Կա վտանգ, որ հիմա ազատության մեջ գտնվողներս կարող ենք հայտնվել ճաղերից այն կողմ. Գագիկ Եղիազարյան

«Սասնա ծռեր» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Գագիկ Եղիազարյանը կարծում է, որ երկրում անհասկանալի, անարդար ու վտանգավոր իրավիճակ է ստեղծվել հենց անցումային արդարադատության տրամաբանությամբ չշարժվելու հետեւանքով: Այս մասին Եղիազարյանը հայտարարեց նախորդ ռեժիմի հանցավոր գործունեության եւ արդարադատության հանրային պահանջի թեմայով ասուլիսի ժամանակ:

Եղիազարյանն անդրադարձավ նաեւ «Սասնա ծռեր» խմբի՝ դեռեւս անազատության մեջ գտնվող անդամներին ու Շանթ Հարությունյանին՝ նշելով, որ երկար տարիների ընթացքում հանցավոր գործունեություն ծավալած անձինք ազատության մեջ են ու շարունակում են իրենց հակապետական ու հակազգային գործունեությունը, իսկ ժողովրդի իշխանությունը յուրացրած ռեժիմի դեմ պայքարած քաղաքացիները՝ հանձին Պավլիկ Մանուկյանի, Շանթ Հարությունյանի, Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի, շարունակում են գտնվել անազատության մեջ.

«Եւ կա վտանգ, որ հիմա ազատության մեջ գտնվողներս կարող ենք հայտնվել ճաղերից այն կողմ: Վտանգավոր է այս ամենը մի քանի տեսանկյունից: Նախորդ ռեժիմի՝ ռեւանշի ձգտումը երկրում կարող է ապակայունացնել մթնոլորտը: Տեսականորեն եթե ընդունենք, որ դա կարող է իրականություն դառնալ, վտանգները մեծանում են ընդհուպ մինչեւ պետականությունը կորցնել: Եւ այստեղ Փաշինյանի անհաջողությունը ողջ ազգի անհաջողությունը կլինի, հիասթափության նոր ալիք կսկսվի, երկիրը կմարդաթափվի եւ այդ ամենի վերջնական արդյունքում մեր հակառակորդները խիստ կակտիվանան ու կլծվեն իրենց համար այդքան ցանկալի խնդիրների լուծմանը»,- իր մտահոգությունը հայտնեց Գագիկ Եղիազարյանը:

Վերջինս, անդրադառնալով ներկա արդարադատությանը եւ անցումային արդարադատության անհրաժեշտությանը, նշեց, որ այն ստեղծվել է հենց նախկին ռեժիմի կողմից, եւ չի կարող այդ ռեժիմի հանդեպ իրականացնել արդարադատություն, ինչպես չի կարող արդարադատություն իրականացնել այդ ռեժիմից տուժած անձանց հանդեպ:

Տպել
17851 դիտում

Քիմ Քարդաշյանի ամուսինը պաշտոնապես հայտարարել է քրիստոնեություն ընդունելու մասին

Քննարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2020 թ. պետական բյուջետային հատկացումների հայտը

«Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր եւ վաղը Հայաստանում են լինելու․ ԱԳՆ խոսնակ

Թուրքիայի նախագահը մեկնել է Ադրբեջան

Ակնկալում ենք վրացական կողմի պարզաբանումը․ Աննա Նաղդալյանը՝ հայ լրագրողների՝ Վրաստան մուտքն արգելելու մասին

Հայաստանը պայմաններ է ստեղծում Union Pay վճարային համակարգին միանալու համար, ինչը կօգնի չինացի զբոսաշրջիկներին

Թուրքիայի հարձակման հետևանքով սպանվել է 2 քուրդ լրագրող, եւս 4-ը վիրավոր են

2019-ի առաջին կիսամյակում Հայաստանում 253 մլն դրամով շատ ներդրում է իրականացվել, քան 2018-ի նույն շրջանում. նախարար

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը երկրպագուներին, երազելուց բացի, ոչինչ թույլ չի տալիս անել

Հրայր Թովմասյանն արձակուրդում է․ նա չի մասնակցում իր վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու հարցի քննարկմանը

Քննարկումների արդյունքում վերհանվել են բիզնես գործունեությանը խոչընդոտող ավելի քան 100 խնդիրներ. նախարար

Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը Շվեդիայում է

2019-ի 8 ամիսների ընթացքում ԵՏՄ երկրներ արտահանել ենք 11 տոկոս ավելի, քան 2018-ի նույն ժամանակահատվածում. Խաչատրյան

Էրդողանը մեղադրում է ՆԱՏՕ-ին՝ իրեն չաջակցելու համար, կոչ անում ընտրել Թուրքիայի և ահաբեկիչների միջև

Հայ ժողովուրդը երբեւէ թույլ չի տա Արցախում ցեղասպան նոր գործողություններ․ ԱԳՆ խոսնակը՝ Ալիեւի հայտարարության մասին

«Էրեբունի» ԲԿ-ում ծննդկան է մահացել. արտամարմնային բեղմնավորմամբ կինը լույս աշխարհ է բերել տղա եւ աղջիկ

Հունվար-օգոստոսին ապրանքային արտահանումը կազմել է 1 միլիարդ 660 մլն ԱՄՆ դոլար. նախարար

Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է 12․3 տոկոսով․ նախարար

Ղամիշլիի, Մալիքիայի մոտակայքում առ այսօր ռազմական բախումներ չկան, հայերի արտակարգ տեղափոխման հարց եւս չկա․ ԱԳՆ խոսնակ