Հայաստանի հավաքականի դեմ հիմնականում պաշտպանվելու ենք. Լիխտենշտեյնի մարզիչ

Լիխտենշտեյնի ֆուտբոլի ազգային հավաքականը հիմնականում պաշտպանվելու է Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ խմբի Հայաստանի դեմ խաղում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լիխտենշտեյնի գլխավոր մարզիչ Ռենե Պաուրիչը: Նա ընդգծեց, որ սեպտեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում իրենց բարդ հանդիպում է սպասվում:

Ի՞նչ սպասումներով եք եկել Հայաստան եւ ո՞ր արդյունքը ձեզ համար դրական կլինի:

- Խաղում ենք մրցակցի դաշտում, եւ դա հեշտ չի լինի: Ինչ վերաբերում է արդյունքին, մեկնաբանություն չեմ տալիս:

Հայաստանի հավաքականի ո՞ր ֆուտբոլիստներն են վտանգավոր, բացի Հենրիխ Մխիթարյանից, որովհետեւ, երեւի, նրա անունը կնշեք:

- Մանրամասն վերլուծել ենք Հայաստանի հավաքականի խաղը: Ունի շատ լավ հարձակվողական թիմ: Բացի Մխիթարյանից՝ առանձնակի վտանգավոր է հարձակվողներից Յագանը:

Միայն պաշտպանվելո՞ւ եք:

- Ինչպես ասացի, շատ բարդ մրցակից է: Ազգերի լիգայում սա շատ բարդ սկիզբ է մեզ համար: Իհարկե, հիմնականում փորձելու ենք պաշտպանվել, հաշվի առնելով Հայաստանի հավաքականի ոճը, բայց միաժամանակ փորձելու ենք պաշտպանությունից դուրս գալ ու հակագրոհել:

Ո՞վ է ֆավորիտ Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ խմբում:

- Բավականին դժվարին խմբում ենք խաղալու: Այստեղ կարեւոր մրցակից է Մակեդոնիայի հավաքականը: Կարեւոր թիմերից մեկը համարում ենք նաեւ ՀՀ հավաքականը: Որպես ֆուտբոլային փոքր երկիր մտածում ենք, որ կգրավենք 3-րդ կամ 4-րդ տեղը:

Եթե Լիխտենշտեյնում սիրողական թիմեր ունենք, ինչո՞ւ պրոֆեսիոնալ առաջնություն չունեք: Փող չունե՞ք:

- Ինչպես հայտնի է, մենք ունենք 1 պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ, «Վադուցն» է: Բացի այդ՝ ունենք սիրողական թիմեր, որոնք 7-ն են: 7 ֆուտբոլային թիմով մրցաշրջան անցկացնելը նպատակահարմար չէ:

Տպել
2169 դիտում

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ