Մարտի 1-ը դեպքերի քննությունը պետք է իրականացվի իրավունքի գերակայությամբ. Միլս

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը չարձագանքեց Մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին մեղադրանք ներկայացնելու վերաբերյալ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բավականին կոշտ հայտարարությանը:  

Միլսն իր խոսքում անդրադարձավ միայն Մարտի 1-ի դեպքերի բացահայտման անհրաժեշտությանը՝ նշելով, որ այդ հայտարարություններին պետք է ՀՀ կառավարությունը պատասխանի: «Ես տեսել եմ այդ գնահատականները, արձագանքները եւ Հայաստանի կառավարությունը պետք է արձագանքի այդ մեկնաբանություններին», - ասաց նա՝ սեպտեմբերի 5-ին պատասխանելով լրագրողների հարցին:

Լրագրողները ցանկանում էին իմանալ ԱՄՆ-ի կարծիքն առ այն, թե վերջին օրերին Ռուսաստանի տարբեր պաշտոնյաների կողմից Հայաստանի ներքին իրավիճակի հետ կապված գնահատականներ են հնչում, արդյո՞ք դրանք ճնշում չեն Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ եւ միջամտություն մեր երկրի ներքին գործերին։

Նա խոսեց Մարտի 1-ի դեպքերի մանրակրկիտ ուսումնասիրության անհրաժեշտության մասին: «Մեր դիրքորոշումը եղել եւ մնում է այն, որ Մարտի 1-ի դեպքերի մասով պետք է մանրակրկիտ եւ օբյեկտիվ քննություն իրականացվի։ Կարեւոր է, որ այդ քննությունն իրականացվի իրավունքի գերակայության եւ պատշաճ իրավական գործընթացների շրջանակներում»,- ասաց Միլսը:

Հիշեցնենք, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Ռուսաստանն անհանգստացած է, որ Հայաստանում իրավիճակը շարունակում է եռալ։ Միաժամանակ Լավրովը նշել էր, որ Մոսկվան 10 տարվա վաղեմության գործերի քննությունը Հայաստանի ներքին գործն է համարում:

«Մեզ մտահոգում է, որ Հայաստանում իրավիճակը հիմա շարունակում է փոթորկվել, մասնավորապես՝ քննվում են տասնամյա վաղեմության իրադարձությունները, կալանավորումներ են իրականացվում»,- ասել է Լավրովը՝ ընդունելով, որ դա Հայաստանի ներքին գործն է: Նա նաեւ հավելել էր. «Մենք ցանկանում ենք, որ այս ներքին գործերը օրենքի եւ սահմանադրության ամուր հիմք ունենան, ինչպես նաեւ արագ հաղթահարվեն, որպեսզի Հայաստանը կարողանա կենտրոնանալ ստեղծագործ խնդիրներ վրա»:

Տպել
2389 դիտում

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել