ԲԲԸ-ն աշխատակցին տված բաժնետոմսերը գնելու պարտավորությունը չի ստանձնում. բաժնետերերը բողոքում են

82-ամյա Վանյա Բաբայանը, ով ապրում է հոգեկան խանգարում ունեցող, առաջին կարգի հաշմանդամ դստեր հետ, տարիներ շարունակ պահանջում է, որ «Երեւանի գեղարվեստական ժամացույցների գործարան» ԲԲԸ-ն գնի իր այն բաժնետոմսերը, որոնք պետությունը հանձնել է իր հանգուցյալ կնոջը՝ դեռեւս 1996-ին: Բաբայանն ու իր դուստրը ապրում են թոշակի հույսով:

Բաբայանի հանգուցյալ կինը՝ Նադյա Պողոսյանը, տարիներ շարունակ աշխատել է «Երեւանի գեղարվեստական ժամացույցների գործարան» ԲԲԸ-ում: 1996-ից, երբ գործարանը դարձել է ԲԲԸ, կառավարությունը որոշել է, որ 20% բաժնեմասն անհատույց պետք է տրվի գործարանի աշխատակիցներին, իսկ մնացած 80%-ը հանվի վաճառքի: 

Վանյա Բաբայանը մի քանի տարի է՝ ցանկանում է օտարել իր բաժնետոմսերը՝ 10.000-ական ՀՀ դրամ սահմանված արժեքով: Այս խնդրով նա 2017 թվականին դիմել է Հանրային պաշտպանի գրասենյակ: Բաբայանի գործով զբաղվում է փաստաբան Տաթեւիկ Շալջյանը: Հանրային պաշտպանի գրասենյակ ներկայացրած փաստաթղթերի համաձայն՝ Վանյա Բաբայանը հանդիսանում է «Երեւանի գեղարվեստական ժամացույցների գործարան» ԲԲԸ բաժնետեր: Վերջինիս բաժնետոմսերի քանակը 37 է, իսկ բաժնետոմսերի անվանական արժեքը՝ 10 հազար ՀՀ դրամ:

Բաբայանի փաստաբանը՝ Տաթեւիկ Շալջյանը, 2017 թվականի նոյեմբերի 14-ին փաստաբանական հարցում է ուղարկել «Երեւանի գեղարվեստական ժամացույցների գործարան» ԲԲԸ՝ դիմելով ընկերության տնօրենին առ այն, որ Վանյա Բաբայանը ցանկանում է վաճառել իր բաժնետոմսերը: Սակայն ընկերության տնօրենը նույն թվականի դեկտեմբերի 22-ին պատասխանել է, որ բաժնետոմսերը գնելու հնարավորություն այդ պահի դրությամբ չունի:

Բաժնետոմսերը չգնելու հետ կապված բողոքներ գործարանի աշխատակիցները դեռ տարիներ առաջ են բարձրացրել: Գործարանի նախկին տնօրեն Հայկ Մելքոնյանը, սակայն, պնդում էր, որ գորածարանը ոչ մի օգուտ չի ստանում: Վանյա Բաբայանի պնդմամբ՝ գործարանի այլ բաժնետերեր էլ մինչ օրս չեն կարողացել ստանալ իրենց հասանելիք գումարը:

Ընկերությունը հիմա էլ է հրաժարվում գնել բաժնետոմսերը՝ պատճառաբանելով, որ ինքն ամենեւին պարտավոր չէ: «Երեւանի գեղարվեստական ժամացույցների գործարան»-ի տնօրենը փոխվել է, սակայն աշխատակիցները որեւէ տվյալ, անգամ տնօրենի անունը չհայտնեցին:

Հայաստանյան տեղեկատու «www.yell.am»-ից տեղեկանում ենք, որ ժամացույցների գործարանն այս պահին չի գործում կամ ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը: Նախկին աշխատակիցների բաժնետոմսերը չգնելու եւ գործունեության դադարեցման պատճառը հավանաբար, ինչպես մեր զրույցում ասաց Վանյա Բաբայանի փաստաբան Տաթեւիկ Շալջյանը, միջոցների բացակայությունն է:

Գործարանը չի աշխատում, բայց մի քանի տարածքներ տրված են վարձակալության: Գործարանի աշխատակիցները չցանակացան նոր տնօրենից կամ վարձակալողից անուն կամ կոնտակտային որեւէ տվյալ տալ:

Տպել
4232 դիտում

Հարվածել է, այնուհետ լվացրել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ