Բողոքներ Gouroo Club & Garden ռեստորանի դեմ. քաղաքացիները ստորագրահավաք են իրականացրել

Սույն թվականի մայիս ամսին բացված Gouroo Club & Garden ռեստորանը, որը գտնվում է Սարյան 13 հասցեում, հարակից տարածքի բնակիչների մոտ բողոքի ալիք է բարձրացրել:

Բնակիչները դժգոհում են, որ երաժշտությունը հնչում է անթույլատրելի բարձր, ամբողջ թաղամասով մեկ եւ խանգարում հարեւան բնակելի շենքերում ապրողների հանգիստը: Վերջիններս ստորագրահավաք են իրականացրել եւ դիմում խնդրանքով այսօր դիմել ՀԺ-ին:

«Բարձր, ոչ ցանկալի, երեկոյան պարտադրված երաժշտությունը ազդում է հիվանդների, մեծահասակ մարդկանց եւ աշխատանքից հոգնած վերադարձած բնակիչների վրա: Անգամ չենք կարողանում երեխաներին քնեցնել»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Անահիտ Խեչումյանը: Վերջինիս խոսքով՝ բազմիցս զանգել են, դիմել ռեստորանի տնօրենին, որն էլ խոստացել է ցածրացնել երաժշտության ձայնը, համապատասխան ակուստիկ խլացուցիչ միջոցներ կառուցել, սակայն ոչինչ չի ձեռնարկել:

«Խնդրում ենք օգնել մեզ՝ կարգավորել վերը նշված հարցը, թույլ տալ քաղաքացիներին երեկոյան հանգստալ, այլ ոչ թե լսել հարվածային գործիքների դմդմբոցը եւ պարտադրված ու ոչ ցանկալի կազմակերպած աղմուկը: Անգամ ամենալավ երաժշտությունը սխալ մատուցելու դեպքում դառնում է կազմակերպված աղմուկ»,- ասաց Անահիտ Խեչումյանը:

Քաղաքացիների բողոքի հետ կապված ՀԺ-ն զրուցեց Gouroo Club & Garden ռեստորանի տնօրեն Վահան Վարդանյանի հետ: «Մի անգամ այդ կինը բողոքեց, մենք գնացինք նրա տուն, սակայն երաժշտության ձայնն անգամ բաց պատուհանից չէր լսվում, դրան գումարած՝ օրենքը մեզ թույլ է տալիս մինչեւ 23:00 երաժշտություն միացնել»,-ասաց ռեստորանի տնօրենը:

Վահան Վարդանյանից հետաքրքրվեցինք, թե ինչ երաժշտություն է տարածքից հնչում. «Ջազ է լինում հիմնականում, բարձր մակարդակի երաժշտություն, օրինակ այսօր Գոռ Սուջյանն է մեզ մոտ: Gouroo Club & Garden-ը ռեստորան ակումբ է, մենք ամեն շաբաթը մեկ անգամ մեր հյուրերի համար կազմակերպում ենք կենդանի միջոցառումներ, որը տեւում է երկու ժամ»:

Նշենք, որ հարակից շենքերում ապրող բնակիչները Անահիտ Խեչումյանի նախաձեռնությամբ դիմել են Երեւանի քաղաքապետարան, սակայն սպասում են, որ նոր քաղաքապետն ընտրվի, որպեսզի հարցին լուծում տրվի:

Տպել
4305 դիտում

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին է ներկայացրել մարդու իրավունքների հետ կապված խնդիրները, խոսել Տավուշի այցից

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել