Մտահոգված ենք Ռոբերտ Քոչարյանի ագրեսիվությամբ․ ԺՀԿ-ն դիմել է Նիկոլ Փաշինյանին

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ահազանգելով Քոչարյանի ռեւանշիստական ագրեսիվության մասին։

Հայտարարության մեջ ասված է․ ««Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը երկու տասնամյակ պայքարել է քոչարյանա-սարգսյանական քրեաօլիգարխիկ, արյունարբու վարչախմբի դեմ, միաժամանակ, հանդիսանալով հեղափոխության ակտիվ մասնակից քաղաքական ուժ, մտահոգված է վերջին օրերին Ռոբերտ Քոչարյանի ռեւանշիստական ագրեսիվությամբ, ինչպես նաեւ նրան աջակցող տարատեսակ խմբավորումների բացահայտ ցինիկ կեցվածքով ու համախմբման նկրտումներով, վերջիններիս սկսել են անթաքույց աջակցություն ցույց տալ նաեւ պետական համակարգի ու ինքնակառավարման մարմինների այն աշխատակիցները, որոնք նախորդ իշխանության ժամանակ ներքաշված են եղել կոռուպցիոն գործարքներում եւ ունենալով մտավախություն, որ  հեղափոխության ձեռքերը կհասնեն նաեւ իրենց, սկսել են քողարկված կազմաքանդել պետական ու դատաիրավական համակարգերը, շարադրված մտահոգություններով ԺՀԿ-ն ահազանգ է հնչեցնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ իր աջակցությունն է հայտնում  հեղափոխական իշխանության  նախաձեռնություններին, մասնավորապես՝

  1. Մարտի 1-ի գործով պատասխանատվության կենթարկվեն բոլոր հանցագործները՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։
  2. Կշարունակվի կոռուպցիայի դեմ պայքարն առավել թիրախավորված եւ ժողովրդից ու պետությունից գողացված ահռելի գումարները կվերականգնվեն։
  3. Ապրիլյան քառօրյա պատերազմի հետեւանքով  հարյուրից ավելի զոհերի եւ տարածքների կորուստի հետ կապված անհասկանալի ու հանրությանը մտահոգող հարցերի բացահայտմանը ։
  4. Անցումային արդարադատության կիրառմամբ իրականացնել պետության ու օրենքի անունից հանդես եկող Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի, ինչպես նաեւ, նրանց հպատակների  հրապարակային դատավարություն։

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդ»։

Տպել
4506 դիտում

Հինգերորդ շարասյան հակապետական քարոզչությունը

17:00-ի դրությամբ 16 համայնքում քվեարկել է ընտրողների 41.28 տոկոսը․ԿԸՀ տվյալները

Եվրանեսթ ԽՎ-ում տապալվեց ադրբեջանցիների՝ Մեծամորի ատոմակայանի փակման նախաձեռնությունը. Գայանե Աբրահամյան

Զավեն Անդրիասյանը՝ կայծակնային խաղի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Հրշեջ-փրկարարները մարել են Բամբակաշատ գյուղում վագոն-տնակում բռնկված հրդեհը

Պոլսում պատրիարքի ընտրություններ են. Ստամբուլի հայկական եկեղեցիները վերածվել են ընտրատեղամասերի (լուսանկարներ)

Քուվեյթի Կարմիր մահիկի հետ համագործակցելով հայկական Կարմիր խաչը կօգնի սիրիացի փախստականներին

Ներքին Չարբախի տներից մեկում հայտնաբերվել է 56-ամյա բնակչի դին՝ կախված վիճակում

Երևանի Արմենակյան փողոցում բեռնատարը բախվել է տան պատին եւ շրջվել. տան պարիսպն ու դարպասը փլվել են

Դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 16-ամյա տղան վիրավոր է

Առաջիկա օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում, եղանակը կտաքանա 4-5 աստիճանով

Երևանի արվեստի, երաժշտական և մարզակրթական դպրոցների աշխատակիցների աշխատավարձերը հունվարի 1-ից կբարձրանան

Վանաձորում մեքենայի տակ ընկած շունը տեղափոխվել է անվտանգ տարածք

Գագիկ Աղբալյանն առաջադրվել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու

Մանկատան երեխաներին՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրումը՝ տարվա ձեռքբերում. Բաթոյանն ամփոփում է տարին

Սյունիքի մարզի Գուդեմնիս գյուղում ավտոմեքենան ընկել է գետը

Վրաերթ Եղեգնաձոր քաղաքում. տուժածը հոսպիտալացվել է

Սոթք-Քարվաճառ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար անցանելի է՝ անվաշղթաների կիրառման դեպքում

Այսօր ՏԻՄ ընտրություններ են ՀՀ 7 մարզերի 16 համայնքներում

Երեխան եղել է անհաս, ծնվել է կեսարյան հատմամբ, առկա է եղել սրտի արատ. ԲԿ-ն պարզաբանում է նորածնի մահվան պատճառը