Ավտոապահովագրողը եւ ԼՂ ԿԳՆ-ն գործել են ներքին պայմանավորվածությամբ․ դիմում վարչապետին

Հայտնում եմ Ձեզ, որ 2015թ. դեկտեմբերի 04-ին  իմ սեփականությունը հանդիսացող  ՎՈԼԿՍՎԱԳԵՆ մակնիշի 17SU617 h/h  ավտոմեքենան վաճառել եմ Արամ Դանիելյանին: Սակայն Արամ Դանիելյանը հնարավորություն չի ունեցել միանգամից վճարել մեքենայի գինը՝ 1 միլիոն դրամը: Այս մասին ասված է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված Արցախի քաղաքացի Մերուժան Բաբայանի նամակում։ Նամակում, մասնավորապես, ասված է․

«Մենք պայմանավորվել ենք, որ Արամ Դանիելյանը մաս առ մաս վճարի մեքենայի գինը եւ վճարելուց հետո  մեքենայի առուվաճառքը գրանցվի լիազոր մարմնում: Որպես այդ պայմանավորվածության ապահովում Արամ Դանիելյանի հետ կնքել եմ մեքենայի գնի  չափով /1000000 ՀՀ դրամ/ փոխառության պայմանագիր, մինչեւ 2016թ. օգոստոսի 1-ը:  Տարբեր պատճառներով Արամ Դանիելյանը չի կարողացել նշված ժամկետներում վճարել պայմանավորված գումարը եւ մեքենայի փաստացի առուվաճառքի ձեւակերպումը ձգձգվել է: 2017թ. մայիսի 2-ին իմ կողմից Արամ Դանիելյանին փաստացի վաճառված  ՎՈԼԿՍՎԱԳԵՆ մակնիշի 17SU617 h/h ավտոմեքենայի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել եւ այդ պահին մեքենան վարելիս է եղել Արամ Դանիելյանի ընկեր Գագիկ Հայրապետյանը: Ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակից մյուս` ՀՈՒՆԴԱԻ ՏՈՒԿՍՈՆ մակնիշի 040LL90 h/h ավտոմեքենան պատկանում էր «ԼՂՀ կրթության եւ գիտության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

Ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման մեջ մեղավոր է ճանաչվել  ՎՈԼԿՍՎԱԳԵՆ մակնիշի 17SU617 h/h ավտոմեքենայի վարորդ Գագիկ Հայրապետյանը:  Արամ Դանիելյանն ու Գագիկ Հայրապետյանը՝ չունենալով ԱՊՊԱ պայմանագիր, եւ տուժողի գույքին հասցված վնասի չափը պարզելու համար անմիջապես իրենց նախաձեռնությամբ համապատասխան մասնագետներ են հրավիրել: Մասնագետներ Գարիկը եւ Նորայր Սարգսյանը, գույքին հասցված վնասը գնահատել են մոտ 600000/վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ: Սակայն ճանապարհատրանսպորտային պատահարից քսան օր հետո՝  2017թ. մայիսի 22-ին,  վնասված ավտոմեքենայի կասկածելի լուսանկարներ են կատարվել եւ ներկայացվել Նաիրի ինշուրանս ապահովագրական ընկերությանը  հատուցման չափը որոշելու համար: Նաիրի ինշուրանս ապահովագրական ընկերության 22.05.2017թ. Գ-4808/17 պատվերի հիման վրա նշանակած փորձագետ Արտյոմ Ավագյանը տուժողի գույքին հասցված վնասը գնահատել է 2605750 /երկու միլիոն վեց  հարյուր հազար յոթ հարյուր հիսուն/ՀՀ դրամ:    

Իրականում ՃՏՊ-ի հետեւանքով տուժող է ճանաչվել իրավաբանական անձ  «ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը  եւ  վնասը հասցվել է հենց այդ հիմնարկի գույքին: Մինչդեռ այդ հիմնարկը  ապահովագրական հատուցում չի ստացել: Անհասկանալի պատճառներով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ը «ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին  ապահովագրական հատուցում չի վճարել: «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո»  ԻԱՄ-ը, թույլ տալով գործող օրենսդրության կոպիտ /հնարավոր է նաեւ հանցավոր/խախտում 1 500 000/մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ՀՀ դրամ  ապահովագրական հատուցումը վճարել է ֆիզիկական անձ Էրիկ Գրիգորյանին:  

Փաստորեն՝ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ը նշված Ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով տուժող համարվող «ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ապահովագրական հատուցում չվճարելով, ձեռք չի բերել օրենքով սահմանված հետադարձ պահանջի իրավունքը: Չնայած  «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի մոտ հետադարձ պահանջի իրավունքը չի ծագել կապված ապահովագրական հատուցում չվճարելու հետ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ը դիմել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան հետադարձ  պահանջ ներկայացնելով, ընդդեմ ինձ եւ Գագիկ Հայրապետյանի:

Նշված գործը / քաղաքացիական գործ ԸԻԴ 2624/02/17թ./ քննվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ եւ Գերագույն դատարաններում: Գործի քննության ժամանակ իմ միջնորդություններով, բացատրություններով ինչպես նաեւ գործում առկա ապացույցներով պարզվել է, որ իսկապես «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ը, ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմ»  պետական կառավարչական հիմնարկին ապահովագրական հատուցում չի վճարել: Նշված հանգամանքից բխում է, որ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ը  հետադարձ պահանջի իրավունք չի ունեցել եւ որպես հետեւանք «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի  հայցը պետք է մերժվեր:  

Մինչդեռ  ԼՂՀ դատարանները՝ հատկապես ԼՂՀ Գերագույն դատարանը ակնհայտ կողմնակալ, ոչ բազմակողմանի, ոչ օբյեկտիվ  եւ ոչ լրիվ  քննության արդյունքում   կայացրել են  ակնհայտ անարդար  դատական ակտեր «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի  հայցը բավարարելու մասին:  

Հիմնավոր կասկածներ ունեմ, որ իսկապես «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ը «ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմ»  պետական կառավարչական հիմնարկը, Նաիրի ինշուրանս ապահովագրական ընկերության 22.05.2017թ. Գ-4808/17 պատվերի հիման վրա նշանակած փորձագետ Արտյոմ Ավագյանը եւ ֆիզիկական անձ Էրիկ Գրիգորյանը գործել են ներքին պայմանավորվածությամբ ի վնաս ինձ եւ Գագիկ Հայրապետյանի: Կասկածներս բխում են նրանից, որ «ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը, ունենալով բանկային հաշվեհամար, ունենալով հաշվապահական եւ ֆինանսական ստորաբաժանում, իբր ապահովագրական հատուցման գումարը ստացել է Էրիկ Գրիգորյանի անձնական հաշվեհամարով եւ դրան համաձայն են եղել,  թե «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ը,  թե «ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը,   թե Նաիրի ինշուրանս ապահովագրական ընկերությունը եւ թե Էրիկ Գրիգորյանը:  

Մյուս կողմից  ԼՂՀ  Գերագույն դատարանը սույն գործով 2018թ. մարտի  5-ի որոշման մեջ որպես էական նշանակություն ունեցող փաստ նշում է. «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարարության աշխատակազմ» ՊՈԱԿ-ի ղեկավար Էրիկ Գրիգորյանին վճարվել է 1.500.000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ՀՀ դրամ, որպես հատուցում,  

իսկ նույն որոշման պատճառաբանական մասում նշում է. հայցվորը/Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն/ «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի միջոցով ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարարության հաշվեհամարին փոխանցել է մեկ միլիոն հինգ հարյուր հազար դրամ, եւ շահառու Էրիկ Գրիգորյանը ստացել է նշված գումարը: Պարզ տրամաբանությամբ դժվար է հասկանալ թե  ինչու է  Էրիկ Գրիգորյանը ստացել է նշված գումարը, եթե այն իսկապես գտնվել է տուժող հիմնարկի հաշվեհամարում: Այս անհամապատասխանությունները հիմնավոր կասկածներ են հարուցում առ այն, որ ԼՂՀ  Գերագույն դատարան, ակնհայտ անարդար դատական ակտ է կայացրել: 

Սույն գործում կեղծիքների անօրինական արարքների եւ ներքին պայմանավորվածությունների վերաբերյալ  հիմնավոր կասկածները  ավելի են խորանում   նաեւ այն հանգամանքից, որ որպես հատուցում վճարված 1500000/մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ  գումարը  ստանալուց հետո տուժող հիմնարկը  չի վերանորոգել վնասված ավտոմեքենան այլ դուրս է գրել եւ վաճառել այն ընդամենը 260000 /երկու հարյուր վաթսուն հազար/ՀՀ դրամով: Կարծում եմ  ՀՈՒՆԴԱԻ ՏՈՒԿՍՈՆ մակնիշի 040LL90 h/h ավտոմեքենային հասցված  վնասի  չափը արհեստականորեն  մեծացնելու միջոցով /մինչեւ արժեքի 90 տոկոսը/ կեղծ հիմքեր են ստեղծվել մեքենան դուրս գրելու եւ նախարարի հարազատին էժան գնով վաճառելու համար:

Ներկայումս  նկարագրված  ԸԻԴ 2624/02/17թ./ քաղաքացիական գործով  ԼՂՀ Գերագույն դատարանի նշված ակնհայտ անարդար որոշումը օրինական ուժի մեջ է մտել  ինձ դնելով անելանելի վիճակի մեջ:

Հաշվի առնելով վերոնշյալը խնդրում եմ  արձագանքել»:                                                         

Տպել
3599 դիտում

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Հայկ Ղալումյան

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել