Թանգարանների մասին օրինագիծը հետ է կանչվել ԱԺ-ից, կազմվել է 13 հոգանոց աշխատանքային խումբ

Արդեն երկու շաբաթ է՝ ՀՀ մշակույթի նախարարությունում, նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանի ղեկավարությամբ տեղի է ունենում «Թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակման աշխատանքային խմբի նիստը:

Դեռեւս մայիսի 29-ին մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի եւ թանգարանային ոլորտի մասնագետների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման արդյունքում որոշում է կայացվել ՝ «Թանգարանների եւ ՀՀ թանգարանային ֆոնդի մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը հետ կանչել ՀՀ Ազգային ժողովից եւ ստեղծել շահագրգիռ բոլոր կողմերից բաղկացած աշխատանքային խումբ՝ օրենսդրական նոր փաթեթ մշակելու նպատակով:

Նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը ՀԺ-ի հետ զրույցում կարևորեց «Թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակման անհրաժեշտությունը: Վերջինս փոխանցեց, որ 13 հոգուց բաղկացած աշխատանքային խումբն արդեն ձեւավորվել է: Աշխատակազմում ներկայացված են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր թանգարաններ, ներառված են նաեւ հասարակական կազմակերպությունների անդամներ:

Խմբի մեջ ընդգրկված են նախարարհի խորհրդական Արուսյակ Դերչանյանը, մշակութային ժառանգության եւ ժողովրդական արվեստների վարչության չորս աշխատակիցներ, մշակույթի նախարարության մշակութային արժեքների պահպանման գործակալության աշխատակիցներ, Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի, Ազգային Պատկերասրահի եւ Սարդարապատի թանգարանների աշխատակիցներ:

Քննարկման արդյունքում որոշվել է լրամշակել օրենքի նախագիծը, ուսումնասիրել ստացված առաջարկություններն ու դիտարկումները՝  հաջորդ քննարկմանը ներկայացնելու նպատակով: Թանգարանների ոլորտը կարգավորող օրենքի նախագծի նոր տարբերակն, ըստ էության, վերնագրային եւ կառուցվածքային առումով տարբերվելու է քննարկված մյուս նախագծից:

Տիգրան Գալստյանի գլխավորած աշխատանքային խմբի անդամները ցանկություն են հայտնել օրենքի նախագծի մշակման համար ծանոթանալ հեղինակի հայեցակարգային մոտեցումներին:

«Հայեցակարգը տրամադրվել է աշխատանքային խմբի անդամներին, ինչը հնարավորություն կտա լիարժեք պատկերացում կազմել տվյալ նախագծի բովանդակային կառուցվածքի մասին: Որոշեցինք, թե ինչպես են ընթանալու աշխատանքները՝ սկսած հասկացություններից, վերջացրած՝ օրենքի կառուցվածքից: Շաբաթական երկու օր աշխատանքային խումբը հավաքվում է, քննարկումներ իրականացնում: Աշխատում ենք առաջնային լուծել Հայաստանի թանգարանների ֆոնդի խնդիրը եւ համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին»-փոխանցեց նախարարի տեղակալը:

Տպել
1898 դիտում

Գեղանիստում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է. կասկածյալը ձերբակալվել է. ՔԿ

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Ժնևի հայկական եկեղեցում Ամենայն Հայոց Կաթողիկոսի մատուցած Սուրբ Պատարագին

Քիմ Քարդաշյանը Գառնիում երեխաների համար պաղպաղակ է գնել դրսում տեղադրված սառնարանից (լուսանկար)

ՍԴ-ն այսօր կորոշի Հրայր Թովմասյանի հարցով ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Շվեյցարական Կարմիր խաչի`Հայաստանին նվիրված բարեգործական երեկոյին

Վանաձորի աղմկոտ սպանությունների գործով կալանավորված տղամարդու քրոջ որդին էլ հայտնաբերվել ու կալանավորվել է. ՔԿ

Պիղատոսյան կեցվածքն ու ինձնից քավության նոխազ դարձնելը թիմային ոգուն չի համապատասխանում. Նազենի Ղարիբյան

Սիրիայում 3 արտասահմանցի լրագրող է զոհվել թուրքական օդուժի ավիահարվածների հետևանքով

Անբավարար սնունդ, հիգիենիկ պարագաների եւ զբոսանքի բացակայություն. խախտումներ Գյումրիի հոգեբուժարանում

Վթար Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում. վարորդը հոսպիտալացվել է

Սիրիայի բանակը շարժվում է հյուսիս` կանխելու Թուրքիայի առաջխաղացումը դեպի երկրի խորքեր

Շենավանում 62-ամյա բնակիչը բուժքույրի կողմից ներարկում ստանալուց հետո մահացել է. նախապատրաստվում են նյութեր

Պատկերացնու՞մ եք, թանգարանների մուտքերի մոտ հերթեր են գոյացել. Նիկոլ Փաշինյան

Independent պարբերականը ներկայացնում է աշխարհի խորհրդարանների լավագույն շենքերը. ՀՀ-ն 4-րդն է

ԱԻՆ-ը խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ 18 ահազանգ է ստացել

Սիրիայում Թուրքիայի հարձակման հետևանքով ավելի քան 130.000 մարդ փախստական է դարձել. ՄԱԿ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ մատուցեց Ժնևի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում

Հրդեհ Տավուշի մարզի Բերդ քաղաքի տներից մեկում

Գերմանիան ևս դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա. Մերկելը Էրդողանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

Վայք քաղաքի բնակիչներից մեկի ավտոտնակում «Տրոտիլ» տեսակի 4 պայթուցիկ է հայտնաբերվել