Գյումրու թիվ 40 դպրոցում ժամը 14:00-ից մինչեւ հիմա տնօրեն են ընտրում. պայքարում է 8 թեկնածու

11/09/2018 schedule19:20

Այսօր կեսօրից Գյումրու թիվ 40 դպրոցում մեկնարկել է տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը, որը մինչ այս պահը չի ավարտվել: Տնօրեն դառնալու ցանկություն ունի 8 թեկնածու:

Այս դպրոցում տնօրեն Արսեն Ալեքսանյանի աթոռը մնացել էր թափուր հունիսի 11-ից՝ տնօրենին կալանավորելու պատճառով: Նշենք, որ տնօրենի նկատմամբ մայիսի 5-ին քրեական գործ էր հարուցվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ի մասի և 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ նրա կողմից ենթադրյալ պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև նրա ու մի խումբ այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով, խարդախության եղանակով գումար հափշտակելու վերաբերյալ։ Արսեն Ալեքսանյանն արդեն ազատ է արձակվել, քանի որ վերականգնել է պետությանը պատճառած ավելի քան 11 միլիոն դրամի վնասը:

Թիվ 40 դպրոցի տնօրեն դառնալու համար պայքարում են ինչպես Գյումրիի, այնպես էլ տարբեր գյուղական համայնքներից դպրոցների փոխտնօրեններ, տարբեր առարկաների մասնագետներ:  

Տարօրինակ է, որ քաղաքի ծայրամասում գտնվող այս դպրոցի տնօրենի թափուր պաշտոնը մեծաթիվ հավակնորդների է գրավել: Նրանք ունեին իրենց բացատրությունը: Հիմնական ասելիքը մեկն էր. նախկինում չեն վստահել դպրոցների կառավարման խորհուրդների գործունեությանը: Հիմա, երբ երկրում իրավիճակ է փոխվել, հույս ունեն, որ իրենց պայքարն ազնիվ կլինի:

Տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին ներկա են նաեւ Շիրակի մարզպետն ու տեղակալը՝ Սոֆիա Հովսեփյանը: Երկուսն էլ դիտորդի կարգավիճակում:

Տպել
1201 դիտում

Թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ

Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

Միջազգային սիմպոզիում՝ նվիրված անցումային արդարադատությանը. ներկա կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանը

«Dasaran.am» կրթական հարթակը նոր ծրագրի միջոցով կաջակցի զորակոչի կազմակերպմանը

Հեռուստաաշտարակի վերանորգման պատճառով որոշ ռադիոհաճախականություններ ժամանակավոր կանջատվեն

ԿԳՆ-ում անցկացվել է Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն եւ դաստիարակ մրցույթների վերջին փուլը

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը

Գտնվել է առաջ քաշված խնդրի փոխզիջումային տարբերակ. տրանսպորտի փոխնախարար Ա. Փամբուխչյան

Հայ-շվեյցարական համագործակցության շրջանակը բավականին լայն է. Բաբլոյանը՝ Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահին

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Եգիպտոսի վարչապետի հետ

Կանցկացվի ՀՀ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունն ու ՊՆ-ն կհամագործակցեն Սիրիայի հումանիտար օգնության հարցում

Իշխել հնարավոր է, եթե դու իշխանության մասնիկ ես. ԵԿՄ-ում թեժ զարգացումներ են

Թող ոչ մի երեխա չտեսնի եւ չիմանա պատերազմի սարսափը. մանուկներին նվիրված միջոցառում (լուսանկարներ)

Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի 16-ամյա Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա. ԱԳՆ

Բնակիչների մեծ մասը չսատարեց այդ մոտեցմանը. ՀՀԿ-ն շնորհավորել է Երևանի նորընտիր քաղաքապետին

Մրցույթն ավարտվեց. Գյումրու ծննդատան նոր տնօրենը Էդգար Սուքիասյանն է

Բռնցքամարտի մարզիչներին ստիպում են Արթուր Գեւորգյանի դեմ դուրս գալ. նա պարզաբանում է