ՀՀ-ում երեխաները դադարել են այցելել ալկոհոլի, ծխախոտի եւ թմրանյութերի հետ կապված կայքեր

04/09/2018 schedule10:56

Հայաստանցի պատանի այն օգտատերերի բաժինը, որոնք 2018 թվականի ամռանն այցելել են ծրագրային ապահովում, տեսանյութեր եւ երաժշտություն ներկայացնող կայքեր, կազմել է մոտ 42%։ Բացի այդ, երեխաները սկսել են ավելի շատ հետաքրքրվել առցանց-գնումներով։ Այդ ժամանակաշրջանում էլեկտրոնային առեւտրի կայքեր այցելած հայաստանցի երեխաների բաժինը կազմել է 11%։ Այս մասին հայտնում են  «Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչության մամուլի ծառայությունից։

Ինչ վերաբերում է անցանկալի բովանդակությանը, ապա, «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալներով, դպրոցականները գործնականում դադարել են այցելել ալկոհոլի, ծխախոտի եւ թմրանյութերի հետ կապված վեբ-ռեսուրսներ։ Հայաստանցի երեխաների բաժինը, որոնք այցելել են նման բովանդակություն պարունակող կայքեր, 1%-ից էլ փոքր է եղել։  

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալների համաձայն՝ աշխարհում* երեխաներն այս ամառ ավելի շատ նախապատվություն են տվել տեսաբովանդակությանը եւ երաժշտությանը, քան, օրինակ, սոցիալական ցանցերում շփմանը։ Ընդ որում, ամենամեծ ժողովրդականություն վայելող հարթակներ են եղել YouTube-ը եւ Facebook-ը։

Ամառային ամիսներին հետաքրքրություն են առաջացրել Netflix, Spotify, Soundcloud եւ iTunes հարթակները։ Տարիքով ավելի փոքր երեխաները, որպես կանոն, ընտրել են Nickelodeon, Cartoon Network եւ Disney Channel ալիքները, ինչպես նաեւ դիտել են Սպանչ Բոբի (SpongeBob SquarePants) մասին մուլֆիլմերը։

Արդեն տարիներ շարունակ աճող սերնդի շրջանում աշխարհում առավել տարածված երաժշտական ուղղություն է մնում ռեփը. մասնավորապես, դպրոցականները որոնել են տեղեկատվություն XXXTentacion-ի մասին եւ լսել նրա կատարումներն ավելի հաճախ, քան այլ կատարողների երաժշտությունը։

«Վիճակագրությունը ցույց է տվել, որ ամբողջ աշխարհում ժամանակակից երեխաների եւ դեռահասների հետաքրքրությունները փոփոխվում են. օրինակ՝ ամռանը նրանք սկսել են ավելի քիչ ուշադրություն դարձնել համակարգչային խաղերին նվիրված կայքերին։ Սակայն, ինչպես էլ փոփոխվեն երեխաների հետաքրքրությունները, հարկ է, որ ծնողները մշտապես հիշեն նրանց անվտանգության եւ անցանկալի բովանդակության մասին, որը շատ է համացանցում։ Այս դեպքում շատ տհաճություններից կօգնի խուսափել ընտանիքում վստահելի հարաբերությունների հաստատումը, իսկ տեխնոլոգիական տեսանկյունից մեծահասակների օգնականը կարող են դառնալ  մանուկների առցանց-անվտանգության համար նախատեսված ծրագրերը»,- նշել է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի բովանդակության վերլուծության փորձագետ Աննա Լարկինան։

 «Կասպերսկի Լաբորատորիա»-ն Հայաստանի գործընկերների հետ 2017 թվականին ձեռնարկել է թվային միջավայրում հայաստանցի երեխաների պաշտպանության որոշակի քայլեր։ Այսպես, փետրվարին կայացել է ընկերության ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ, որի ընթացքում կողմերը պայմանավորվել են իրականացնել «Անվտանգ երեխա» ծրագիրը։ Այն աջակցում է էլեկտրոնային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանությանը, համացանցից անվտանգ օգտվելու երեխաների եւ ծնողների հմտությունների զարգացմանը, ինչպես նաեւ էլեկտրոնային միջավայրում անվտանգության կանոնների մասին իրազեկության բարձրացմանը։

Արդեն մարտին «Կասպերսկի Լաբորատորիա»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին, Արման Թաթոյանը եւ Լեւոն Մկրտչյանը Երեւանում ստորագրեցին Կրթության ոլորտում տեղեկատվական անվտանգության համագործակցության եւ համացանցում երեխաների տեղեկատվական անվտանգության մասին հուշագիր:

Իսկ հոկտեմբերին «Կասպերսկի Լաբորատորիա»-ն, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՀՀ ՄԻՊ) աշխատակազմը եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (UNICEF) անցկացրին «Երեխայի իրավունքների պաշտպանությունը թվային միջավայրում» սեմինարը, որի ժամանակ կայացավ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ թվային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված կայքի շնորհանդեսը։ Սեմինարին մասնակցել է երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող  պետական մարմինների, միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպությունների 54 ներկայացուցիչ։ Միջոցառմանը նաեւ ներկայացվել են «Կասպերսկի Լաբորատորիա»-ի թեմատիկ հրատարակությունների՝ «Գոյատեւել թվային աշխարհում» եւ «ՏՏ անվտանգությունը «թեյնիկների» համար» գրքույկների հայերեն թարգմանությունները։

Դրանք տեղադրված են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ թվային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված կայքում, ինչպես նաեւ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն»-ի «Հայկական կրթական միջավայր» պորտալի «Պաշարների շտեմարան»-ի «Կիբեռանվտանգություն» բաժնում, որը հատուկ ստեղծվեց այդ գրքույկների համար։

Kaspersky Total Security եւ Kaspersky Internet Security լուծումներն ունեն «Ծնողի հսկողություն» մոդուլ, որը կոչված է մեծահասակներին օգնել իրենց երեխաներին կիբեռսպառնալիքներից պաշտպանելու գործում. այն, մասնավորապես, արգելափակում է անցանկալի բովանդակություն պարունակող կայքերը եւ հավելվածները։ Իսկ Kaspersky Safe Kids լուծումն, իր հերթին, ծնողներին թույլ է տալիս նաեւ տեղեկանալ սոցիալական ցանցերում երեխայի հրապարակումների եւ նրա ընկերների ցանկի փոփոխությունների մասին ու իմանալ նրա գտնվելու վայրն իրական ժամանակի ռեժիմում։

Այս ամառ համացանցում երեխաների ակտիվության մասին ավելի մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետեւյալ հղումով՝https://securelist.ru/kids-summer-threats/91210/։

Տպել
1680 դիտում

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է