Դատախազությունը սխալ տեղեկություն է ներկայացնում, վճարման կտրոն չկա. փաստաբանը հերքում է

2017 թվականի հունվարի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ Երևան քաղաքի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ:

Երեկ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ Երևան քաղաքի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի նախկին տնօրեն Կ․Ս-ն դպրոցում պահակի 4 հաստիքների առկայության պայմաններում, առանց համապատասխան իրավական հիմքերի, առանց համապատասխան աշխատանքները փաստացի կատարելու, երկու հոգու ներառել է տարիֆիկացիոն ցուցակներում՝ որպես պահակ և հնոցապան, իսկ մեկ հոգու, առանց համապատասխան իրավական հիմքերի, սակայն աշխատանքը փաստացի կատարելու պայմաններում, տարիֆիկացիոն ցուցակներում ներառել է որպես լաբորանտ: Ապա նույն դպրոցի տնտեսվար Ս․Հ-ի և տեխնիկական աշխատող Ս.Մ.-ի օժանդակությամբ նրա կողմից յուրացվել է հնոցապանի հաստիքն զբաղեցնող անձի  հասանելիք գումարը, ինչպես նաև վատնվել է ստացված առանձնապես խոշոր չափերի գումարները՝ պետությանը պատճառելով գույքային վնաս։

Դատախազության հաղորդագրության մեջ նշվում էր, որ արտադատական միջոցառումներ ձեռնարկելու դատախազի իրավասության իրացմամբ 2018 թվականի հունիսի 29-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն ընդունելության է հրավիրվել նշված քրեական գործով մեղադրյալ Կ. Ս.-ի պաշտպան ՀՀ ՓՊ փաստաբան Սլավիկ Պողոսյանը: Նրան առաջարկվել է վերականգնել քրեական գործով հիմնավորված՝ պետությանը պատճառված ամբողջ գումարը՝ պարզաբանելով, որ այդ հանգամանքը, ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն, կդիտարկվի որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք։

Արդյունքում պաշտպանի կողմից դատարանին է ներկայացվել վճարման հանձնարարագիր առ այն, որ ամբաստանյալ Կ. Ս.-ի կողմից բանկային փոխանցման միջոցով ՀՀ դատախազության դեպոզիտ հաշվին է փոխանցվել հիշյալ քրեական գործով հաստատված՝ պետությանը պատճառված ամբողջ 6,620,000 ՀՀ դրամ գումարը:

Այսօր, ՀՀ ՓՊ փաստաբան Սլավիկ Պողոսյանը հերքման տեքստ է հրապարակել, որտեղ նշում է, որ ինքը հիշյալ գործով մեղադրյալի պաշտպանը չի հանդիսանում, ոչ մի փաստաթուղթ, այդ թվում՝ վճարման անդորրչագիր չի ներկայացրել ու դատախազության հաղորդագրությունը սխալմունք է:

Փաստաբանի հերքում-պատասխանը ներկայացնում ենք ստորեւ.

Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի կողմից սույն թվականի օգոստոսի 28-ին լրատվամիջոցներին հայտնած տեղեկատվության, որը վերաբերում է Երևան քաղաքի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որպես պաշտպան իբրև թե իմ մասնակցության և իբրև թե իմ կողմից կատարված որոշակի գործողությունների, հայտնում եմ հետևյալը.

  • նշված քրեական գործով գործի քննության որևէ փուլում չեմ հանդիսացել ո՛չ մեղադրյալ Կ. Ս.-ի, ո՛չ էլ որևէ այլ անձի պաշտպան, ինչպես նաև չեմ ունեցել և չունեմ որևէ դատավարական կարգավիճակ,
  • Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը երբևէ, այդ թվում՝ նշված քրեական գործով, ինձ ընդունելության չի հրավիրել, այլ հրավիրել է մեղադրյալ Կ. Ս.-ի մերձավոր ազգականներից մեկին, ով էլ խնդրել է իր հետ ներկայանալ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն՝ անհրաժեշտության դեպքում իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով,
  • դատախազության կողմից ինձ չի պարզաբանվել, որ պետությանը պատճառված վնասի հատուցումը ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն կդիտարկվի որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք, և չի առաջարկվել վերականգնել պետությանը պատճառված վնասը, քանի որ նախ, քրեական գործերով զբաղվող փաստաբանին առհասարակ, իմ պարագայում՝ մասնավորապես, դատախազի կողմից նշված հանգամանքը պարզաբանելու անհրաժեշտություն չկա, երկրորդ, դատախազի և հրավիրված անձի երկխոսությանը ես չեմ միջամտել, քանի որ իմ լիազորությունների իրականացման շրջանակում դրա անհրաժեշտությունը չի եղել, երրորդ, ինձ չէր կարող առաջարկվել վերականգնել պետության պատճառված վնասը, քանի որ տվյալ քրեական գործով չեմ ունեցել որևէ դատավարական կարգավիճակ,
  • ի վերջո, նշված քրեական գործով իմ կողմից դատարանին որևէ փաստաթուղթ, այդ թվում՝ վճարման հանձնարարագիր առ այն, որ ամբաստանյալ Կ. Ս.-ի կողմից բանկային փոխանցման միջոցով ՀՀ դատախազության դեպոզիտ հաշվին է փոխանցվել պետությանը պատճառված ամբողջ 6,620,000 ՀՀ դրամ գումարը, չի ներկայացվել և վերոնշյալ հանգամանքների պարագայում չէր կարող ներկայացվել:

Կարծում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի կողմից նշված հանգամանքների վերաբերյալ լրատվամիջոցներին ոչ հավաստի տեղեկատվության տրամադրումը տեղի է ունեցել սխալմամբ, և համապատասխան ճշտումներից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը հանդես կգա հայտարարությամբ: 

Փաստաբան Սլավիկ Պողոսյան

Տպել
3610 դիտում

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակության գործով հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, 5-ը կալանավորված են

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ