Խաղողագործները փակել են Արմավիր-Երեւան ճանապարհը․ նրանք դժգոհ են խաղողի մթերման գնից

Արմավիրի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ Արմավիր քաղաքի կամրջի տարածքում փակել են Արմավիր-Երեւան ճանապարհը՝ նման կերպ իրենց բողոքն արտահայտելով խաղողի մթերման գների դեմ։

Գյուղացիները դժգոհ են խաղաղի մթերման գներից եւ նշում են, որ խախտվել է դեռեւս գարնանը ձեռք բերված պայմանավորվածությունը։ Նրանց խոսքով, գարնանից ասել են, որ խաղողը կմթերեն 160 դրամով, հիմա ասում են 140 դրամ:

«Մեզ վրա խաղողը նստել է արդեն 140 դրամ, ամեն ինչ թանկացել է: Մինչ այդ մյուս գործարանները մթերում էին 160 դրամով, բայց Երեւանի կոնյակի գործարանը իջեցրեց 140 դրամ ու քանի որ ինքն է գին թելադրողը, բոլորը հետեւեցին նրան եւ գինը իջեցրին 140 դրամ»,- ասաց ցուցարարներից մեկը:

Հատկանշական է, որ նախօրերին Երեւանի կոնյակի գործարանը հայտարարեց մթերվող խաղողի գնի 10 դրամով բարձրացնելու մասին: «Այս տարի գործարանը կմթերի 29 000 տ խաղող, ինչի համար ձեռնարկությունը հատկացրել է 4 միլիարդ 60 միլիոն դրամ:

Խաղողագործներին վճարումները կիրականացվեն խաղողը հանձնելուց հետո 3-ից 4 օրվա ընթացքում՝ գումարը գյուղացիների բանկային հաշիվներին փոխանցման եղանակով, որոնք եւս բացվել են կազմակերպության կողմից: Մթերվող խաղողի գինը 1 կիլոգրամի համար կկազմի 140 դրամ՝ բոլոր մասնաճյուղերի համար»,- ասված էր ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Ակցիայի մասնակիցները համամիտ չեն գործարանի գնային քաղաքականության հետ եւ պահանջում են ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպում։

Նրանցից մեկը նաեւ քաղաքական աստառ է տեսնում նման գործելաոճի մեջ։ Նա նշեց, որ այսպիսի քայլերով դիտավորյալ ժողովրդին հանում են նոր իշխանության դեմ. «Գործարանի տերերը նախկին իշխանավորների ենթականերն են եղել: Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ են գործում: Գների իջեցումը ժողովրդին տրամադրում է այսօրվա իշխանության դեմ»:

Տպել
8006 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Էմանուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընդունելությանը (լուսանկարներ)

Վարչապետի որոշմամբ Աննա Վարդապետյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից

Անձրեւի ժամանակ ասֆալտապատված ճանապարհի վրա արդեն փոսեր են առաջացել

Ըմբիշ, չեմպիոն եւ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը 4 գոտեմարտում 4 հաղթանակ է տարել

Արվեստի ու երաժշտական դպրոցների, ինչպես նաեւ մարզադպրոցների աշխատողների աշխատավարձը կբարձրանա. Երեւանի բյուջե-2020

Վանաձոր քաղաքի 37-ամյա մի բնակչի տանը ոստիկանները 4 կգ մարիխուանա են հայտաբերել (տեսանյութ)

Բարձր մակարդակով ընդգծվել է՝  ԱՄՆ-ն շահագրգռված է հայկական սահմանների անվտանգությամբ. Մանվել Սարգսյան

15-ամյա Էրիկ Սահակյանը որոնվում է որպես անհետ կորած

Երևանում մեկնարկել է Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով- ցուցահանդեսը. ԷՆ

Նիկոս Անաստասիադիսը Թուրքիայից պահանջել է Կիպրոսից դուրս բերել զորքը

Հանրապետական կոնգրեսականների մոտ տարբեր կարծիքներ են. Wall Street Journal-ը՝ Թրամփի իմպիչմենտի մասին

«Ես Ղարաբաղ գուզեմ ծառայեմ անպայման». Լեռնուտի դպրոցի ռազմագիտության դասարանն անվանակոչվեց Նարեկ Հարությունյանի անունով

Նոր սարքեր են տրամադրվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին. ԱՆ

ԱԺ խմբակցությունները, կառավարությունն ու ԲԴԽ-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թեկնածուներ են առաջադրել

Այն, ինչ չհաջողվեց թշնամիներին, հայ շինարարը մալի ու բետոնի մի հարվածով արեց. Դադիվանքի մասին ահազանգ և մասնագետի կարծիք

Վարչապետի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Փարիզ

Այսօր կարեւոր է արտագաղթը կանգնեցնելն ու այն զրոյական վիճակի բերելը. Արտակ Մարկոսյան

ԻՊ-ն ստանձնել է Ղամիշլիում հայ հոգևորականների սպանության պատասխանատվությունը

Մխիթարյանը չի եկել՝ ՀՀ ֆուտբոլի հավաքականի կողքին լինելու, որ շարունակի վերականգնումը. Corriere dello Sport

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով գնդապետ Արմեն Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում