ՖԱՖ-ը առաջարկում է 290 դոլարով մեկնել Մակեդոնիա՝ ՀՀ ֆուտբոլի հավաքականին աջակցելու

«Առաջին հայկական ճակատ» (ՖԱՖ) ֆան ակումբը առաջարկում է ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականին աջակցել Մակեդոնիայում կայանալիք արտագնա խաղի ընթացքում: Հավաքականը սեպտեմբերի 9-ին Սկոպյեում անցկացնելու է Ազգերի լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպումը։ ՖԱՖ-ը նշում է, որ իրենք մրցավայր մեկնելու են ավտոբուսով անմիջապես անմիջապես Հայաստան-Լիխտեյնշտեյն խաղից հետո: Ուղեւորությունը ընթանալու է հետեւյալ երկրներով՝ Վրաստան-Թուրքիա-Բուլղարիա-Մակեդոնիա։

«Ունենալով ավտոբուսային ուղեւորությունների հսկայական փորձ եւ 6 տարիների աջակցություն ազգային հավաականին արտագնա բոլոր պաշտոնական հանդիպումների ժամանակ, վստահ ենք՝ հերթական 3000 կմ-անոց բարդ մարտահրավերը կարող ենք հաջողությամբ հաղթահարել միասին եւ սատարել մեր հավաքականին:

Մակեդոնիայում մեզ միանալու պատրաստակամություն են հայտնել նաեւ հայ երկրպագուներ Հունաստանից, Բուլղարիայից, Գերմանիայից եւ այլ երկրներից։ Մակեդոնիային մոտ երկրներում բնակվող մեր հայրենակիցներին կոչ ենք անում հնարավորության դեպքում հասնել Սկոպյե՝ հավաքականին արժանի աջակցություն ապահովելու համար»,- գրված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ուղեւորության ընթացքում լինելու է 3-օրյա հանգիստ Ալբանական լավագույն ծովափնյա քաղաքում՝ Հիմարայում։ Մեկնելու են բարձրակարգ 50 տեղանոց Neoplan ավտոբուսով։ Ուղեւորության արժեքն է՝ 290 $: Մեկնման օրը սեպտեմբերի 6-ն է, վերադարձը՝ 15-ը: 

Փաթեթը ներառում է ավտոբուսի տոմս, ապահովագրություն, Թուրքիայի վիզա (20եվրո), Բուլղարիայի վիզա (35 եվրո), Մակեդոնիայի վիզա (60 եվրո), հոսթել Մակեդոնիայում (2 գիշեր), հյուրանոց Ալբանիայում (2 գիշեր)

Նշվում է, որ ուղեւորությանը հնարավոր է մասնակցել նաեւ ինքնաթիռով։ Ամրագրումների կամ հարցերի դեպքում կարելի է զանգահարել 099227788 հեռախոսահամարով։

Տպել
1187 դիտում

Հրդեհ Երեւանում. փրկարարները բնակարանից դուրս են բերել երեխաներին

Ողբերգական դեպք Երևանում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական աղջնակ է մահացել

Գառնիի բնակարաններից մեկի նկուղում թմրանյութ է հայտնաբերվել

«Գիշեր էր: Մենք բախվեցինք փայտի մի մեծ կտորի».Վրաստանում ձկնորսական նավ է խորտակվել

«ԵՄ-ն շարունակելու է աշխատել հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման». Մոգերինի

Քաղաքական դաշտի որակը մտահոգիչ է․ իսկական ընդդիմություն է պետք

Ստեփանավան-Բերդ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է զինվորական հոսպիտալ

Երեւանում Nissan March-ը բախվել է ծառին, հետո՝ գազատարին. կա 4 տուժած

Արցախում հարգանքի տուրք է մատուցվել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ

Լոռու մարզում ՀՀ վարչապետը ներկայացրել է աղետի գոտու բնակարանաշինության ծրագրերը (լուսանկարներ)

Ո՞ւմ է պետությունը բնակարան պարտք, ինչո՞ւ օգտվել սուբվենցիոն ծրագրերից. վարչապետը պատասխանել է շիրակամուտցիների հարցերին

Ինչ անել երկրաշարժից առաջ, հետո, և հատկապես՝ ցնցումների ժամանակ

Գեւորգ Լոռեցյանը, նրա վարորդը եւ ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը կալանավորվել են

Թալանել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի ավտոմեքենան

Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել, բնակիչները ծխահարվել են

«Բրատիսլավան Մինսկի խմբի համանախագահների շուրթերով Ադրբեջանին ասաց՝ ոչ». քաղաքագետ

Ֆինանսների նախարարությունը պարգևատրումներ կտա աշխատակազմի թվի փոփոխության հաշվին արված տնտեսումով

Զինված հարձակում Բաղդադում. կա 16 զոհ