«Հայկական թավշյա հեղափոխություն» գրքի շնորհանդեսը կանցկացվի Մոսկվայում

Սեպտեմբերի 5-9-ը Ռուսաստանում կանցկացվի Մոսկվայի գրքի միջազգային 31-րդ ցուցահանդես-տոնավաճառը: ԱՊՀ տարածաշրջանում ամենահեղինակավոր գրական իրադարձությանը մասնակցում է նաեւ Հայաստանը՝ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: Մոսկվա մեկնող պատվիրակության կազմում է նաեւ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում տեղի կունենա Ստեփան Գրիգորյանի «Հայկական թավշյա հեղափոխություն» գրքի ռուսերեն հրատարակության շնորհանդեսը, որը լույս է տեսել «Էդիթ Պրինտ»-ի նախաձեռնությամբ:  

Գրքում ներկայացվում է վերջին մի քանի տարիներին Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը, ինչպես նաեւ՝ երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների ժամանակագրությունն ու վերլուծությունը՝ սկսած 2018 թ. մարտի 31-ից, երբ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցների հետ Գյումրի քաղաքի կենտրոնական Վարդանանց հրապարակից սկսեց քայլարշավը մինչեւ Երեւան, մինչեւ մայիսի 8-ը, երբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ:

Նշենք, որ Մոսկվայի գրքի միջազգային 31-րդ ցուցահանդես-տոնավաճառին, բացի այս գրքից հրատարակչությունը ՀՀ մշակույթի նախարարության տաղավարում կներկայացնի իր գրքերի լավագույն տեսականին, այդ թվում՝ վերջերս լույս տեսած Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» (հեղ. Ուիլյամ Չ. Ռեմփել):

Հավելենք, որ ցուցահանդես-տոնավաճառը Մոսկվայի եւ, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի ամենակարեւոր մշակութային իրադարձությունն է: Այն ավանդաբար մեկնարկում սեպտեմբերի առաջին չորեքշաբթի օրը: 2018 թվականի ցուցահանդեսի առանցքում մանկական գրականությունն է: Իրադարձությանը մասնակցելու են բազում հրատարակիչներ, գրախանութներ, գրականության ոլորտի ներկայացուցիչներ, թարգմանիչներ, գրողներ եւ այլք:

 

Տպել
1180 դիտում

Հունիսի 13-ին Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղում տեղի կունենա Յարխուշտայի 1-ին փառատոնը

Բակո Սահակյանը Մարտունի շրջկենտրոնում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

ԿՄՀԳ փոխնախագահն առաջարկել է հայ մասնագետներին մասնակցել Կորեայում իրականացվող առողջապահական դասընթացներին

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է դանիացի խորհրդարանականների հետ

Ճգնաժամի մեջ գտնվող «Ռոման» պետք է փորձի չգլորվել անդունդը. վերսկսվում է Եվրոպա լիգան

Մուշտարին ի՞նչ է, քուրքն ի՞նչ է. նախարար Արայիկ Հարությունյանը երեխաների համար հեքիաթ կարդաց

ՀՀ ՌՈ պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետն ազատվեցին պաշտոններից. նախագահը ստորագրել է հրամանագրերը

Գուրգեն Մարգարյանի սպանության տարելիցն է. Ադրբեջանում պետական ծրագրով հայատյացություն է ներարկվում

Հալեպի օդանավակայանը 8 տարվա դադարից հետո ընդունել է առաջին ուղեւորատար ինքնաթիռը

Արցախի ԱԺ-ն պատրաստվում է գարնանային նստաշրջանին. Խորհրդարանի լիազորությունները կդադարեն մայիսի 21-ին

Արդարադատության փոխնախարարը Վրաստանում ծանոթացել է Justice House-ների գործունեությանը

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հյուրընկալեց ապագա ֆինանսիստներին

Սերգո Կարապետյանը առաջադրված մեղադրանքը չի ընդունել. պաշտպան

Վիրաբույժը 10 հազար դոլարով կազմակերպել է տղայի՝ զինծառայությունից 3 տարով տարկետումը. ԱԱԾ

Հանրության շատ մեծ զանգված լսում է վարչապետի հորդորները, որի արդյունքում ՀԴՄ-ների տրամադրման քանակն ավելանում է. Անանյան

Ինչ պատճառներով է 311 մարդ զրկվել վարորդական իրավունքից. վարչապետը՝ բալային համակարգի մասին (տեսանյութ)

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել մեքենաներ Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում

Արցախի ոստիկանների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Երևանում

Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու եւ գողության մեջ մեղադրվող երիտասարդը մեղադրանքը մասնակի է ընդունել. պաշտպան

Ձնահյուսի վտանգի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր մեքենաների համար