Վանաձորը բասկետբոլի թիմ կունենա

Վանաձոր քաղաքը ներկայացված կլինի Հայաստանի բասկետբոլի առաջնությունում։ 2018-19 թթ. մրցաշրջանում «Ուրարտուն», որը անցած տարի A լիգայի առաջնությունում ներկայացնում էր Երեւանը, հանդես կգա Վանաձորից։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Վանաձորի քաղաքապետարանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց թիմի նախագահ Կարեն Գիլոյանը։ Նա նշեց, որ իրենց նպատակը Վանաձորի մարզական ավանդույթները շարունակելն է։

«Մեր թիմը ներկայացնելու է Հայաստանի 3-րդ քաղաքը, մի համայնք, որը սպորտային շատ լավ պատմություն ունի։ Երկար մտածեցինք ու հասկացանք, որ այստեղ խաղային մարզաձեւ է պետք զարգացնել։ Վանաձորցիները սպորտ սիրում են, խորհրդային տարիներին էլ այստեղ հանդես է եկել բասկետբոլի կանանց «Հատիս» թիմը։ Այդ ամենը հաշվի առնելով՝ որոշեցինք անպայման այնպես անել, որ վանաձորցին հնարավորություն ունենա երկրպագելու իր թիմին»,- ասաց նա։

Քաղաքապետարանը ողջունեց Վանաձորում խաղային մարզաձեւ զարգացնելու գաղափարը։ Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հպարտությամբ նշեց, որ «Լոռի» ֆուտբոլային թիմը 6 տուրից հետո միանձնյա գլխավորում է Հայաստանի Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը։ Նման տրամադրվածություն ու արդյունքներ է ակնկալում նաեւ «Ուրարտուից»։ Քաղաքապետարանն էլ, նրա խոսքով, հնարավորության սահմաններում ամեն ինչ կանի թիմի համար։

«Վանաձորը սպորտային քաղաք է, բայց մենք հիմնականում փայլել ենք մենապայքարային ձեւերում։ Մեր ազգային նկարագրի եւ ընդհանրապես աշխարհում ու երկրում տեղի ունեցող փոփոխությունների ֆոնին կարծում եմ, որ պետք է նաեւ մեր մեջ զարգացնենք կոլեկտիվիզմի մշակույթը սպորտում, եւ կարողանանք նաեւ խաղային մարզաձեւերում առաջընթաց գրանցել։ Արդեն ունենք «Լոռի» թիմը, որը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երբ սկզբում՝ մինչեւ թիմը ձեւավորվելը, հանդիպումներ էի ունենում ղեկավարության հետ, միմյանց առաջ պարտավորություններ ենք դրել, որ ինչով կկարողանանք կօգնենք, օրինակ մարդկային, կազմակերպչական ռեսուրսներ տրամադրելու առումով, ֆան ակումբին աջակցելու հարցում մեր ներդրումը կունենանք... Նույնը անելու ենք նաեւ բասկետբոլի թիմի համար։ Մնացածը հետո կորոշենք, արծաթի ու բրոնզի համաձայն չենք, միայն ոսկի ենք ուզում»,- ասաց նա եւ ավելացրեց, որ ինչպես փորձում է չբացակայել «Լոռիի» խաղերից, այնպես էլ կաշխատի միշտ ներկա լինել «Ուրարտուի» հանդիպումներին։

«Ուրարտուն» տնային հանդիպումներն անցկացնելու է Վանաձորի Ստեփան Սարգսյանի անվան մարզապալատում, սակայն առայժմ մարզվելու է Երեւանում։ A լիգան մեկնարկելու է հոկտեմբերին։ Մինչեւ այդ դահլիճում որոշակի աշխատանքներ են տարվելու. փոխվելու են օղակները եւ լուսավորությունը։

Տպել
2155 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին