Քայլ առաջ հայ-վրացական հարաբերություններում. Բախտաձեի այցը Հայաստան

Սեպտեմբերի 10-ին պաշտոնական այցով Հայաստան էր այցելել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն: Նա հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ: Վրացական պատվիրակության կազմում էր նաեւ Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, որը հանդիպեց իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին հետագա հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:

Հատկանշական է, որ Բախտաձեն առաջին պաշտոնական այցով օգոստոսի 30-ին մեկնել էր Բաքու: Իհարկե, առաջին այցի նշանակությունն ավելի շատ խորհրդանշական է: Ի վերջո պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանը Վրաստանում կատարվող ներդրումների առումով առաջատար դիրք է զբաղեցնում: Ինչեւէ, առավել կարեւոր են ոչ թե այցերի հերթականությունը, այլ դրանց արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունները:

Բաքվում Վրաստանի վարչապետը անդրադարձել էր ազատ առեւտրի ռեժիմին՝ նշելով, որ չնայած դրան, «հարաբերություններում առկա են մի շարք թերություններ»: Այդ այցի ընթացքում կողմերը նպատակ էին դրել երկու տարվա ընթացքում ավելացնել առեւտրաշրջանառությունը 50-60 տոկոսով:

Ինչ վերաբերվում է Բախտաձեի Հայաստան կատարած այցին, ապա դրա ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները խոսում են այն մասին, որ տնտեսական հարաբերությունների սերտացման ուղղությամբ վերջապես լուրջ աշխատանք է տարվելու:

Այս տարվա ընթացքում սա Վրաստանի վարչապետի երկրորդ այցն է Հայաստան: Առաջինը տեղի էր ունեցել մարտի 2-ին: Այդ ժամանակ Վրաստանի արդեն նախկին վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի եւ Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպման ընթացքում նշվել էր երկու երկրների հարաբերոթյուններում առկա չօգտագործվող ներուժը:

Այս հանդիպման ընթացքում ներուժի մասին եւս խոսվել է: Հայաստանի եւ Վրաստանի վարչապետների հանդիպումն ամփոփող հայտարարություններում Փաշինյանն ու Բախտաձեն անդրադարձել են երկու երկրների միջեւ առկա ջերմ հարաբերություններին եւ տնտեսական համագործակցությանը: Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշել է, որ կողմերը խնդիր ունեն «հարաբերությունների տնտեսական կոմպոնենտը համապատասխանացնել հարաբերությունների բովանդակային մակարդակին եւ ժողովուրդների միջեւ առկա էմոցիոնալ մակարդակին»: Նրա խոսքով՝ այս այցի արդյունքներով նոր խթան կհաղորդվի քաղաքական, հումանիտար եւ տնտեսական հարաբերություններին: 

Մամուկա Բախտաձեն էլ է իր խոսքում անդրադարձել տարբեր ոլորտներում համագործակցության հարցին՝ նշելով, որ կա չօգտագործված ներուժ:

«Քննարկեցինք տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի, կրթության, նորարարության ոլորտներին վերաբերող հարցեր եւ համոզվեցինք, որ դեռ ունենք չօգտագործված ներուժ բազմաթիվ ուղղություններով», - ասել է Վրաստանի վարչապետը: 

Յուրահատուկ ուշադրության է արժանի հանդիպման ընթացքում ձեւակերպված հավակնոտ խնդիրը՝ առաջիկա տարիների ընթացքում փոխադարձ առեւտրաշրջանառությունը հասցնել 1 միլիարդ ԱՄՆ դոլարի: Կողմերը պայմանավորվածության են եկել, որ առաջիկայում տեղի է ունենալու Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ: Այդ հանձնաժողովի առջեւ դրվելու է հստակ խնդիր՝ ձեւավորել կոնկրետ ճանապարհային քարտեզ երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերությունները, ինչպես նաեւ քաղաքական, հումանիտար, մշակութային, կրթական հարաբերությունները զարգացնելու: 

Բարձր մակարդակի հանդիպումների դինամիկան պահպանելուց զատ կողմերը պայմանավորվել են նաեւ զարկ տալ նեղ ոլորտային հանդիպումներին:

«Պայմանավորվեցինք պահպանել բարձր մակարդակի հանդիպումների դինամիկան եւ միեւնույն ժամանակ աջակցել ոլորտային նեղ հանդիպումների անցկացմանը», - նշել է Բախտաձեն: 

Միջկառավարական հանձնաժողովի աշխատանքից զատ քննարկվել է նաեւ միջխորհրդարանական համագործակցությունը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ Բախտաձեի հանդիպման ընթացքում կարեւորվել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ ակտիվ համագործակցությունն ու փոխայցերը:

Ամփոփելով Վրաստանի վարչապետի այցը, կարելի է փաստել, որ հայ-վրացական հարաբերություններում փոփոխություններ են սպասվում: Մասնավորապես տնտեսական հարաբերությունները, դատելով ձեռքբերված պայմանավորվածություններից, սկսեցին շարժվել քաղաքական հարաբերությունների մակարդակին հասնելու ուղղությամբ: Զարկ է տրվել հարաբերությունների խորացման նախնական պայման հանդիսացող միջխորհրդարանական համագործակցության եւ տնտեսական համագործակցության հանձնաժողովի աշխատանքներին, ինչը հույս է ներշնչում, որ առաջիկա տարիների համար նախանշված՝ առեւտրաշրջանառության ծավալի 1 միլիարդ դոլարի նշաձողը իրականություն կդառնա տեսանելի ապագայում:

Տպել
1482 դիտում

Գյումրու Սեւ բերդ ամրոցում մեկնարկում է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)

«Արսենալ»-ն ու Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել են Հայաստանի անկախության տոնը

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին

Ինչպիսին կլինեն տոնական միջոցառումները Գյումրիում ու Երեւանում. ժամանակացույց

Ինչո՞ւ են նախկինները գործում կամիկաձեների դեմ

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ` 70 մլն եվրո ներգրավմամբ

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի ծառայողներին (տեսանյութ)

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

ՀՀ կառավարությունը որդեգրել է նորարարական և ներառական տնտեսություն կառուցելու ուղին. Տիգրան Ավինյան

Հանրայինն ունի իր հայեցողությամբ վերահեռարձակող ընտրելու իրավունք. Արա Շիրինյանի պատասխանը՝ Օղլաղչյանին

Իջեւանում՝ մարզպետարանին հարող կամրջից մինչև հիվանդանոցին հարող կամուրջ կտեղադրվեն լեդ լուսատուներ

Գյումրու դրամատիկականը «Թռիչք»-ով բացեց 154-րդ թատերաշրջանը

Աննա Հակոբյանը տեսակցել է շենքի 6-րդ հարկից ընկած 2․5 տարեկան Արվին Վիքսոմին (լուսանկարներ)

Արցախի Հադրութի շրջանի եւ Ֆրանսիայի Իզեր նահանգի միջեւ ստորագրվել է բարեկամության հռչակագիր. Արցախի ԱԳՆ

Միքայել Մինասյանի ընկերությունը «Առաջին ալիքին» վճարում է մի սերիալի չափ գումար. կոռուպցիոն սխեմայի վտանգ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ավստրալիայի խորհրդարանական պատվիրակության հետ

Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

Առաջին ազատումը՝ Վալերի Օսիպյանի հրաժարականից հետո. 7-րդ վարչության պետն ազատվել է աշխատանքից

Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը մտահոգիչ ենք համարում. ԿԳՄՍՆ