Գյումրիում փաստաթղթերով նախատեսված աշխատանքներից եւ բյուջեից շեղումներ կան. փոխնախարար

05/09/2018 schedule17:06

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գեւորգյանը սեպտեմբերի 4-ին Շիրակի մարզպետարանում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեության վերաբերյալ։

Խորհրդակցությանը մասնակցել են Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, մարզպետի տեղակալներ Սոֆիա Հովսեփյանը, Արա Մելիքջանյանը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ինչպես նաեւ մարզային եւ համայնաքին այլ պատասխանատուներ։ Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Փոխնախարար Դավիթ Գեւորգյանը հետաքրքրվել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջարկով Գյումրի քաղաքում փողոցների հիմնանորոգման եւ արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեությամբ՝ կարեւորելով խմբի արդյունավետ եւ կառուցողական աշխատանքը։ Փոխնախարարը նաեւ նշել է, որ վերահսկողության նպատակն է բացառել շինարարական աշխատանքներում հնարավոր բացթողումներն ու սխալները եւ Գյումրու քաղաքապետին հորդորել առավել սերտորեն համագործակցել հանձնաժողովի նոր կազմի հետ: 

Փոխնախարար Գեւորգյանը ներկաների ուշադրությունն է նաեւ հրավիրել նախագծանախահաշվարկային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներից եւ բյուջեից շեղումների վրա եւ կոչ արել մանրակրկիտ ուսումնասիրել գործընթացի արդյունքում արձանագրված ցանկացած բացթողում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաճախակի դարձնել նմանօրինակ քննարկումները, որի արդյունքում հնարավոր կլինի քաղաքում իրականացվող բարեկարգման աշխատանքները առավելագույնս արդյունավետ իրականացնել։ 

Հիշեցնենք, որ դեռեւս օգոստոսի կեսերին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Գյումրու քաղաքապետին առաջարկել էր վերանայել «Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկի» վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին Գյումրի քաղաքում փողոցների հիմնանորոգման եւ արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքների իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի կազմը։ Խումբը աշխատանքների իրականացման ողջ ընթացքում համակարգելու է ծրագրի իրականացման հետ կապված բոլոր հարցերը, այդ թվում՝ ծրագրի համար ծառայությունների, աշխատանքների ու ապրանքների գնումը կազմակերպելու, կառավարելու, մոնիթորինգի ենթարկելու, գնահատելու եւ հաշվետվություններ կազմելու գործընթացները։ Աշխատանքային խմբի ղեկավարը մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանն է։

Տպել
1157 դիտում

ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Բոինգ» կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ. վարչապետ

Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը հանդիպել է Բելառուսի իրավապահների պատվիրակության հետ

Վարչապետն ընդունել է «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենին

Եվրոպայի չեմպիոն Հարությունյանն ու Եվրոպայի Մ-23 չեմպիոն Թեւանյանն ըմբշամարտի ԱԱ-ից կգան առանց մեդալի

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը գնեց մեծ կտավի իր 100 մասնիկը

Վերահսկվում է հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման ընթացքը ողջ հանրապետությունում. ՍԱՏՄ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հանրային հեռուստաընկերություն (տեսանյութ)

«Ազնիվ գողեր» ֆիլմը նկարահանվել է հեղափոխության ժամանակ, ու դժվարություններ են եղել. կայացավ պրեմիերան

Բացառում եմ երբեւիցե ԲՀԿ-ին եւ առհասարակ ցանկացած քաղաքական ուժի անդամակցություն. Արթուր Վանեցյան

Հրայր Թովմասյանի սանիկի ձերբակալումը ԱԺ-ի կողմից ՍԴ դիմելու որոշման հետ կապ չունի. Արարատ Միրզոյան

Հայբիզնեսբանկը «Արմենիա Էքսպո 2019» ցուցահանդեսի մասնակից

Հաղարծնի կոյուղաջրերի հեռացման համակարգի խնդիրը լուծվել է. բնակիչները դիմել էին հնարավոր բոլոր մարմիններին

Վանաձորում հնչած կրակոցները վրեժի հետեւանք են. հրազենային վիրավորում ստացածը նոր էր ազատվել բանտից

Պարզվել է Վանաձորում 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը. ՔԿ

21-րդ դարում 30 աշակերտ օգտվում է 19-րդ դարի զուգարանից. Սիփան Փաշինյանը՝ Տավուշի 3 գյուղերի դպրոցների խնդրի մասին

Այս տարի ԿԲ կողմից գնված արտարժույթը հասավ 398 միլիոն դոլարի. սա շատ լավ նորություն է. վարչապետ

Ադրբեջանում «Երեւան» անունով ֆուտբոլային ակումբ է բացվել

Ինչ եմ ցանկանում լսել Փաշինյանի ՄԱԿ-ի ելույթում

Ոստիկանության պետի ու ԱԱԾ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարները նշանակվեցին

Վրաստանն օգոստոսին կորցրել է զբոսաշրջիկներից ստացվող եկամուտների 10 տոկոսը