2014-ի հետ համեմատ «Իսլամական պետության» բյուջեն նվազել է 10 անգամ․ ՌԴ ԱԴԾ

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ներկայացուցիչ Սերգեյ Բեսեդան հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ֆինանսավորումը 2014 թվականից կրճատվել է 90 տոկոսով։  Այս մասին փոխանցում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը։

Բեսեդայի խոսքով՝ այս պահին տարեկան եկամուտը 200-300 մլն դոլար է գնահատվում, իսկ 2014-ին՝ 3 մլրդ դոլար։ Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ–ն հայտարարել էր, որ 2014 թ. ԻՊ միջոցները կազմել են շուրջ 1.8 մլն ԱՄՆ դոլար, հայտնում է Ռազմինֆոն:

Նշենք, որ 2014 թվականին շնորհիվ Իրաքում եւ Սիրիայում նավթով հարուստ հսկայական տարածքների՝ ահաբեկչական կառույցի «բյուջեն» իր գագաթնակետին էր հասել: Ռուսական կողմի 2018–ի մայիսին հայտարարած  տեղեկություններով՝ ԻՊ եկամուտները հիմնականում գոյանում են զենքի, թմրանյութերի, մարդկանց առեւտրից, համակիրների նվիրատվություններից:

2018-ի մայիսին Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «բյուջեն» 2017 թ. կազմել է 400 մլն դոլար: Եթե նախկինում զինյալները աշխատավարձ էին ստանում 1500 դոլար, ապա այժմ 150 դոլար է։ Այս ամենի հետ մեկտեղ ԻՊ-ն շարունակում է գումար վճարել սպանված ահաբեկիչների ընտանիքներին:

Սերգեյ Բեսեդան հայտարարել է, որ բյուջեի կրճատումը պայմանավորված է նավթով հարուստ եւ հարկվող տարածքների կորուստով։

Բեսեդայի խոսքով՝ զինյալների Աֆղանստանում ակտիվանալու կոնտեքստում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը կանխատեսում է, որ ԻՊ–ն իր վերահսկողության տակ կվերցնի թմրանյութերի շրջանառման ապօրինի ուղիները, ինչն էլ հնարավորություն կտա մեծացնել եկամուտները։ Բացի այդ՝ գրոհայինները ուժեղացրել են սոցիալական ցանցերի միջոցով քարոզչությունը եւ հավաքագրումը։

Նշենք, որ 2018-ի մայիսին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել էր, որ«Ալ-Կաիդայի» ֆինանսավորումը կրկին աճում է եւ արդեն գերազանցում է ԻՊ ֆինանսավորումը: 

«Ալ Կաիդայի» զինյալները Սոմալիում․ Լուսանկարը՝ Reuters գործակալության
Տպել
915 դիտում

Հայրենիք վերադարձած երիտասարդները ձեռնարկել են Հայստանը աղբից մաքրելու գործը. նրանք ուզում են՝ ամեն ինչ ավելի լավ լինի

Քոչարյանի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. դատարանը հրապարակեց որոշումը

ԿԳՄՍ փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. պաշտպան

Ձերբակալվել են մաքսային ծառայության պաշտոնատար 6 անձինք. ՊԵԿ

Խորհրդարանը քննարկում է փակ տարածքներում ծխելը սահմանափակելու օրինագիծը

Պայթուցիկի պայթյունից տուժած 10-ամյա Գարուշ Թարվերդյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Դանակահարված 16-ամյա պատանու կյանքին այլեւս վտանգ չի սպառնում

Իրաքում մեկ գիշերում 20-ից ավելի ցուցարար է սպանվել

«Ծննդատները ոչ մի առնչություն չունեն». Ռազմիկ Աբրահամյանը՝ երեխաների ապօրինի որդեգրման մասին

Երկրորդ դասարանցիները մաքրում են դասասենյակը. դա հավաքարարի՞, թե՞ աշակերտի գործը պետք է լինի

Զգում եմ, որ փոթորիկ է լինելու. Աննա Հակոբյանը հրապարակել է «Առաջին տիկինների ծնկների» լուսանկարները

Գազը մինչև 2020 թ. ապրիլ չի թանկանալու. Մհեր Գրիգորյան

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքների վերջնական փուլում լսելու են մոտ 40 պաշտոնյայի

Ինչո՞ւ պետք է աշխատողը վճարի՝ չաշխատող մարդու առողջության ապահովագրության համար

Կենտրոնի «թաղապետարանի» 184 աշխատակիցները Նոր տարին կտոնեն համայնքի միջոցներով. գումարը 5 միլիոնից կնվազեցվի 3 միլիոնի

Բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

Բացահայտվել է ավտոմեքենաներից կատարված երկու տասնյակից ավելի գողության դեպք. մեկ անձ կալանավորվել է

ԱԺ-ն քննարկում է Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման համաձայնագրի վավերացման հարցը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումին

Հրազդանի բժշկական կենտրոնում հրդեհային անվտանգության կանոնների մի շարք թերություններ և խախտումներ են հայտնաբերվել