Մարտի 1-ին սպանված Տիգրան Աբգարյանի համակուրսեցին նրա մասին հիշողություն է պատմել

Մարտի 1-ին սպանված ներքին գործերի զինծառայող Տիգրան Աբգարյանի համակուրսեցի Արթուր Կուկունյանը ֆեյսբուքյան իր էջում հիշողության մի դրվագով ներկայացրել է Տիգրան Աբգարյան մարդուն: Նրա սպանության մասին այսօր փաստեր էին հրապարակվել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ու Հատուկ քննչական ծառայության ղեկավարի այսօրվա ասուլիսում:  Ըստ այդմ, Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից, այն ժամանակ, երբ Քոչարյանն արդեն մտցրել էր արտակարգ դրություն, բայց որեւէ այլ զոհ չկար:

«Մարտի 1-ին սպանված Տիգրան Աբգարյանը իմ կուրսեցին էր՝ իմ ընկերը։ Տիկոն բացառիկ բարի մարդ էր, որի լեզուն չէր ֆռա կյանքում որևէ մեկի հասցեին վատ խոսք ասել, իրան ճանաչողները կհաստատեն, որ իրա ամենավատ խոսքը, որ կարար ասեր՝ անաստվածն էր։ 
Մի անգամ կուրսի տղերքով ինչ-որ կաֆե են գնում, (ես ներկա չեմ էղել, տասը տարի առաջվա պատմելով եմ հիշում, եթե ինչ-որ բաներ սխալվեմ, կուրսի տղերքից կան ընկերներումս, որ ներկա են էղել, կուղղեն), որոշում են ճշտել՝ ինչքան փող ունեն, որ ըստ դրա պատվիրեն ու դնում են ամեն մեկն իրա մոտի փողը։ Մյուս օրը պատահական պարզվում ա, որ Տիկոն ոտքով ա տուն գնացել, որտև տղերքը, բնականաբար իրանց տուն գնալու տրանսպորտի փողը կողք են դրել, մնացածը դրել հաշիվ փակելու, Տիկոն իրան բնորոշ միամտությամբ դրել ա իրա մոտի ամբողջ փողը։ Ահագին ծիծաղացինք վրեն, ինքն էլ հետներս, հետո որ հիշացնում էինք, էլի հակադարձում էր՝ լավ դե, այ անստվածներ, հա պետք ա ասե՞ք։
Տիկոն 40 օր կոմայի մեջ մնաց հիվանդանոցում, հիշում եմ, որ վերջին օրերին անհամբեր սպասում էինք Սերժի երդման օրն անցնի, ու հասկանանք, եթե դրանից հետո դեռ մնա կոմայի մեջ, ուրեմն շանս կա, որ կապրի, եթե ասեն՝ չստացվեց փրկել, ուրեմն գուցե վաղուց արդեն չէր ստացվել կամ պետք չէր էղել փրկել։ 
Տիկոյի մամային տեսել եմ իրա պրիսյագի օրը, թե ինչ ուրախ էր էդ կինը, թե ինչքան կյանք կար մեջը, ինչ հպարտ էր իրա Տիգրանով, դրանից հետո տեսել եմ մեկ էլ հիվանդանոցում՝ լրիվ ուրիշ կնոջ, ու ամեն հաջորդ անգամ էդ կնոջը տեսնելուց տեսնում էի էս լրիվ ուրիշ կնոջը՝ օր օրի ծերացած նենց, ոնց որ տարիներ էր անցել։ 40 օրում 20 տարի ծերացավ էդ կինը աչքներիս առաջ։ Հայրը դեպքից հետո ինֆարկտ տարավ, հետո մահացավ։ Տիկոն իրանց երկրորդ տղեն էր, որ կորցրին։
Տիկոյին վերջին անգամ տեսել եմ հենց մարտի մեկին, երբ առավոտվա ջարդից հետո իջա Օպերայի մոտ՝ տեսնեմ ինչ ա էղել։ Շարք էին կանգնացրել ու փակել էին մուտքը ներքին զորքերի զինվորներով։ Տերյան փողոցի կողմից դեմի մայթից ճանաչեցի դնչի փոսով, մոտեցա, ամիսներով չէինք տեսել, ծառայության մեջ էր դե, մինչև հասցրինք բարևել, մի քանի վայրկյանից մոտեցավ մի զինվորական, ասեց՝ հեռու գնա, չի կարելի, ասի ընկերս ա, էրկու բառ խոսամ գնամ, գոռաց՝ չի կարելի, չարձագանքեցի իհարկե, Տիկոն փաթաթվեց որպես հաջող, ասի բարձրանում եմ ինտեռնետիս փողը մուծեմ, (ամսի 1 էր, ամիսը լրացել անջատվել էր), հետ գալուց հաջող կանեմ, համ էլ էրկու բառ կխոսանք, ասեց՝ տանում են մեզ ստեղից, չես հասցնի։ Չհասցրի, մեկ էլ հաջող արեցի Խոր Վիրապի գերեզմանատանը։
Եթե ինձ հիմա ինչ-որ մեկը սպանի, ես հաստատ կգտնեմ իմ գոնե մի մեղավորություն, որի համար ինչ-որ մեկը կարող ա ուզեր ինձ սպաներ, ես վստահ եմ, որ Տիկոն տենց էլ չի գտել իրա մի մեղավորություն, որի համար կարային իրան սպանեին»,- գրել է Արթուր Կուկունյանը։

Տպել
9597 դիտում

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ