«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հույս ունի, որ իր թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կկարողանա օգնել թիմակիցներին Ադրբեջանում կայանալիք խաղում: Եվրոպա լիգայի խմբային փուլում լոնդոնցիների մրցակիցներից մեկը լինելու է ադրբեջանական «Քարաբագը»: Մրցակցի հարկի տակ 2-րդ տուրի հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 4-ին: Մինչեւ այդ ակումբը դեռ պետք է հասկանա՝ Մխիթարյանը կարող է մեկնել, թե՝ ոչ: Էմերին այդ հարցի վերաբերյալ դեռ տեղեկություններ չունի:

«Հուսով եմ՝ մենք կկարողանանք լուծում տալ հարցին, եւ նա կկարողանա օգնել մեզ, բայց դեռ նրա հետ չեմ խոսել»,- մասնագետի խոսքերն է փոխանցում metro.co.uk-ը:

Ակումբը նույնպես դեռեւս չգիտի՝ ինչպես վարվել: Պաշտոնական հայտարարություն է տարածել, որ որոշում կայացնելուց առաջ իրենք դեռ պետք է խոսեն Մխիթարյանի հետ:

«Ֆուտբոլիստների ու ակումբի մյուս աշխատակիցների անվտանգությունը մեզ համար առաջնահերթություն է: Մենք կուսումնասիրենք իրավիճակը, կխոսենք խաղացողի հետ եւ որոշում կկայացնենք»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանում E խմբում «Արսենալը» կմրցի ոչ միայն «Քարաբագի», այլեւ «Սպորտինգի» ու «Վորսկլայի» դեմ: «Վորսկլայում» է հանդես գալիս Գեղամ Կադիմյանը, որը նույնպես կգանգնի նույն խնդրի առջեւ: ՈՒԵՖԱ-ն հայտարարել է, որ ստանդարտ գործողություններ է իրականացնելու. այն, ինչ միշտ անում է հանդիպումներից առաջ: Որեւէ լրացուցիչ գործողության մասին, որն ուղղված կլինի Մխիթարյանի կամ Կադիմյանի դեպքին, կառույցը չի նշել:   

«Դա ստանդարտ գործընթաց է, երբ ՈՒԵՖԱ-ն նամակներ է ուղարկում ազգային ասոցիացիաներին, ֆուտբոլային ակումբներին եւ դեսպանատներին այն նպատակով, որ ֆուտբոլիստները մուտքի վիզա ստանան, որպեսզի կարողանան մասնակցել ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող խաղերին»,- ասել են ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայության բաժնից:

«Արսենալը» Եվրոպա լիգայի ֆավորիտներից է: Եթե դուրս գա մրցաշարի եզրափակիչ, Մխիթարյանը կարող է նաեւ 2-րդ անգամ բախվել նույն խնդրին, քանի որ եզրափակիչ հանդիպումը կայանալու է Բաքվում:

2015-16 մրցաշրջանում, երբ Մխիթարյանը Դորդմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ էր, Եվրոպա լիգայի խմբային փուլում գերմանական թիմի մրցակիցներից մեկը ադրբեջանական «Գաբալան» էր:

Ադրբեջանում կայացած հանդիպմանը չմասնակցեց անվտանգության նկատառումներով: Այդ խաղում դորտմունդցիները հաղթեցին 3:1: 2-րդ խաղում՝ Դորտմունդում, «Բորուսիան» հաղթեց 4:0: Մխիթարյանն էլ խփեց իր թիմի 4-րդ գոլը:

2018-19 մրցաշրջանի խմբային փուլի խաղերը մեկնարկելու են սեպտեմբերի 20-ին:

Տպել
2320 դիտում

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով