ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պետք է Հայաստանի ներկայացուցիչ լինի մինչեւ ժամկետի ավարտը. վարչապետ

ՀԱՊԿ-ը մեզ համար նույնքան թանկ է, որքան կառույցի մյուս անդամների համար: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Коммерсант թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է կիրակի:

Փաշինյանը նաեւ հավելել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդիրը պետք է լուծվի համագործակցության և դաշինքի մթնոլորտում, քանի որ ՀԱՊԿ-ը նաև Հայաստանի կառույցն է:

«Ինչո՞ւ է մեկնաբանվում այնպես, իբր ինչ-որ մեկի համար ՀԱՊԿ-ն ավելի արժեքավոր է, քան Հայաստանի: Դա այդպես չէ: ՀԱՊԿ-ը մեզ համար նույնքան թանկ է, որքան կառույցի մյուս անդամների համար: Գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի աշխատանքի համար կա ժամկետ, որը դեռ չի սպառվել: Մենք ունենք առնվազն մեկուկես տարի: Կարևոր չէ՝ ինչ է լինելու գլխավոր քարտուղարի ազգանունը: Նա պետք է լինի Հայաստանի ներկայացուցիչ ժամկետի ողջ ընթացքում»,- մանրամասնել է վարչապետը: 

Նա նաեւ նշել է, որ Վլադիմիր  Պուտինի հետ այս հարցի քննարկման ժամանակ պայմանավորվել են փորձել հասնել փոխհամաձայնության բոլոր գործընկերների կողմից ու երբ գան ընդհանուր հայտարարի, այդ մասին կհայտարարվի: 

«Մենք ունենք ընդհանուր նպատակ՝ բարձրացնելու ՀԱՊԿ-ի արդյունավետությունը: Եկեք չմոռանանք, որ սա նաեւ մեր կառույցն է: Պետք չէ մտածել, որ մեկը շատ է մտածում դրա հեղինակության մասին, իսկ մյուսը չի մտածում ու կառույցի հեղինակությունը թանկ չէ մյուսի համար: Ես կարող եմ ձեզ երաշխավորել, որ Հայաստանի համար սա շատ կարևոր կազմակերպություն է: Մեզ համար շատ կարևոր է, որ այն լինի իսկապես արդյունավետ»,- ասել է Փաշինյանը, ապա հավելել. «Ադրբեջանի հետ պատերազմի դեպքում, ՀԱՊԿ-ը պետք է օգնության գա Հայաստանին:  Պայմանագրի իմաստը դա է: Սակայն պետք է մշակել մեխանիզմներ ու ստեղծել երաշխիքներ, որ իրականում տեղի կունենա այն, ինչ գրված է պայմանագրում»:

Տպել
4381 դիտում

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն