու-երեք ամիս առաջ, աշխարհագրության և երկրաբանության, բանասիրական և տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետներում:

Իր գործելաոճը արդարացնելու նկատառումով նա բազմիցս կատարում է պոպուլիստական հայտարարություններ, իբր տարեց դասախոսներին պետք է փոխարինեն երիտասարդները: Սակայն մեր ֆակուլտետի երեք երիտասարդներ (Ռազմիկը, Թամարան և Մարինան), որոնք սովորել են և պաշտպանել թեկնածուական ատենախոսություն հեռացել են համալսարանից չարժանանալով ռեկտորի և դեկանի ուշադրությանը: Փոխարենը նա աշխատանքի է ընդունում 71 տարեկան Ս.Դավոյանին (իհարկե արդեն մրցութային կարգով), որը հանդիսանում է դեկանի կուրսեցին և հավատարիմ ընկերը, որը բազմաթիվ խախտումներ է կատարել Տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում: Ռեկտոր Ա. Սիմոնյանը գիտակցելով իր հրաժարականը ներկայումս իսկական կադրային ջարդ է կազմակերպել բազմաթիվ դասախոսների նկատմամբ, ոմանց ազատելով աշխատանքից, ոմանց էլ հատկացնելով միայն 0.25 դրույքով ծանրաբեռնվածություն: Ընդ որում նա այդ փաստը բացատրում  է ընդունելության քննություններում առկա թափուր տեղերի առկայությամբ, որը իրականում չի համապատասխանում նրա կողմից վարած քաղաքականությանը: Օրինակ նա տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետից իր քմահաճույքով աշխատանքից ազատել է չորս հեղինակավոր, բազմամյա աշխատանքի փորձ և բարձր պրոֆեսիոնալ պատրաստականություն ունեցող պրոֆեսորների, այն դեպքում, երբ ֆակուլտետում 48 դասախոսներ աշխատում են համատեղ կարգով, փոխանակ կրճատի համատեղողներին, կրճատում է իր հիմնական դասախոսներին, խախտելով նրանց սահմանադրական իրավունքները:

Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հ. Սարգսյանը հավատարիմ մնալով նախկին նախագահի ռեժիմին արդեն 18 տարի է նախագահի հովանու ներքո «ղեկավարում» է ֆակուլտետի աշխատանքները և ևս 5 տարի էլ պիտի ղեկավարի:

Դեկան Հ. Սարգսյանը պետական գույքի գողացման պատճառով բանտարկվել է երկու տարով: Այնուհետև երբ անցել  է աշխատանքի  «Միասին»  հասարակական կազմակերպության սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքում համարվել  է ֆակուլտետի առաջավոր կաշառակերը, որի նկարը հայտնվել  է Երևանի շենքերի պատերին, օրաթերթերում և նույնիսկ հայտարարություններ հեռուստատեսությամբ: Սակայն ինչպես ժողովրդակայն ասույթն է նշում «չես բռնվել՝ գող չես»:

Իմ կարծիքով նման վարքագծի տեր մարդիկ իրավունք չունեն ղեկավարելու մայր բուհը և նրա ֆակուլտետները: Նրանք այդ բոլորի հետ մեկտեղ խախտել  են ՀՀ Սահմանադրությամբ սահմանված մարդկանց աշխատանքի իրավունքները և ոչ մի անգամ չեն պտաժվել: Նրանց հետագա աշխատանքը չի համապատասխանում ժամանակակից քաղաքականության ոճին և անհապաղ պետք է հեռանան համալսարանից:

Հարգարժան վարչապետ, ուստի խնդրում եմ Ձեզ, միջոցներ ձեռնարկել վերականգնելու իմ սահմանադրական իրավունքը, քանզի ես կարող եմ համալրել աղքատության շարքերը: Իմ կենսաթոշակը ձմռան ամիսներին նույնիսկ չի բավականացնի կոմունալ ծախսերը ծածկելու համար:

Ռեկտոր Ա. Սարգսյանը և դեկան Հ. Սարգսյանը իրական ջարդ են կազմակերպել տարիքավոր դասախոսների նկատմամբ և կարծես թե վրեժ են լուծում ժամանակակից կառավարության նկատմամբ:

Տպել
4522 դիտում

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված