Քաղաքացին ինձ SMS է ուղարկել ու ասել, որ ԱԻՆ-ում է աշխատում, ապրել հնարավոր չէ. վարչապետ

Ձեզ ցանկանում եմ քիչ աշխատանք եւ շատ արդյունավետություն։ Շնորհավորելով ԱԻՆ աշխատակիցների օրվա առիթով՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շատ կարեւոր է իմանալ կա, որ կա պրոֆեսիոնալ փրկարարական ծառայությունների համակարգ։ Ես ասել եմ, որ նոր փոփոխություններից հետո պետք է հարգանք լինի յուրաքանչյուր համազգեստավոր ծառայողի նկատմամբ եւ նրանց պետք է ընդունել որպես հարազատի, քանի որ միայն հարազատն է, որ օգնության է գալիս դժվարին պահերին»,- ասաց ՀՀ վարչապետը եւ հայտարարեց, որ ինչպես ոստիկաններն ու զինվորականները, այնպես էլ ԱԻՆ ծառայողները պետք է զերծ մնան քաղաքական գործընթացներից։

Նիկոլ Փաշինյանն այնուհետ խոսեց համակարգում առկա ցածր աշխատավարձերի խնդրի մասին:

«Ես գիտեմ, որ ԱԻՆ-ում շատ խնդիրներ կան։ Ես մի քանի օր առաջ հաղորդագրություն ստացա քաղաքացուց, որն աշխատում է ԱԻՆ-ում, գրել էր, որ ապրելու հնարավորություն չկա: Ես հասկանում եմ, որ նման հաղորդագրություն կարող են ուղարկել ինչպես ԱԻՆ, այնպես էլ ոստիկանության եւ Զինված ուժերի ծառայողները: Սա խնդիր է, որ պետք է միասին լուծենք: Այսօր պետական կառավարման համակարգում աշխատավարձերը ցածր են, քանի որ արդյունավետ չեն ծախսվում ֆինանսական միջոցները: Ես ուզում եմ մի բան ասել, որ ոչ թե պետք է սկզբում լավ ապրենք, իսկ հետո մտածենք մեր երկրի արդյունավետության մասին, պետք է հակառակը անել, որից հետո անխուսափելիորեն կփոխվի բոլոր ծառայողների ու աշխատակիցների կյանքը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը եւ շնորհակալություն հայտնեց ԱԻՆ աշխատակիցներին՝ անձնվեր աշխատանքի համար:

Տպել
2807 դիտում

Էրդողանի հրամանագրով Սահակ եպիսկոպոս Մաշալյանը սքեմ կրելու արտոնություն է ստացել

Բալահովիտ գյուղի ակումբներից մեկի տնօրենը գարեջրի շշով հարվածել է 36-ամյա երեւանցուն

Թույլ տրված թերությունների պատճառով Երևանի և 3 մարզերի դադարեցված ջրամատակարարումը 4 ժամ ուշ կվերականգնվի

Էկոնոմիկայի նախարարությունը դեղձով բեռնված բեռնատարների հարցով կապի մեջ է Վերին Լարսի անցակետի հետ

Քննչական կոմիտեն արձագանքել է Ամուլսարի մասին 3D հոլովակի պատրաստման վերաբերյալ լուրերին

ԿԳՄՍ-ում քննարկվել է «Կումայրի» արգելոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկում ընդգրկելու հարցը

Վրաերթ Վանաձորում. Mersedes-ը վրաերթի է ենթարկել միջին տարիքի կնոջը (լուսանկարներ)

Հրդեհ Շաքի գյուղում. այրվել է կուտակած անասնակեր (տեսանյութ)

Երկրորդ բալիկին սպասող Աննա Թովմասյանը եւ Արամեն ջերմ լուսանկար են հրապարակել

Armtimes.com-ը փնտրում է վեբ կայքի և սոցիալական ցանցերի ղեկավարի

Հայկ Սեխլիյանի բուժման համար անհրաժեշտ գումարի գրեթե կեսը հանգանակվել է. պետությունը եւս փորձելու է աջակցել

Ամուլսար այցից հետեւություն արեցի, որ մարդիկ գիտեն՝ ես ոչ մի միլիմետր չեմ շեղվի ճշմարտությունից. վարչապետ

Պարգեւատրվել են Շիրակի մարզի զորացրված զինվորները, նրանց զինղեկներն ու համայնքապետերը

Գյումրու Բուլվարային փողոցից բերման է ենթարկվել 33-ամյա տղամարդ՝ գրպանում թմրանյութով ներարկիչներ

Պատարայի ջրամբարի կառուցումը Ստեփանակերտի խմելու ջրի ապահովման գլխավոր երաշխիքն է լինելու. Ա. Հարությունյան

Զոդի կամրջի ողբերգական ավտովթարի գործով կալանավորված վարորդը ցուցմունք է տվել եւ մանրամասներ հայտնել

Ռազմական ոստիկանության գնդապետը ստացել է մոտ 7 մլն ռուբլի կաշառք. նա կալանավորվել է (տեսանյութ)

Կոխակն գյուղում հրդեհվել են տներից մեկի եւ կից անասնագոմի տանիքները

200 տոննա հայկական դեղձը կարող է փչանալ. բեռնատարները մի քանի օր է՝ Լարսում սպասում են զննման

ՔԿ-ն ամփոփ տեղեկանք է ներկայացրել Ամուլսարի գործի շրջանակներում իրականացված ամբողջ գործընթացի մասին