Ռուս մասնագետներին թույլ են տվել Հայաստանում ԱՄՆ լաբորատորիաներ մուտք գործել. Փաշինյան

Ռուս մասնագետներին թույլ են տվել Հայաստանում ԱՄՆ լաբորատորիաներ մուտք գործել, ուր զբաղվում են կենսաբանական նյութերի ուսումնասիրությամբ: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում:

Փաշինյանը, մասնավորապես, ասել է. «Տառացիորեն 10-15 օր առաջ իմ անձնական հանձնարարությամբ ռուս մասնագետներին թույլ են տվել մտնել այդ լաբորատորիաները»: Նրա խոսքերով`ռուս մասնագետները «երբեք չեն ունեցել մուտքի խնդիր և չեն ունենա`սկսած այն պահից, ինչ ես դարձել եմ վարչապետ»:

Նա նաև պարզաբանել է, որ այդ լաբորատորիաները լիովին գտնվում են Հայաստանի իշխանությունների վերահսկողության ներքո: «Մենք պատրաստ ենք համագործակցության, և արդեն ռուս մասնագետները գտնվել են այնտեղ ու համոզվել, որ այդ լաբորատորիաներում ոչ մի սարսափելի բան չկա»,- ավելացրել է Հայաստանի վարչապետն ու նշել, որ դրանք շատ լավ որակի լաբորատորիաներ են:

«Դա ոչ մի կերպ չի կարող օգտագործվել Ռուսաստանի դեմ: Ընդհակառակը, մենք հրավիրում ենք ռուս մասնագետներին ու պատրաստ ենք քննարկել այդ լաբորատորիաների համատեղ օգտագործման հարցը: Նրանք արդեն այնտեղ եղել են, և երբ կրկին ցանկանան, սահմանափակումներ չեն լինի»,- եզրափակեց վարչապետը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անհանգստություն է հայտնել`կապված Վաշինգտոնի`ռազմակենսաբանական ոլորտում, Ռուսաստանի սահմանների մոտ Պենտագոնի ցուցաբերած կենսաբանական ակտիվության հետ:

Նրա խոսքերով` Մոսկվայում համարում են, որ չնայած հակառակի բոլոր հավաստիացումներին` ԱՄՆ գործողությունները իրականացվում են ամերիկյան ռազմական գերատեսչության հետաքրքրությունների շրջանակում, այլ ոչ մարդասիրական նպատակներով, ինչպիսիք են կանխարգելումը, նախկին ԽՍՀՄ հանրապետություններում ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարը:

Քաղաքացիական հասարակության զարգացման ու մարդու իրավունքներով խորհրդի նիստի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շեշտել է այն փաստը, որ Ռուսաստանում անհասկանալի է, թե ինչ նպատակներով են հավաքում տարբեր էթնոսների ներկայացուցիչների բիոմատերիալները:

Նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հստակեցրել է, որ այդ կենսաբանական նյութերի հավաքման վերաբերյալ տվյալների տիրապետում են ռուսական հատուկ ծառայությունները:

Տպել
1778 դիտում

Էջմիածնում մոտ 32 հեկտար ցորենի հնձած արտ է այրվել

ՊՆ-ը չի ուզում շատ բարձրաձայնել. դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է. Արծրուն Հովհաննիսյան

Միջադեպ Հյուսիսային պողոտայում` Վահագն Չախալյանի մասնակցությամբ. նրան եւ մի քանի հոգու բերման են ենթարկել

Ջերմուկցիները գալիս են Երեւան. սպասվում է թեժ քննարկում

Հատվել է 1462 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի, մեկ անձ հետախուզվում է

Մեկնարկել է Ամուլսարի շահագործման դեմ ջերմուկցիների ավտոերթը դեպի Երեւան

Lոռու մարզպետարանի պաշտոնյան սպանվել է դանակի 17 հարվածով. նոր մանրամասներ (լուսանկարներ)

Հրդեհ՝ Շիրակի մարզում. այրվել է անասնագոմ եւ պահեստավորած անասնակեր

Նռնակ՝ իր պայթուցիչով, 37 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ. կինը զինամթերք է հանձնել

«Թումանյան» կայարանից Օձունի խաչմերուկ ճանապարհը ժամանակավոր փակ է լինելու. ժայռը կպայթեցնեն

«Լիդիան Արմենիա»-ն ներկայացրել է բնապահպանական փորձաքննության եզրակացության առաջարկների մասին պատասխաններ

Շոգը չի նահանջելու նաև այս շաբաթ. ջերմաստիճանը կտատանվի +40-ի սահմաններում. Սուրենյան

Արեգնադեմ գյուղում տնակ է հրդեհվել, ապա պայթել գազի բալոն․ 1 հոգի այրվածքներով հոսպիտալացվել է

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 48 հրդեհ` ներգրավելով 58 մարտական հաշվարկ, 3 օպերատիվ խումբ

Սերժ Թանկյանը միացել է SaveAmulsar արշավին

Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ․ Շանթ Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր՝ հաղթելով թուրք ըմբիշին

Կառավարությունը 2.1 մլրդ դրամ կտրամադրի մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար. վարչապետ

Էլիտար քեֆի էլիտար ներկայացուցիչների՝ մորաքույրի եւ հորաքույրի հետ. Նիկոլ Փաշինյան

Հարկ վճարողների մոտ հաշվետվությունների ներկայացման հետ կապված խնդիրներ են առաջացել. ՊԵԿ

Երեւանը համալրվելու է եւս 3 աղբատար մեքենայով. Հովսեփ Կուբատյան