Քաղաքացիները չեն օգնել հրդեհի մարման գործընթացին, քանի որ իրենց չեն թողել ծառահատում անեն

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14:20-ին, ԱԻՆ-ն ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Վահրավար գյուղի անտառամերձ տարածքում: Պարզվել է, որ այրվել են մոտ 6 հա խոտածածկույթ, 400 ծառ, ջերմահարվել՝ 200 ծառ։ Վահրավար գյուղը ներառված է Լեհվազի վարչական շրջանում: Լեհվազի խոշորացված վարչական շրջանի ղեկավար Ռաֆիկ Մկրտչյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտարարեց, որ քաղաքացիները չեն օգնել հրդեհի մարման գործընթացին, քանի որ իրենց թույլ չեն տվել ծառահատում անեն:

- Պարոն Մկրտչյան, ի՞նչ վնասներ է հասցրել հրդեհը:

- Վնասները չեմ կարող ասել` անտառային տարածքում է եղել, Ազգային պարկին էր պատկանում այդ տարածքը: Նյութական չեմ կարող ասել, բայց դե ծառեր կան վառված:

- Ինչի՞ց է բռնկվել հրդեհը:

- Դրանից վատ հրդեհներ էլ են եղել անտառում: Միշտ էլ չի պարզվում, թե ով է վառել, դժվար բան է դա, պիտի ձեռքին բռնես, որ ապացուցես: Ում էլ ասես, կասի՝ ես չեմ, տեսնող էլ չկար, որ ֆիքսի: Հրդեհն էլ արդեն երբ ուժեղանում է, այդ ժամանակ է երեւում:

- Ծառահատումներ տեղի ունենո՞ւմ են այդ գյուղում:

- Ժողովուրդը ոչ գազ ունի, ոչ փայտ ունի: Ոչ մի տեսակի վառելիքի խնդիր չի լուծվել այս տարի:

- Հնարավո՞ր է, որ հենց վառելիքի խնդիրն է ստիպել, որ ինչ-որ քաղաքացի որոշի վառել անտառային տարածքը:

- Չէ, մեր ժողովուրդը այդ աստիճան չէ: Ուղղակի, որ ասենք՝ եկեք օգնեք, կրակը մարենք, ասում են, որ թողնեին փայտ բերեինք, այդ ժամանակ կօգնեինք, բայց դա արդեն ուրիշ հարց է:

- Նշվում է, որ մոտ 400 ծառ է այրվել:

- 400 ծառ ո՞վ է հաշվել, սխալ են գրել: Ոչ ոք այդ մի օրվա մեջ չի կարող բան հաշվել, այնպես չի, որ այդ հատվածում ծառեր շատ են եղել, եղել են կաղնիներ, մախիներ: Ես, որպես անտառտնտեսությունում աշխատած մարդ, հասկանում եմ դրանից:

- Նշվում է նաեւ, որ 6 հա խոտածածկույթ տարածք է այրվել, դա համապատասխանո՞ւմ է իրականությանը:

- Կլինի այդքան, չնայած դա էլ է մոտավոր հաշվարկ: Ներքեւից նայում ու պատկերացնում են, միգուցե նայես՝ 4 հա լինի, միգուցե 7, ո՞վ է չափել, որ իմանա:

- Իսկ նյութական վնասի չափի առումով ինչպե՞ս է հաշվարկվում:

- Դա բնապահպանության նախարարությունն է հաշվարկ անում: Պետք է բոլոր ծառերը հաստություններով չափեն, որ հետո պարզեն:

Տպել
3484 դիտում

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ