Մարտի 1-ի վերաբերյալ տվել են օպերատիվ կեղծ տեղեկություն, նույն բանը արել են նոյեմբերի 5-ին. Շանթ

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը 5 տարի լռությունից հետո այսօր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում լրագրողների հետ հանդիպելու հնարավորություն ստացավ:

Մի քանի օր առաջ Հարությունյանը հայտարարել էր, որ եթե Նիկոլ Փաշինյանը իր արարքը չի նույնացնում Սերժ Սարգսյանի վարմունքի հետ, ուրեմն թող հանձնարարի համապատասխան կառույցներին՝ իրեն հնարավորություն տալ լրագրողների հետ հանդիպելու: Շանթի պահանջն այսպիսով բավարարվել է:

Նման ձեւաչափով ասուլիս ՔԿՀ-ում, ըստ ամենայնի. առաջին անգամ տեղի ունեցավ: Ասուլիսին ներկա էր մոտ 15 լրատվամիջոց, որոնցից մեծ մասին հենց Շանթն էր ընտրել: Ասուլիսի համար Շանթ Հարությունյանին ժամանակ տրված չէր. այն տեւեց շուրջ երկուսուկես ժամ:

Ասուլիսի համար նախատեսված սրահ գալով՝ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց քրեակատարողական վարչությանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն լրագրողների հետ հանդիպելու հնարավորություն տալու համար:

«Սա ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը տարբերվում է նախորդ իշխանություններից»,-ասաց Շանթ Հարությունյանը:

Վերջինս հայտարարեց, որ անազատության մեջ իմանալով լրագրողների հետ հանդիպում ունենալու հնարավորության մասին՝ հետաքրքրվել է, թե արդյոք իրեն կտրվի՞ նման հնարավորություն, ինչին քրեակատարողական ծառայությունից բացասական պատասխան են տվել:

Հարությունյանը հայտարարեց, որ իր եւ ընկերների գործով արդարացում պահանջելով՝ պահանջում է արդարադատություն:

«Բոլոր նրանք, ովքեր ասում են՝ չէ ի՞նչ արդարացում, իրենք պահանջում են անարդարադատություն: Այդ զանգվածն ինձ ճնշում է, ուզում, որ երկրում անարդարադատությունը հաղթի: Նրանք նույն մարդիկ են, ինչ Սերժի թիմը, ուղղակի ռեսուրս չունեն՝ լկտիություն անելու համար»,- հայտարարեց Շանթ Հարությունյանը:

Անդրադառնալով Հարությունյանի ազատ արձակման հարցին՝ կառավարությունը պարզաբանել էր, որ այս պահին գործադիրի ձեռքում եղած միակ օրինական լծակը Շանթ Հարությունյանի կիսաբաց ռեժիմը բացի փոխելն է, որ Փաշինյանը չի կարող դատարանների վրա որեւէ ազդեցություն ունենալ:

Հարությունյանը, սակայն, հրաժարվում է ռեժիմի փոփոխությունից՝ նշելով, որ ինքը խառնվածքով ռեժիմային մարդ չի եղել երբեք: «Ես ռեժիմային մարդ չեմ. դուք ո՞նց եք պատկերացնում. ես Պարույր Հայրիկյանենց տանը նստած՝ քաղաքականությունից եմ խոսում, հետո ասում եմ՝ պարոն Հայրիկյան, ժամը 8-ն է, պիտի գնամ բա՞նտ»,- նկատեց Հարությունյանը:

Վերջինիս խոսքով՝ այն բանից հետո, երբ ինքը երեք անգամ կխախտի բաց ռեժիմի պայմանները, իր պատժի կրման ռեժիմն օրենքով սահմանված կարգով կփոխվի:

«Հիմա էլ եմ նստած. պիտի երեք խախտում անեմ, նո՞ր գամ բանտ», - ասաց Շանթ Հարությունյանը:

Անդրադառնալով հարցին, որ Նիկոլ Փաշինյանը արդարադատություն իրականացնող մարմինների վրա ազդեցություն գործադրելու լծակ չունի՝ Հարությունյանն ընդգծեց, որ միջամտելը, որ ապօրինություն արվի եւ արդարադատություն իրականացնելը տարբեր հասկացություններ են:

Ըստ Հարությունյանի՝ վարչապետն արդարության երաշխավորն է եւ պատասխանատուն Հայաստանի բոլոր ոլորտների օրինական գործունեության համար:

Հարցին, թե ինչպե՞ս է Հարությունյանը պատկերացնում արդարադատության իրականացումն իր եւ ընկերների գործով, նա նկատեց, որ այս պահին Հայաստանում բացմաթիվ գործեր են վերաբացվել, եւ իրենց գործը եւս կարող է վերաբացվել: Որպես օրինակ Հարությունյանը բերեց Մարտի 1-ի գործը: «Նիկոլ Փաշինյանն է միջամտել, որ «Մարտի 1-ի» գործը վերաբացվի, իսկ ինչո՞ւ չի վերաբացվում «Նոյեմբերի 5-ի» գործը»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ «Մարտի 1»-ի վերաբերյալ տվել են օպերատիվ կեղծ տեղեկություն, նույն բանը արել են 2013 թվականի նոյեմբերի 5-ին: Հարությունյանը նշեց, որ նոյեմբերի 5-ին իրենց կոնֆլիկտը ոստիկանական համազգեստով մարդկանց հետ չի սկսել, սկսվել է քաղաքացիական հագուստով մարդկանց հետ: Ըստ Շանթի՝ ով սադրել է իրենց՝ իմացել է, որ  պատասխան է ստանալու, հետո, երբ այդ քաղաքացիական զգեստով մարդու գլուխը վնասվել է, բացահայտվել է, որ ինքը ոստիկան է, այլապես ներկայացնելու էին որպես մեկ այլ քաղաքացի: Ապա նա հայտարարեց, որ Մարտի 1-ի գործով իրեն մեղադրանք են առաջադրել՝ նաեւ Նիկոլ Փաշինյանի ելույթը վերագրելով իրեն: «...ես համոզված եմ, Նիկոլը այդտեղ ոչ մի հետաքրքրություն չունի, ոչ մի մասնակցություն չունի, որ իր ելույթներն ինձ կցել են՝ շառ անելով, մեղադրելով, ինձ մի տարի պահել են բանտում, մի տարի՝ գժանոցում, բայց ինքը ոչ միայն արդարություն պետք է վերականգնի երկրում, այլ իր արժանապատվության հարցն է, որ ասի՝ հլը բերեք տեսնեմ՝ էդ ովքե՞ր են իմ ելույթը վերագրել, շառ արել Շանթին, էդ տղեն տանջվել ա մի տարի բանտում, մի տարի գժանոցում: Ավելի լավ է ես երկու տարի բանտում լինեի, քան՝ գժանոցում»,- ասաց Շանթը:

6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանը, դիմելով վարչապետին, առաջարկեց համաներում հայտարարել: Ընդհանրապես հեղափոխությունները, եթե դա իսկապես հեղափոխություն է, առավելեւս. եթե անունը դնում են սիրո եւ համերաշխության, թեկուզ դնեն՝ ատելության, էական չէ, եթե արմատական փոփոխություն է անմիջապես հարկավոր, պետք է համաներում լինի տվյալ երկրում: Ես լինեի՝ կասեի՝ հեղափոխության հաղթանակը այսուհետ մարդասիրական տոն է լինելու ու անմիջապես ամենահալածյալ մարդկանց համար: Սա ոչ ֆինանս է պահանջում, ոչ աշխատատեղ: Շանթ Հարությունյանն ասաց՝ մեքենաների տուգանքների համար համաներում են անում, մարդկանց համար՝ ո՞չ. «Ուրեմն. փողն ավելի արժեքավոր է, քան մա՞րդը: Հեղափոխության ճակատին պիտի գրված լինի հումանիզմ, նույնիսկ բռնապետերը, որ իշխանափոխություն են անում, գոնե ձեւական ճակատին գրում են հումանիզմ»: 

Հարցին, թե ի՞նչ է անելու Շանթ Հարությունյանը, եթե Հայաստանում համաներում լինի, եւ դրա տեքստը տարածվի նաեւ իրեն վերագրվող արարքի վրա, Հարությունյանը պատասխանեց, որ ինքը համաձայնության չի գալու իշխանությունների հետ, բայց այնպես չէ, որ իրեն ազատեն, մնալու է բանտում:

«Թող թեւերս բռնեն, հանեն»,- ասաց Շանթ Հարությունյանը՝ հիշեցնելով, որ եթե իրեն ազատելու որոշում լինի, ՔԿՀ-ն իրեն իրավունք չի ունենա պահելու:

Շանթ Հարությունյանն առաջին դիտողությունն արեց վարչապետ Փաշինյանին՝ նշելով, որ ճիշտ չէ տարբեր մարդկանց իրար հետ համեմատել, առավել եւս՝ ընկերներին. «Երբ ասեցին, որ 3 հոգուց 2-ը լսել են իմ խոսքը, Շանթը չի ընդունել, աստվածաշնչյան խոսք կա՝ մի՛ արա ուրիշին այն, ինչ չես ուզենա քո նկատմամբ անեն: ...Երբ Փաշինյանը սկսեց իր հեղափոխական քայլը, Սերժն ասեց՝ իրա երկու ընկերները՝ Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը, չեն միացել, դաժե խնդրում են, որ գա պառլամենտ նստի, իսկ Նիկոլ Փաշինյանը դրանից կարող է ցավ զգաց, բայց շարունակեց պայքարել: Էդմոն Մարուքյանը դաժե գրեց՝ Նիկոլ ջան, արի, Սերժն ու իրա թիմը ձեռ էին անում, թե՝ գալստուկդ կապի, արի աշխատանքի, ո՞ւր ա իր աշխատանքը պռավալ տալիս: Ես համոզված եմ, որ Փաշինյանը ցավ զգաց, երբ իր նույն դաշինքային ընկերներին, որոնց հետ ինքը դուրս էր եկել փողոց, ինչպես ես էի իմ ընկերների հետ դուրս եկել փողոց, նույն երեւույթն է: Երբ հեղափոխությունը մոտենում էր հաղթական ավարտին, Նիկոլն իր երկու ընկերներին արգելեց հարթակին միկրոֆոնին մոտենալ, ես դա ընդունեցի որպես ցուցիչ: Ուրեմն, ինքը նեղված ա, ցավ ա ապրել ու դա բնական է: Հիմա եթե ինքը դա ապրել ա, ինքը ո՞նց ա իրան թույլ տալիս մեկին՝ բանտում գտնվելով, իր երկու ընկերներին հղում անելով, անուղղակիորեն մանիպուլյացիա անի: Դա մանիպուլյացիա է, որը վատ ուղղությամբ է երկիրը տանելու: Նենց չի, որ Սերժը ի սկզբանե սրիկա էր, որ եկավ իշխանության: ... Չի՛  կարելի: Էս էլ թող լինի իմ կշտամբանքը Նիկոլ Փաշինյանին, որ դա սազական չի մարդուն, առավել եւս՝ տղամարդուն, առավել եւս՝ պետության ղեկավարին, որ ինչ-որ մեկի հետ հարցեր ունենա, ինչ-որ մի երկուսի հղում անի»,- հայտարարեց նա::

Դատախազությունն օրեր առաջ հայտարարել էր, որ դատական ակտի վերանյման բողոք կարող է ներկայացնել նաեւ պաշտպանական կողմը: Մեր հարցին, թե այնուամենայնիվ պատրաստվո՞ւմ են իրենք վերանայման բողոք ներկայացնել դատարան՝ Հարությունյանը կտրուկ պատասխանեց՝ ոչ: «...Հիմա եւս չեմ վստահում մեր արդարադատությանը, իրե՞նք են խոստացել, որ գալու են՝ լավ լինի, թող իրենք էլ հիմնավորեն ու ապացուցեն, որ հեսա գործը վերաբացում են, սենց նայում եմ՝ ինչքան գործ վերաբացեցին...»,- ասաց նա: Հարությունյանի խոսքով՝ եթե իշխանությունը հայտարարել է, որ ինքը քաղբանտարկյալ է, պետք է քննություն անցկացնեն ու պարզեն՝ ինքը քաղբանտարկյալ է, թե՝ ոչ: Շանթ Հարությունյանը նաեւ հակասություն նկատեց Նիկոլ Փաշինյանի գործողություններում․ «Վարչապետն ասում է՝ Շանթը քաղբանտարկյալ է, դատախազն ասում է՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, ու շարունակում են իրար հետ աշխատել, դա ո՞նց է լինում։ Դա լինում է համակարգի փլուզում։ Կամ պետք է դատախազը հրաժարական տա, կամ վարչապետը, կամ պետք է վարչապետը դատախազին անվստահություն հայտնի ԱԺ-ում»։

Հարությունյանը նաեւ հերքեց, թե իրեն ազատել են բանտից, բայց ինքը հրաժարվել է դուրս գալ։ «Ինչ-որ տարածում են`ասում են, որ ինձ ազատել են, ես չեմ ազատվել բանտից: Ես ասեմ, որ ժողովրդի մեծ մասին չեմ ուզում կոպիտ բառ ասած լինեմ, քանի որ ժողովուրդը իր հոգսերով է, չի հասկանում, բայց մյուս մասը կամ տգետ կամ սրիկա է, քանի որ եթե ինձ բանտից ազատեին, այս մարդիկ ինձ մի րոպե անգամ ավել չէին կարող պահել: Չկա տենց բան, դա սուտ ու խաբեություն է»,- ասաց Շանթը: Վերջինս այսօր մամուլի ասուլիսում խոսքն ավարտեց  իր բանաստեղծությամբ:

«Իմ զմրուխտյա մանկությունից այս ո՞ւր հասա, Աստվա՜ծ իմ, բախտիս բոլոր ճամփեքը փակ, ինքդ ասա, Աստվա՜ծ իմ: Ու խռովված այս աշխարհի օրենքներից ահավոր, հեռանում եմ ես իմ դարից, դար չտեսա, Աստվա՜ծ իմ...»:

Տպել
4445 դիտում

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է դրդել Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին