Դպրոցների ապաքաղաքականացում, համազգեստ եւ դրամահավաքություն. ԿԳ նախարարի խոսքը՝ Արարատում

Օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մարզային վերջին քննարկումն անցկացրել է Արարատի մարզում: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արարատի մարզի կրթության ոլորտի խնդիրները։

Ինչպես հայտնում են ԿԳՆ-ի մամուլի ծառայությունից, նախարարն իր խոսքում անդրադարձել է դպրոցների ապաքաղաքականացման, համազգեստի, դրամահավաքության, միասնական ավարտական քննությունների, դասագրքերի եւ կրթական ծրագրերի խնդիրներին: Անդրադառնալով նախատեսվող բարեփոխումներին` նախարարը նշել է, որ գալիք ուսումնական տարվանից սկսած առաջին դասարանցիների ընդունելությունը դպրոցներում տեղի կունենա էլեկտրոնային գրանցման եղանակով, իսկ դասվարների ընտրությունը տեղի կունենա ոչ թե ծնողի ընտրությամբ, այլ վիճակահանությամբ:

Նախարարի խոսքով` սա հնարավորություն կտա խուսափել դպրոցներում այսպես  կոչված «էլիտար» դասարանների  ձեւավորումից: Նախատեսվում է էլեկտրոնային գրանցմամբ իրականացնել նաեւ ուսուցիչների մրցութային ընտրությունը, ինչպես նաեւ փոփոխություններ իրականացնել դպրոցների կառավարման խորհուրդների ձեւավորման եւ մի շարք այլ կարգերում:

Անդրադառնալով դպրոցներում աշխատանքային տետրերի օգտագործմանը` նախարարը նշել է, որ աշխատանքային տետրերը պարտադիր չեն եւ ուսուցիչն իրավունք չունի պահանջել, որ բոլորն ունենան նման տետրեր:

Դպրոցների ներկայացուցիչները բազմաթիվ հարցեր են ուղղել Արայիկ Հարությունյանին, որոնք վերաբերել են դպրոցների շենքային պայմանների բարելավմանը, ֆինանսավորման բանաձեւին, կրթական ծրագրերին, ավարտական քննությունների կազմակերպմանը եւ այլ խնդիրների:

Խորհրդակցությանը ներկա է եղել նաեւ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Տպել
877 դիտում

Google-ը Հայաստանից մուտք գործողներին այսօր եռագույն է ողջունում

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզի անտառներում (լուսանկարներ)

Երեւան-Գյումրի գնացքի տոմսերի համար 3-4 ժամ հերթ են կանգնում, տոմսեր վաճառում են միայն բողոքներից հետո. ահազանգ

Գյումրու Սև բերդում տեղի է ունենում «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը. ուղիղ

Բացահայտվել է 73 մլն դրամի էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք

28 տարի առաջ այս օրը մենք ինքներս ենք որոշել ապրել անկախ Հայաստանի Հանրապետությունում. Արարատ Միրզոյան

Սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար դարձավ նոր ճանապարհի սկիզբ. Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Գյումրու Սեւ բերդ ամրոցում մեկնարկում է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)

«Արսենալ»-ը շնորհավորել է Հայաստանի անկախության տոնը

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին

Ինչպիսին կլինեն տոնական միջոցառումները Գյումրիում ու Երեւանում. ժամանակացույց

Ինչո՞ւ են նախկինները գործում կամիկաձեների դեմ

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ` 70 մլն եվրո ներգրավմամբ

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի ծառայողներին (տեսանյութ)

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

ՀՀ կառավարությունը որդեգրել է նորարարական և ներառական տնտեսություն կառուցելու ուղին. Տիգրան Ավինյան

Հանրայինն ունի իր հայեցողությամբ վերահեռարձակող ընտրելու իրավունք. Արա Շիրինյանի պատասխանը՝ Օղլաղչյանին

Իջեւանում՝ մարզպետարանին հարող կամրջից մինչև հիվանդանոցին հարող կամուրջ կտեղադրվեն լեդ լուսատուներ

Գյումրու դրամատիկականը «Թռիչք»-ով բացեց 154-րդ թատերաշրջանը